Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Փոր­ձում են խա­ղալ հա­սա­րա­կու­թյան ամե­նազ­գա­յուն լա­րե­րի վրա»

INTERVIEW

Ներքաղաքական դաշտում հնչող հայտարարությունները, վերջին մի քանի օրերին դրանցից բխող ենթադրությունները քննարկումների պակաս չունեն: Այդուհանդերձ, պատահական չեն նաև այն դիտարկումները, թե, ի վերջո, այս ամենն ի՞նչ ազդեցություն է ունենում հասարակության, ինչպես նաև սահմանին կանգնած զինվորի հոգեբանական վիճակի վրա: Ամենօրյա կապ ունենալով զինվորների հետ՝ ՄԻՊ առընթեր զինծառայողների իրավունքների փորձագիտական խորհրդի անդամ, «Հայոց հզոր բանակ» ծրագրի ղեկավար Կարեն Հովհաննիսյանը փաստում է, որ զինվորների առումով խնդիր չկա:

«Զինվորները ներքաղաքական անցուդարձից և այդ աժիոտաժից բավականին կտրված են, նրանք այնքան են ծանրաբեռնված իրենց առաջադրանքներով, որ անգամ ժամանակ չեն ունենում ծանոթանալու այդ ամենին: Նրանց առաջին հերթին հետաքրքրում է սահմանը, ռազմական պատրաստվածությունը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Կ. Հովհաննիսյանն ու շեշտում, որ նույնը չի կարելի ասել հասարակության մասին:

«Հասարակությունը երկու խմբի է բաժանվել: Չնայած նրան, որ իշխանությունը գտնվում է մեկ քաղաքական ուժի ձեռքում, այլ ուժերը կարծում են, որ նրանք ուր որ է թողնելու են իշխանությունը: Այս ընթացքում այլ ուժերը փորձում են ինչ-որ ակնկալիքներ ունենալ իշխանության գալու առումով: Եվ այս ամբողջի մեջ ամենավատ բանն այն է, որ փորձում են խաղալ հասարակության ամենազգայուն լարերի վրա: Մեջտեղ են բերում ու օրակարգ են մտցնում այնպիսի հարցեր, որոնք կապ ունեն հասարակության զգայուն նյարդերի հետ: Առաջին հերթին առաջ են բերում «արցախցի-հայաստանցի» բաժանումը, «պարտվել»-«հաղթելու» կամ էլ «խաղաղություն»-«հաղթանակ» տերմինալոգիան: Վերջին շրջանում հատկապես շատ են հենց «հայաստանցի-արցախցի» տարանջատման փորձ կատարողները: Ոմանք փորձում են այս տարանջատումը մտցնել, խորացնել ու դրա մեղքը բարդել իշխանության վրա, իշխանությունն էլ փորձում է այս տարանջատման փորձը բարդել բոլոր նրանց վրա, ովքեր հանդգնում են հակաճառել կամ քննադատել իշխանությանը: Այսինքն, ստեղծվել է մի այնպիսի խառնաշփոթային իրավիճակ, երբ չի երևում, թե անտեսանելի այդ հարվածը որ կողմից է գալիս»,-նկատեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ եթե այսպես շարունակվի, մենք անդառնալի կորուստներ ենք ունենալու:

«Մենք այսպես երկար չենք կարող առաջ գնալ, քանի որ, ի վերջո, հնարավոր չէ բանակը հասարակական-ներքաղաքական իրավիճակներից զերծ պահել: Վերջիվերջո, սրանք ներթափանցելու են բանակ և ունենալու են ազդեցություն: Հիմա, փառք Աստծո, մեր սպաներն ամեն կերպ փորձում են բանակը հեռու պահել ներքաղաքական իրավիճակներից, բայց այսպես երկար շարունակվել չի կարող: Մենք պետք է հստակ գիտակցենք հետևյալը. եթե ինչ-որ կողմ ցանկանում է «հայաստանցի», «ղարաբաղցի», «դիլիջանցի», «սյունեցի» տարանջատում մտցնել, ապա պետք է ազգի թիվ մեկ թշնամի դիտարկվի: Սա էմոցիաներից դրդված չեմ ասում, ասում եմ որպես փորձագետ՝ աչքիս տակ ունենալով բուն քրդերի պահվածքը: Համեմատելու չէ, բայց պետք է համեմատեմ: Քրդերի մոտ է այս տարանջատումը մտցված, և նրանք այդպիսի տարանջատմամբ առաջ են գնում՝ չկարողանալով պետությունը պետականություն սարքել: Մեզ մոտ ուզում են մտցնել այդ տարանջատումը, բայց մեզ մոտ դա արվում է զուտ նրա համար, որ կա՛մ գան իշխանության, կա՛մ պահեն իշխանությունը, կա՛մ իշխանության վրա ցեխ շպրտեն, կամ էլ իշխանությունն ընդդիմության վրա ցեխ շպրտի: Մի խոսքով, ներքաղաքական խաղերը փորձում են շատ ավելի զգայական թեմաների վրա տանել»,-նշեց նա:

Ինչ վերաբերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին՝ կապված «նոր պատերազմ սկսելու և հողեր հանձնելու նպատակով դավադրության» հետ, մեր զրուցակիցը նշեց. «Կարծում եմ, վարչապետը ոչ թե ակնարկներով պետք է խոսի, այլ իրականում հստակ ասի, թե որտեղից ինչ վտանգ կա, և ով է վտանգ ներկայացնում: Հարցն այն է, որ եթե վարչապետը ակնարկներով է խոսում, նա բաց տեղ է թողնում՝ ինչ-որ ուժերի համար վակուում է թողնում, իսկ այդ ուժերն իսկույն օգտվում են այդ վակուումից և փորձում այն իրենց օգտին ու նպատակին ծառայեցնել: Այնպես որ, եթե իսկապես կա այդ դավադրությունը, պետք է այդ մասին առարկայական ու փաստարկված ասվի, եթե հարկ է՝ նաև անձնավորված, որ վակուումային դաշտ չմնա ու խոսակցությունն այլ ուղղությամբ չտարվի»:

Կարեն Հովհաննիսյանի խոսքով, բոլորը պետք է զգան այն կետը, որտեղ պետք է կանգ առնել: «Ես ցանկություն ունեմ, որ մենք իսկապես միասնական լինենք, քանի որ ունենք մեկ թշնամի, որը դարեր շարունակ մեր թուլանալուն է սպասում: Համաձայն եմ՝ կա ներքաղաքական պայքար, և այդ ներքաղաքական պայքարում ճամբարները տարբեր են: Բայց կա մի կետ, որտեղ մենք իրականում պետք է սթափվենք: Մենք հիմա հասել ենք այնպիսի մի կետի, երբ մեզ իսկապես անհրաժեշտ է սթափ դատել, ունենալ ռեալ իրավագիտակցական մակարդակ: Չմոռանանք, որ Ադրբեջանը լայնածավալ զինավարժություններ է իրականացնում՝ դրա մասին տեղյակ չպահելով միջազգային կառույցներին: Եվ սա այն դեպքում, երբ 10 հազարից ավելի անձնակազմ ունեցող զորավարժանքների մասին պետք է տեղեկացնել միջազգային կառույցներին: Ադրբեջանը չի տեղեկացնում ու հստակ մեսիջներ է ուղարկում մեզ՝ «մեր հաջորդ կանգառը Շուշին է, սպասեք մեզ»: Սա ադրբեջանցի զինվորների երեկոյան արված գրությունն է: Մենք վերջապես պետք է սթափվենք, զերծ մնանք ներքաղաքական իրավիճակներում առկա բախումներից ու միմյանց պիտակավորելուց: Պետք է համախմբվենք մեկ թշնամու դեմ»,-շեշտեց Կարեն Հովհաննիսյանը՝ մտահոգություն հայտնելով նաև մեկ այլ խնդրի մասին:

«Խոսքը պատերազմ անցած մարդկանց շարունակական արժեզրկման մասին է: Այո, կան մարդիկ, որոնք պատերազմ անցնելով՝ այդ ուղին օգտագործեցին իրենց անձնական շահերի համար: Բայց բոլորին մեկ հարթության մեջ դնելը, կարծում եմ, ճիշտ չէ: Ավելին՝ դա բնութագրում եմ որպես դավաճանական քայլ՝ հետագայում մեր պայքարի ոգին կոտրելու ճանապարհին: Իսկ մեր պայքարը դեռ շարունակվում է: Մենք ռեալ պատերազմի մեջ ենք: Եվ որքան էլ փորձենք ինքնախաբեությամբ զբաղվել ու ասել, թե թշնամին փոխվել է, միևնույն է, նա չի փոխվել: Եվ եթե այսօր պատերազմ անցածներին արժեզրկում ենք, դրանով արժեզրկում ենք նաև այն զինվորին, որը վաղը պետք է կատարի այն հերոսությունը, որը կատարել են իր նախորդները: Այստեղ ևս սթափվելու անհրաժեշտություն ունենք»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal