Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Տեխզն­նում. վճա­րում ենք մի­այն կտրոն ստա­նա­լու հա­մար

SOCIETY

Տեխզննման կտրոնները մեքենայի դիմապակուն փակցնելու անհրաժեշտության, ինչու ոչ՝ նաև պարտադրանքի դեմ շատերն են արտահայտվում: Օրինակ, վերջերս փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կառավարության նիստում ճանապարհային երթևեկությանը վերաբերող նախագծի քննարկման ժամանակ ասել էր, որ տեխզննման կտրոնը դիմապակուն փակցնելու մշակույթը պետք է վերացնել. «Եկեք այդ մշակույթն արմատախիլ անենք: Թվայնացման այս դարում, կարծում եմ, սա հնադարյան գործիք է: ԱՊՊԱ-ի թվայնացման տարբերակը պետք է կիրառվի նաև տեխզննման պարագայում: Ավելին՝ պետք է մտածել տեխզննման գործառույթը ապահովագրող ընկերություններին տալու մասին, ոչ թե պետությունը դրանով զբաղվի, կամ էլ հարցն ունենա պետական կարգավորում»:

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն այս տարվա ապրիլին՝ իր մեկ տարվա գործունեության ամփոփիչ ասուլիսի ժամանակ, առաջինն անդրադարձել էր մեքենաների տեխզննման խնդրին: Նա նշել էր՝ գործելու է նոր համակարգ, որը թույլ կտա ունենալ ցանկացած մեքենայի վերաբերյալ ամբողջական ինֆորմացիա, իմանալ թեստավորման տեսակները, որոնք մեքենան անցել է տեխզննության ընթացքում: «Կարևոր է օնլայն ունենալ մեքենայի մասին ողջ ինֆորմացիան, այսինքն՝ հասկանալ՝ այն կարելի՞ է շահագործել, թե՞ ոչ: Սա թույլ կտա ազատվել տեխզննման կտրոնների մշակույթից և տիրապետել Հայաստանի տրանսպորտային ողջ պարկի մասին տեղեկատվությանը: Համակարգը պատրաստ է, դրան միացած են տեխզննության բոլոր կետերը: Ցանկացած ընկերություն կարող է դիմել նախարարությանը, ստանալ լիցենզիա, որը թույլ կտա տեխզննությամբ զբաղվել և միանալ այս համակարգին: Այս պահին պակասում է օրենսդրական բազան, որը կկանոնակարգի ոլորտը, մասնավորապես՝ ինչպիսի՞ զննության պետք է ենթարկվի մեքենան, դրա շահագործման պայմանները: Կարծում ենք, որ այս տարի հնարավոր կլինի ամբողջությամբ ընդունել այն և անցնել առաջ», ասել էր Արշակյանը: 

Նշենք, որ տեխնիկական զննության կտրոն ստանալու համար մեքենայի սեփականատերը կատարում է հետևյալ վճարումները` բնապահպանական վճար, մեքենայի տեխզննության անցկացման համար նախատեսված ծառայության վճար, օրենքով սահմանված կարգով նախատեսված պետտուրք և գույքահարկ: Հաճախ է կարծիք հնչում, որ քաղաքացին վճարում է, կտրոն ստանում, իսկ մեքենան տեխզննում չի անցնում: Ստացվում է, որ նա վճարում է ոչնչի համար: «Վարորդի ընկեր» ԻՀԿ փոխնախագահ Դավիթ Պեդանյանը «Փաստի» հետ զրույցում անդրադարձել է մեքենաների տեխզննման կարգին, վճարներին և կտրոնները դիմապակուն փակցնելու պարտադրանքին:

«Տեխզննման հետ կապված քննարկումներ ենք ունեցել տարբեր գերատեսչությունների հետ և որևէ արդյունքի չենք հասել: Այս փուլում մեր առաջարկն այն էր, որ տեխզննումը վերացվեր որպես պետտուրք, քանի որ մարդը վճարում է մի բանի համար, որը չի ստանում: Այսօր Հայաստանում կա մոտ 600 հազար մեքենա, և եթե մեր երկրում լիներ, ասենք, 1000 տեխզննման կայան, ապա մեքենաների հավասար բաշխման դեպքում նրանցից յուրաքանչյուրը պետք է սպասարկեր 600 մեքենա: Հաշվի առնելով, որ մեքենաների մեծ մասի տեխզննումը վարորդները պետք է թարմացնեն 12-րդ ամսում, մոտավորապես 300 հազար և ավելի մեքենա պետք է տեխզննում անցնի միայն դեկտեմբերին, կամ էլ չվարի մեքենան այնքան ժամանակ, մինչև իր հերթը հասնի: Ուղղակի ֆիզիկապես սա հնարավոր չէ իրագործել Հայաստանում: Ուրիշ հարց է, որ լինեն տեխզննման տարրական պահանջներ, օրինակ արգելակների պարտադիր ստուգում և այլն», - ասում է Պեդանյանը:

Նա կարծում է, որ տեխզննման վճարն ավելորդ բեռ է քաղաքացիների համար ու ավելորդ գումարի հավաքագրում: «Քաղաքացին տեխզննման կտրոնի համար 50006000 դրամ գումար է վճարում, այնուհետև պետք է գնա անվճար տեխզննում անցնի, իսկ հետո տեխզննման կայանը կտրոնը պետք է ներկայացնի պետությանը և ստանա ծառայության գումարը: Մարդիկ փողը վճարում են, ու վստահաբար նրանց շատ քիչ տոկոսն է մեքենաների տեխզննում անցնում: Գումարի շատ քիչ մասն է վերադարձվում տեխզննման կայաններին, իսկ մնացած գումարը մնում է պետությանը: Ճիշտ կլինի, եթե պետական տեխզննման կայաններ բացվեն, և մեքենաները տեխզննում անցնեն պատշաճ մակարդակով, այլ ոչ թե ձևական գումար գանձեն», - նշում է մեր զրուցակիցը: 

Նա համակարծիք է այն մտքի հետ, որ տեխզննման կտրոնը դիմապակուն փակցնելն արդեն հնացած մեթոդ է: «Ճանապարհային ոստիկանները, չգիտես թե ինչու, քանի տարի է՝ տեխզննման բազա չունեն, որը պետք է վերցնեին տեղական ինքնակառավարման մարմիններից: Բազայում կարող էին տեսնել, թե ով է վճարել: Իսկ հիմա գործում է հին մեթոդը. ճանապարհային ոստիկանը տեխզննման կտրոնի վրա պետք է ստուգի կնիքի առկայությունը, որը կտրոնի հետնամասում է, որն էլ իր հերթին փակցված է դիմապակուն: Նա պետք է մտնի մեքենայի մեջ, որ տեսնի այն: Սա աբսուրդ է: Անիմաստ թուղթ են փչացնում, ժամանակ ծախսում և այդ ամենը չեն վերահսկում: Տեխզննման գումարը մնում է պետությանը, ինչ-որ տեղ: Դուք այսքան ժամանակ տեսե՞լ եք, թե այդ գումարը որտեղ է ծախսվում: Ես չեմ տեսել: Կարևոր չէ՝ ճանապարհ կվերանորոգեն, լուսավորության հարց կլուծեն, թե մանկապարտեզ կկառուցեն, կարևորը հաշվետու լինեն ժողովրդի առաջ», եզրափակում է մեր զրուցակիցը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal