Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


ԱԳՆ կողմից ընտրվել է ոչ թե ասուլիսային, այլ օպերատիվ աշխատանքի աշխատելաոճը. խոսնակը՝ նախարարի կողմից ասուլիս չհրավիրելու մասին

POLITICS

 

Հայաստանի արտաքին գործերի նախարարության կողմից ընտրվել է ոչ թե ասուլիսային, այլ օպերատիվ աշխատանքի աշխատելաոճը: Այս մասին Tert.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան ասել է արտգործնախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ վերջին 1 տարվա ընթացում նախարար Զոհրաբ Մնացականյանը հայաստանյան լրատվամիջոցների համար ասուլիս չի տվել: 

Աննա Նաղդալյանը նշել է, որ նշանակումից ի վեր հայաստանյան և միջազգային տարբեր լրատվամիջոցներին Զ. Մնացականյանը տվել է ավելի քան 15 հարցազրույց և հանդես եկել շուրջ 16 ճեպազրույցներով: 

Խոսելով փորձագիտական այն քննարկումների մասին, թե արտաքին ոլորտում ձեռքբերումներ չկան՝ հակառակ դեպքում դրանք տեղ կգտնեին Նիկոլ Փաշինյանի 100 փաստերի թվում, Աննա Նաղդալյանն ասել է, որ 100 փաստերի մեջ տեղ էր գտել արտաքին քաղաքականությանը վերաբերող տեղեկատվություն, «այնուհանդերձ, այս ձևաչափը Հայաստանի ձեռքբերումների համընդգրկուն զեկույց չէ, ուստի բնականաբար, այնտեղ ամբողջովին չէին արտացոլվել արտաքին քաղաքական ոլորտում տեղի ունեցած դրական փոփոխությունները»:

 

 

 

- Փորձագիտական շրջանակները քննարկում էին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից վերջին ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ թվարկած 100 փաստերի շարքում գրեթե բացակայում են արտաքին քաղաքական հիմնական ուղղություններին վերաբերող կետեր, ինչը նշանակում է, որ այս բնագավառում ձեռքբերումներ չկան: ԱԳՆ-ի համար վերջին մեկ տարվա ընթացքում ի՞նչ ձեռքբերումներ են գրանցվել:

- Ես այդպես չէի մեկնաբանի: Նախ նշենք, որ 100 փաստերի մեջ տեղ էր գտել նաև արտաքին քաղաքականությանը վերաբերող տեղեկատվություն, այնուհանդերձ, այս ձևաչափը Հայաստանի ձեռքբերումների համընդգրկուն զեկույց չէ, ուստի բնականաբար, այնտեղ ամբողջովին չէին արտացոլվել արտաքին քաղաքական ոլորտում տեղի ունեցած դրական փոփոխությունները: Արտաքին քաղաքականությունը, առավել ևս դիվանագիտությունը շարունակական գործընթաց է, որն առաջին հերթին ուղղված է արտաքին անվտանգության և զարգացման բարենպաստ միջավայրի ձևավորմանը և ամրապնդմանը: Այս տեսակետից այս մեկ տարվա ընթացքում իրականացված արտաքին քաղաքականությունն առավել, քան արդյունավետ էր:

- Ի՞նչ է արել ԱԳՆ-ն վերջին մեկ տարվա ընթացքում գործընկեր պետություններից բարձրաստիճան պաշտոնյաներին Հայաստան այցեր կազմակերպելու առումով: Քանի՞ պաշտոնյա և պատվիրակություն է ժամանել Հայաստան վերջին մեկ տարվա ընթացքում և դրանցից քանի՞սն են կազմակերպվել ԱԳՆ-ի նախաձեռնությամբ կամ հրավերով:

- Այս մեկ տարվա ընթացքում Հայաստան է այցելել 177 օտարերկրյա պատվիրակություն, որոնցից 27-ը պետությունների ղեկավարների և նրանց տեղակալների, 20 այց՝ կառավարությունների ղեկավարների և նրանց տեղակալների, 50 այց՝ պետությունների արտաքին գործերի նախարարների և պետական քարտուղարների, 17-ը՝ միջազգային կազմակերպությունների ղեկավարների մակարդակով, 63-ը՝ այլ բնույթի այցեր։

- Ինչո՞ւ նախարար Մնացականյանը պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում հայաստանյան լրատվամիջոցի համար ասուլիս չի տվել:

- ՀՀ ԱԳՆ նախարարն իր նշանակումից ի վեր հայաստանյան և միջազգային տարբեր լրատվամիջոցներին տվել է ավելի քան 15 հարցազրույց և հանդես եկել շուրջ 16 ճեպազրույցներով՝ պատասխանելով լրագրողների՝ իրեն ուղղված բոլոր հարցերին։ 

Հաշվետու ժամանակահատվածում ԱԳՆ մամուլի խոսնակը ԱԳՆ-ում հավատարմագրված հայաստանյան և միջազգային լրատվամիջոցների մասնակցությամբ տվել է 15 ճեպազրույց, ամենօրյա ռեժիմով մեկնաբանել է ՀՀ արտաքին քաղաքականության վերաբերյալ լրատվամիջոցների և հանրության շրջանում հետաքրքրություն ներկայացնող իրադարձությունները և վերջին զարգացումները։ 

ԱԳՆ կողմից ընտրվել է ոչ թե ասուլիսային, այլ նման օպերատիվ աշխատանքի աշխատելաոճը՝ հաշվի առնելով ոլորտի առանձնահատկությունը և ԱԳՆ գործունեության նկատմամբ առկա մշտական, գրեթե ամենօրյա հետաքրքրվածությունը:

- Արդյո՞ք նախարարը նախատեսում է առաջիկայում ասուլիս տալ հայաստանյան լրատվամիջոցների համար: Եթե այո, ապա ե՞րբ:

- ԱԳ նախարարը մշտապես պատրաստ է հայաստանյան և միջազգային լրատվամիջոցների հետ աշխատանքի համար: Երբ նախանշվի ԱԳ նախարարի հերթական հանդիպումը ԶԼՄ-ներկայացուցիչների հետ, մենք դրա մասին, ինչպես և եղել է կարգը մինչ օրս, կհայտնենք։

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal