Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Իշխանության մի թևը կաթվածահար է անում մյուս թևին՝ դրա մեջ ներքաշելով նաև երրորդին»

POLITICS

Վտանգավոր հայտարարություններ, իշխանությանը խոցելի դարձնելու իրողություններ՝ նույն իշխանության կողմից և քաղաքական նոր օրակարգ, որը կարող է սրվել: Եթե մեկ նախադասությամբ փորձենք ներկայացնել քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի դիտարկումներն անցած թեժ քաղաքական շաբաթվա իրադարձությունների մասին, ապա կստանանք հենց վերոնշյալը: Այդուհանդերձ, «Փաստի» հետ զրույցում քաղտեխնոլոգը սկսում է իրադարձություններին նախորդած որոշումից:

«Նախ, ըստ իս, Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխությունն արտաքին քաղաքական խաղացողների, նաև ներքին քաղաքական խաղացողների հետ ինչ-որ կոմպրոմիսի արդյունք էր: Իմ կարծիքով, այն փոխհամաձայնությունների արդյունք էր՝ հաշվի առնելով նաև Վլադիմիր Պուտինի սպասվելիք այցը, Արցախում եղած որոշակի տրամադրվածությունները. առնվազն պրիմիտիվիզմ կլինի կարծել, որ Քոչարյանի շուրջ Արցախի երկու նախագահների դիրքորոշումը զուտ անձնական է կամ միայն իրենց նախաձեռնությունն է: Եվ պարզ էր, որ խափանման միջոցի փոփոխությունն իշխանությունը պետք է որպես առիթ օգտագործեր, այսպես կոչված, դատական բարեփոխումներին պաշտոնական մակարդակով ստարտ տալու համար: Այդ որոշումը պատրվակ եղավ: Դա պայմանավորված էր նաև նրանով, որ իշխանությունները կամ վարչապետը պետք է մատնանշեին, թե ովքեր են «մեղավոր» այդպիսի որոշման համար, և ամենաակնհայտ «մեղավորը» պետք է լիներ դատական համակարգը»,-ասաց Վ. Հակոբյանը՝ հավելելով, որ դատական համակարգին մեղավոր հայտարարելը լավ առիթ էր ասելու՝ «տեսա՞ք, բարեփոխումներ սկսելու ժամանակն է»:

«Անկախ կողմնորոշումներից, այսինքն, անկախ իշխանություն, ընդդիմություն, չկողմնորոշվածներ, ֆեյքեր, չֆեյքեր լինելուց, թե՛ հասարակության մոտ և թե՛ քաղաքական դաշտում դատական համակարգի մասով որոշակի կոնսենսուս կա, համաձայն որի, այդ համակարգը կոռումպացված է, անկախ ու արդար չէ: Եվ խնդիրը դեռ ԽՍՀՄ-ից է գալիս, ուղղակի ժամանակի ընթացքում այն խորացել է՝ սերտաճելով քրեաօլիգարխիկ և իշխանական համակարգին: Եվ, մեծ հաշվով, կասկած չկա, որ բարեփոխում պետք է արվի: Հիմա դա կիրականացվի վեթթինգի, անցումային արդարադատության կամ այլ միջոցով, այլ խնդիր է: Մասնագետները գնահատականներ դեռ կտան այդ առումով, բայց հարց է նաև, թե այդ միջոցները որքանո՞վ կարող են ադապտացվել Հայաստանի պայմաններում»,-նշեց քաղտեխնոլոգը:

Վերադառնալով քաղաքական դաշտին՝ Վ. Հակոբյանը հավելեց.

«Քաղաքական վարքագծի վրա ազդեց ոչ այդքան դատական համակարգում բարեփոխումներ սկսելու գործընթացը, քանի որ, ինչպես նշեցի, դրա շուրջ այս կամ այն չափով կոնսենսուս կա, այլ այն գործիքակազմը, որն օգտագործեց Ն. Փաշինյանը: Այսինքն, 8:30-ից դատարանները փաստացի բլոկադայի ենթարկելու կոչը կտրուկ սրեց իրավիճակը: Դա ինքն իրենով քիչ հիմնավորված քայլ էր, որովհետև այն միանգամից երկու ռիսկ էր պարունակում: Նախ՝ Ն. Փաշինյանը ոչ մի երաշխիք չուներ, որ մեծ թվով ժողովուրդ կհավաքվի: Բացի այդ, իր սուպերվարչապետական լիազորությունները թույլ էին տալիս, որ խորհրդակցության ժամանակ հնչեցրածն առանց որևէ, իբրև թե, ժողովրդական ճնշման հայտարարեր: Բայց քանի նա մինչև վերջ չի ադապտացվել նրան, որ ինքն իշխանություն է, այն էլ հսկայական լիազորություններով ու հսկայական լեգիտիմությամբ, օգտագործում է ինչ-որ բաներ, որոնք իրեն բացարձակապես խոցելի են դարձնում: Այսինքն, մի կողմից որևէ երաշխիք չկար, որ շատ մարդ կհավաքվի, երկրորդը՝ միանգամից խոցելի էր դարձնում իր լեգիտիմությունը, այն արժեհամակարգային սկզբունքները, որոնց մասին հայտարարում է. ինքն իրեն ներկայացնում է որպես մեծն դեմոկրատ, որն իրականացրել է ժողովրդական թավշյա հեղափոխություն: Բայց նման քայլով նա ինքն իրեն խոցելի դարձրեց՝ հաշվի առնելով նաև այն գնահատականները, համաձայն որոնց դա սահմանադրական խախտում էր: Ըստ էության, իշխանության մի թևը, փաստորեն, կաթվածահար է անում իշխանության մյուս թևին: Եվ ավելին՝ դրա մեջ ներքաշում է նաև իշխանության երրորդ թևին՝ օրենսդիրին»:

Վիգեն Հակոբյանը խնդրահարույց համարեց նաև, այսպես ասած, «դրսից» հնչած արձագանքները: «Թեև արևմտյան կենտրոնները դատական բարեփոխումների առումով իրենց աջակցությունն են հայտնում, այնուամենայնիվ, գրեթե բոլոր ելույթներում դիվանագիտական կամ ոչ դիվանագիտական եզրույթներ կան, որոնցով կոչ են անում զերծ մնալ Սահմանադրությունը շրջանցելու փորձերից: Այսօր Ն. Փաշինյանի դեմ չեն օգտագործում այդ հանգամանքը, բայց եթե վաղը կամ մյուս օրը դա պետք լինի, այն սեղանից կհանեն ու կասեն՝ «դու ասում ես՝ ժողովրդավարական իշխանություն ես, բայց դու չէի՞ր, որ, լինելով գործադիրի ղեկավար, շրջափակում էիր դատական իշխանությունը ու քո խմբակցության պատգամավորներին դրդում զբաղվել շրջափակմամբ: Պարզ է, որ վերոնշյալ գործիքակազմի շուրջ կոնսենսուս չկա: Էլ չեմ ասում այն մասին, որ բավականին վտանգավոր հայտարարություններ արվեցին Արցախի շուրջ, ինչը շատ զգայուն և շատ վտանգավոր թեմա է»,-ասաց նա՝ նկատի ունենալով Ն. Փաշինյանի հայտարարությունը՝ «նոր պատերազմ սկսելու և հողեր հանձնելու նպատակով դավադրության» վերաբերյալ:

«Երբ այն հնչեց որպես մերկապարանոց հայտարարություն, առանց որևէ թիրախների, միանգամից դիտարկվեց հակառակ ուղղությամբ: Այսինքն, թե՛ քաղաքական դաշտում, թե՛ երկրից դուրս միանգամից կասկածներ առաջացան: Չեմ բացառում, որ նաև հակառակորդի մոտ էլ ինչ-որ մտքեր առաջացան այն առումով, թե, գուցե, Փաշինյանը նախապատրաստում է իր նահանջը, հետքայլը՝ նախօրոք նշանակելով մեղավորներին: Այդ կասկածների մասին գրվեց սոցցանցերում, հետո մամուլում, հետո արդեն քաղաքական կուսակցությունների կողմից: Արտասահմանյան մամուլում էլ արձագանքներ եղան առնվազն ակնարկների մակարդակով: Մեծ հաշվով, իր այդ հայտարարությունը քաղաքական նոր՝ շատ վտանգավոր, սուր օրակարգ ձևավորեց, և այն սրվելու մեծ պոտենցիալ ունի Հայաստանի երկու մասերում՝ թե՛ շուրջ 29 հազար քառակուսի կիլոմետրի վրա և թե՛ Արցախում»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal