Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հեղափոխության թիմի նոր թիրախը

ANALYSIS

Ինչպես երևում է, ՍԴ դատավորի համար նախագահ Արմեն Սարգսյանի առաջադրած հերթական թեկնածուն՝ իրավագետ Արթուր Վաղարշյանը, խորհրդարանի առաջիկա քառօրյա նիստի ժամանակ մերժվելու է իշխանական ուժի կողմից։ Իհարկե, «Իմ քայլը» խմբակցությունն այս հարցի շուրջ դեռ պաշտոնական դիրքորոշում չի հայտնել, սակայն մեծամասնության քաղաքական վարքագիծը բացահայտում է առաջիկա քվեարկության ճշգրիտ պատկերը։

Բանն այն է, որ օրերս նախատեսված էր նախագահի առաջադրած թեկնածուի հանդիպումը «Իմ քայլը» խմբակցության հետ, որին 88 պատգամավորից մասնակցել է ընդամենը 13-ը, ընդ որում՝ բացակայել են անգամ խմբակցության ղեկավարն ու քարտուղարը։ Կարծում եմ՝ այս փաստն այնքան խոսուն է, որ այլևս կասկած չի հարուցում, թե ինչպես է քվեարկելու Նիկոլ Փաշինյանի թիմը։

Ինչո՞վ է պայմանավորված խորհրդարանի, ավելի ստույգ՝ հեղափոխության թիմի նման վարքագիծը։

Հրապարակի վրա եղած առաջին վարկածն այն է, որ «Իմ քայլը» խմբակցությունում ՍԴ դատավորի կարգավիճակում տեսնում են բացառապես Մարտի 1-ի գործով զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Վահե Գրիգորյանին: Այս վարկածն, իհարկե, գոյություն ունի. Գրիգորյանը նախագահի աշխատակազմ ներկայացրել էր իր փաստաթղթերը, ու փաստորեն Արմեն Սարգսյանը նրան չի առաջադրել ՍԴ անդամի թեկնածու։ Այլ խոսքով՝ իրավիճակը դառնում է փակուղային, որովհետև խորհրդարանական մեծամասնությունը ցանկանում է ընտրել մեկին, որին առաջադրելու ցանկություն չունի նախագահը։

Կարծում եմ՝ իրավիճակի «պատային» լինելը պատկերացնում են նաև նախագահն ու խորհրդարանական մեծամասնությունը, հետևաբար՝ նրանք լուծումներ կարող էին գտնել, եթե չլինեին հակադրության ավելի խորքային պատճառներ։ Օրինակ՝ չի բացառվում, որ դատական համակարգի շուրջ ծագած վերջին իրադարձություններից հետո խորհրդարանը, ավելի ստույգ՝ Փաշինյանի թիմը ցանկություն ունի ՍԴ-ն «վերցնել» փաթեթով, ըստ այդմ՝ արդեն իսկ չի կարևորվում մեկ դատավորի ընտրության հարցը, ինչով էլ պայմանավորված է այն հանգամանքը, որ «քայլողները» չեն էլ ցանկացել ծանոթանալ նախագահի առաջադրած թեկնածուին ու նրա ծրագրերին։ Հնարավոր է նաև հաջորդ տարբերակը՝ չստացվեց ՍԴ անդամ նշանակել, կստացվի ՍԴ նախագահ (կամ՝ ԲԴԽ նախագահ) կարգել:

Եվ վերջապես՝ շարունակում եմ պնդել, որ հակադրության կողմեր են ոչ այնքան նախագահն ու խորհրդարանական մեծամասնությունը, որքան նախագահն ու վարչապետը։

Կարճ ասած՝ հեղափոխության թիմը Արմեն Սարգսյանին յուրային չի համարում ու բնավ ցանկություն չունի նպաստելու, որպեսզի դատական իշխանությունում ուժեղանա նրա ազդեցությունը՝ թեկուզև անուղղակիորեն։ Իհարկե, այստեղ խնդիրն ավելի էական է, ու թերևս Փաշինյանի թիմին դուր չի գալիս Արմեն Սարգսյանի արտաքին քաղաքական ակտիվությունը ու այն հանգամանքը, որ նախագահին օտար մայրաքաղաքներում և ուժային կենտրոններում արժանացնում են ջերմ ընդունելության՝ բավականին բարձր մակարդակով։ Հետհեղափոխական առաջին ամիսներին դա վարչապետին ու նրա թիմին չէր անհանգստացնում, որովհետև բավականին բարձր էր Նիկոլ Փաշինյանի վարկանիշը։ Այսօր ակնհայտորեն իրավիճակ է փոխվել՝ նույնիսկ իշխանությանը լոյալ սոցիոլոգիական հարցումների թվերով, էլ չեմ ասում այն մասին, որ Երևանում արդեն անցկացվում են հանրահավաքներ, որոնց ընթացքում վարչապետը «դեղին քարտ» է ստանում։ Նման իրավիճակում կարող եմ ենթադրել, որ Արմեն Սարգսյանի կերպարի մեջ Նիկոլ Փաշինյանը տեսնում է պոտենցիալ մրցակցի, ու դրանով է պայմանավորված նրա թիմի ագրեսիվությունը։

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer