Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ճանապարհաշինարարության համակարգում չկա կառավարում, սխալ է մրցույթի ընտրման կարգը, որի հիմնական սկզբունքը գինն է. Հակոբ Գյուլզադյան

POLITICS

Մեր ճանապարհաշինարարության համակարգում լիովին բացակայում է ճանապարհածածկերի կառավարումը, որը նշանակում է ունենալ համակարգ, որը օբյեկտիվ կերպով գնահատում է ճանապարհային ցանցի տարբեր հատվածների առկա վիճակը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց  Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ճանապարհների և կամուրջների ամբիոնի վարիչ Հակոբ Գյուլզադյանը` անդրադառնալով ճանապարհաշինարարության ոլորտի խնդիրներին:

«Ցանկացած առաջատար երկրում կա ճանապարհային պատվաստների կառավարում հասկացությունը, այդ համակարգը տարբեր մակարդակներում է գործում: Այդ համակարգերի իմաստը կայանում է նրանում, որ մշտապես կարողանան հայտնաբերել, թե ինչ վիճակում է գտնվում  ճանապարհային ցանցը, օբյեկտիվ ցուցանիշներով ստեղծեն տվյալների բազա և այդ տվյալների բազայի համար լինեն կառավարող օպերացիոն համակարգեր, որի արդյունքում եղած ռեսուրսների սահմաններում պետք է որոշվեն այն ճանապարհները, որոնք որ պետք է ենթարկվեն հիմնանորոգման կամ ընթացիկ նորոգման: Պետք է որոշվի, թե հատկապես որ տեսակի ճանապարհաշինարարական աշխատանքն է առավել համապատասխանում տվյալ իրավիճակում, դա չպետք է լինի սուբյեկտիվ, մարդը չպետք է որոշի դա»,-ասաց նա:

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն դիտարկմանը, որ որակյալ նախագծեր ներկայացնող, ասֆալտապատման որակյալ աշխատանքներ իրականացնողների խնդիրներ կան, Հակոբ Գյուլզադյանն ասաց, որ կարծում է, թե կան այնպիսի կազմակերպություններ, որոնք շահից բացի, նաև որակի մասին են մտածում:  «Շատ կազմակերպություններ կան, որ բավական թանկարժեք մեխանիզմներ են ձեռք բերել, դրանց մեծամասնությունը լիզինգով են, դրանք ունակ են բավականին բարձր որակով կատարել ճանապարհաշինարարական աշխատանքներ: Պարզապես վերջին տարիներին շատ սխալ մրցույթային քաղաքականություն է վարվում, որը չի նպաստում նրան, որ այն կազմակերպությունները, որ ունեն ավելի ժամանակակից հզորություններ և ունակ են ներդնելու ժամանակակից տեխնոլոգիաներ, նրանք ստանան պատվերներ»,-ասաց նա:

 

Ճանապարհաշինարարը նշեց, որ սխալ է մրցույթի ընտրման կարգը, որի հիմնական սկզբունքը գինն է: Նա չհամաձայնեց, որ ով ցածր գին կառաջարկի, նա պետք է շահի,  որովհետև գոյություն ունի որոշակի գին, որից ցածր դրված առաջարկները պարզապես պետք է չդիտարկվեն: «Բացի այդ, պետք է լինի շատ խիստ զտում այն կազմակերպությունների, որոնք մասնակցում են մրցույթներին, այդ զտումը պետք է հիմնված լինի ինչպես նրանց անձնակազմի առկայության հետ, նրանց գույքի առկայության հետ, այնպես էլ նախորդ պատմության հետ, թե ինչեր են կառուցել, ինչպես են կառուցել և ինչ հաջողություններ կամ անհաջողություններ են ունեցել»,-ասաց նա և նշեց, որ այն կազմակերպությունները, որոնք ունեն ժամանակակից սարքավորումներ, պետք է շահեկան դիրքում հայտնվեն:

«Այստեղ շատ կարևոր է նաև նախագծային աշխատանքները, նախագծային աշխատանքներում պետք է միշտ առաջադեմ տեխնոլոգիաներին տեղ տրվի, բայց այսօրվա մեր քարացած համակարգը միշտ չէ, որ այդ հնարավորությունն է տալիս, և պատվիրատուն շատ սեղմում է նախագծողին, ստիպում նախագծի էժանացում, որը միշտ չէ, որ արդարացված է»,-ասաց նա:

Հակոբ Գյուլզադյանը նշեց, որ մի օրվա ընթացքում չի ստեղծվել այսօրվա վիճակը, դա երկար ժամանակվա պատմություն ունի: «Բոլորը սովորել են այդպես աշխատել, և եթե մեկը փորձի հանկարծ գլուխը բարձրացնել և ստանդարտից դուրս գալ, հաստատ կտուժի, օրինակ` եթե  նախագիծ անողը փորձի նախագծում թանկ լուծումներ ներառել, կարող է դիմադրության հանդիպել»:

Ինչ վերաբերում է ճանապարհների երկար չծառայելու խնդրին և նույնիսկ փոսալցման աշխատանքների խնդրահարույց լինելուն,  ամբիոնի վարիչն ասաց, որ չի կարծում, որ մրցույթների իրականացման գործընթացը օբյեկտիվ է և ճիշտ է իրականացվում: Ըստ նրա`պետք է հանձնաժողովում լինեն ոլորտի այնպիսի մասնագետներ, որոնք սրտացավ են, և նրանց միտքը միայն ու միայն ոլորտի բարելավումն է, որոնք պետք է ունենան վճռական ձայնի իրավունք:

«Բացի այդ, մեր ներքին շինարարը, նախագծողը միջազգային  մրցույթներում կարծես թե անտեր է այն իմաստով, որ դրվում է հստակ ձող, որ եթե այսքան կատարողական չունենաս, չես կարող մասնակցել միջազգային մրցույթին: Իսկ մեր պետությունը ինչու չի պաշտպանում մեր ներքին  նախագծողին, շինարարին, որ ստիպի ցանկացած դրսից եկածին անպայման կոնսորցիում ստեղծի մեր կազմակերպության հետ,  որ մեր երիտասարդ մասնագետները, ներգրավվելով, մասնագիտական աճ ունենան»,-ասաց նա:

Անդրադառնալով լաբորատորիաների խնդրին՝ Հակոբ Գյուլզադյանը նշեց, որ այն   լաբորատորիան, որ փորձում է թանկարժեք սարքավորումներ ներկրել, որպեսզի ավելի համակողմանի, բազմակողմանի կարողանա արտադրանքը գնահատել, նա ընկնում է ոչ շահեկան դրության մեջ, քանի որ միշտ չէ, որ արդյունքները գոհացուցիչ են լինում պատվիրատուի համար, և կարող է զրկվել հետագա պատվերներից:

Նա գտնում է, որ երբ որևէ լաբորատորիա փորձ է անում արդյունքները այլ կերպ ներկայացնել, այդ լաբորատորիան պետք է ընդհանրապես զրկել ցանկացած իրավունքից: «Այսօրվա դրությամբ մեր լաբորատորիաները չափից դուրս հետ են մնացել համաշխարհային մակարդակից, մենք չունենք այն սարքավորումները, որոնք պետք է բազմակողմանիորեն գնահատեն մեր արտադրանքի որակը, քանի որ շատ թանկ են, բայց ինչ-որ բան պետք է լինի, որ ստիպի այդ լաբորատորիաներին ձեռք բերել դրանք: Դա պետք է արվի  բիզնեսի պահանջով, բայց այսօրվա դրությամբ բիզնեսը չունի այդ պահանջը, ինչ-որ արվում է համարվում է լավ է, հենց հասարակությունը կդնի բարձր որակի պահանջ և ով ավելի բարձր որակ կապահովի, ավելի շատ պատվերներ կունենա, այդ ժամանակ բիզնեսը կդիմի հետազոտողներին, հիմա դա չկա»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ վարչապետ  Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ որակյալ նախագծեր ներկայացնող, ասֆալտապատման որակյալ աշխատանքներ իրականացնողների խնդիրներ կան, մի լաբորատորիան ասում է՝ հարյուր տոկոս համապատասխանում է, մեկը ասում է՝ չի համապատասխանում: Նա նշել է, որ ընկերություններ կան, որոնք մասնագիտացված են մրցույթում հաղթելու մեջ, բայց ի վիճակի չեն այդ խնդիրները կատարել, ինչ-որ սխեմաներ գործել են, բայց անընդհատ այդ խնդիրներին ենք բախվել. «35 միլիոն դոլար հատկացնում ենք ճանապարհաշինարարությանը և ամեն անգամ քննարկելիս սթրեսի մեջ ենք, որ կարողնալո՞ւ ենք այդ գումարը ծախսել և ունենալ ճանապարհ և ամեն անգամ մեզ դուխ ենք տալիս, որ կկարողանանք: Արդյունքում «սև ցուցակի» ընկերությունների թիվն ավելանում է, «սպիտակ ցուցակի» ընկերությունների թիվը՝ այնքան էլ չէ»,-ասել է նա:

Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer