Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Դատական համակարգում այնպիսի իրավական գործընթաց չենք սկսի, որ փլուզում լինի, վիրահատությունը միշտ պետք է կտրուկ լինի, բայց արվի նրբորեն. Հ. Աղազարյան

POLITICS

 

Ինչպես մեր հանրապետությունում, այնպես էլ միջազգային հանրության մոտ որևէ կասկած չկա, որ Հայաստանում դատական համակարգը բարեփոխման կարիք ունի, կոռումպացված միավորում է, ինչի դեմ պայքարը պետք է տեղի ունենա միայն ու միայն հեղափոխական վիրահատական ճանապարհով: Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

 

Ըստ նրա՝ դրանով հանդերձ միջազգային կազմակերպությունները, այդ թվում նաև Վենետիկի հանձնաժողովը, եվրոպական կազմակերպությունները այս մի քանի ամիսների ընթացքում ականատես եղան, որ ՀՀ իշխանությունները ոչ մի կերպ չեն ուզում միջամտել դատական համակարգի գործունեությանը՝ դա համարելով բացասական պրակտիկա:  

 

«Եվ այդ կազմակերպությունները, տեսնելով մեր իշխանությունների հետևողական կեցվածքը նաև այս բնագավառում, տեսնելով, որ մենք չենք շեղվում օրինականությունից, պատրաստակամություն են հայտնել օգնելու, և դա շատ էական ու բարձր գնահատական է մեր իշխանություններին»,-ասաց նա:

 

 

 

Հովիկ Աղազարյանը, պատասխանելով այն հարցին, թե Վենետիկի հանձնաժողովի կողմից աջակցությունն ի՞նչ է ենթադրում, նկատեց, որ դա կարող է լինել առաջին հերթին մասնագիտական, նաև ֆինանսական:

 

«Աջակցությունը կարող է լինել առաջին հերթին մասնագիտական՝ այլ  երկրների փորձը հաշվի առնելով, հաշվի առնելով նաև մեր ազգային առանձնահատկությունները, մեր մոտեցումներին աջակցություն ցուցաբերեն մասնագիտական առումով, և բարեփոխումներն առավել անցնցում և առավել ընդունելի տարբերակով անցկացնելու համար: Չի բացառվում նաև, որ աջակցությունը լինի նաև ֆինանսական»,-ասաց նա:

 

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նամակ է ստացել Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջաննի Բուքիքիոյից, որում հանձնաժողովի նախագահը պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանում դատաիրավական համակարգի վճռական բարեփոխումներին և վեթինգի իրականացմանը: 

 

Անդրադառնալով մամուլի այն հրապարակումներին, որ ՀՀ կառավարությունը չէր հրապարա­կել նամակը, քանի որ բավականին կոշտ գնահատա­կաններ պարունակող նամակ է ստացել Վե­նետիկի հանձնաժողովից, Աղազարյանը նշեց, որ բացարձակ ոչ մի կոշտ արձագանք չի եղել: «Բոլոր արձագանքները միջազգային կազմակերպությունների կողմից միայն ու միայն եղել են դրական և հետևաբար նաև պատրաստակամություն են հայտնել այդ իսկ պատճառով մեզ օժանդակելու»,-ասաց նա:

 

«Իմ քայլի» պատգամավորը չի կարծում, որ գործընթացը կարող է երկար ձգձգվել, և համոզված է, որ դա համակարգի փլուզման չի հանգեցնի:

 

«Վիրահատությունը միշտ պետք է կտրուկ լինի, արվի նրբորեն, բայց կտրուկ: Մեր ռեսուրսները բավարար են, և չի կարող նման միջամտությունը համակարգի փլուզման հանգեցնել: Մենք այնպիսի իրավական գործընթաց չենք սկսի, որ փլուզում լինի, սաբոտաժ, իհարկե, կլինի, բայց սաբոտաժ այսպես թե այնպես կար, հետևաբար պայքարը սաբոտաժի դեմ է նաև»,-ասաց նա:

 

Անդրադառնալով իրավական համակարգից եկող ազդակներին՝ հնարավոր վեթինիգի իրականցման համար, Աղազարյանը նշեց, որ բնականաբար դատավորների մեծ մասի համար դա անընդունելի տարբերակ է:  

 

«Որովհետև դա իրենց արժեհամակարգին, մտածողությանը, ապրելակերպին, կենցաղին դեմ է և անհարիր միջոցառումների պլան է նախատեսում, հետևաբար նրանք բացասական են արձագանքում: Բայց կարծում եմ՝ դատական համակարգում կան բոլոր դեպքերում որոշ քանակությամբ դատավորներ, որոնք կհարմարվեն նոր իրողություններին և իրենց նպաստը կբերեն դատական համակարգի կայացմանը, ինչպես նաև դատական համակարգից դուրս, անկասկած, կան երիտասարդ իրավաբաններ, որոնք պատրաստ կլինեն աշխատելու և ծառայելու: Հանրությունը դատավորներին շատ լավ է ճանաչում և ընդունում է այս ամենը որպես հեղափոխության մի փուլ»,-ասաց նա: 

 

Իսկ թե սա ուղղակի միջամտություն չէ՞ դատական իշխանության ձևավորմանը, Աղազարյանը նշեց, որ բացարձակ իշխանություն ունի ժողովուրդը, որն իրականացնում է գործադիր, օրենսդիր և դատական համակարգերի միջոցով: 

 

«Ժողովուրդը օրենսդիր և գործադիր համակարգում իր հեղափոխական փոփոխությունները կատարել է և պետք է կատարի նաև դատական համակարգում, չի կարող այլ կերպ լինել, ուղղակի դա պետք է լինի այնպես, որ առավելագույնս բխի Սահմանադրությունից, միջազգային ընդունված նորմերից, որպեսզի մեր գործընկերների մոտ որևէ հարց չառաջանա, և մենք չկղզիանանք իրավական դաշտում, և փառք Աստծո մենք տեսնում ենք, որ նման միտում անգամ չկա»,-ասաց նա:

 

 

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal