Yerevan, 02.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


ԱՀ ԱԳՆ մեկնաբանությունը Մխիթարյանի Բաքու չմեկնելու վերաբերյալ

INTERNATIONAL NEWS

Բաքվում անցկացվող Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղի հետ կապված գործընթացները, մասնավորապես, այն, որ Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան և Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը ստիպված է եղել չմասնակցել խաղին, ինչպես նաև բազմաթիվ հայ երկրպագուների չեն կարողացել մեկնել Բաքու խաղը դիտելու, ևս մեկ անգամ ապացուցեցին, որ տասնամյակներ շարունակ հայատյացության սերմանմանն ուղղված պետական քաղաքականության բացասական հետևանքները չեն կարող հաղթահարվել մի ակնթարթում։ Սպորտային իրադարձությունը, որը կարող էր նպաստել հակամարտող կողմերի հասարակությունների հաշտեցմանը, հակառակ ազդեցությունն ունեցավ և ի ցույց դրեց հայերի հետ կապված ամեն ինչի նկատմամբ ադրբեջանական կողմի անբարեհաճության աստիճանը։ Այս մասին նշված է Արցախի Հանրապետության արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

«Այդ կապակցությամբ հարկ է նշել, որ ադրբեջանական իշխանությունների կողմից հայատյացությունը սկսել է ակտիվորեն օգտագործվել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համատեքստում՝ որպես Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ուժային ճնշմանն ուղղված քաղաքականության գործիք։ Տարիների ընթացքում Ադրբեջանում հայերի նկատմամբ անհանդուրժողականությունը ոչ միայն չի թուլացել, այլև սկսել է ներթափանցել հանրային կյանքի բոլոր բնագավառները, այդ թվում՝ կրթության ոլորտ։ Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքարի եվրոպական հանձնաժողովի հաշվետվության մեջ նշվում է, որ Ադրբեջանում «քաղաքական գործիչները, կրթական հաստատությունները, ԶԼՄ-ները շարունակում են հայատյացություն քարոզել․ ադրբեջանցիների մի ամբողջ սերունդ է մեծացել՝ լսելով այդ ատելության հռետորաբանությունը»։

Հայատյացության սերմանումն ու այդ հողի վրա կատարվող հանցագործությունների խրախուսումը բարձրացվել են պետական քաղաքականության աստիճանի, որն Ադրբեջանի նախագահը հետևյալ կերպ է ձևակերպել՝ «Ադրբեջանի հիմնական թշնամին համայն հայությունն է»։

Ադրբեջանում ռասիզմի և հայատյացության դրսևորումների առկայությունը հաստատվում է նաև մի շարք միջազգային կազմակերպությունների, մասնավորապես՝ Ռասայական խտրականության վերացման հարցերով ՄԱԿ-ի հանձնաժողովի, Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքարի եվրոպական հանձնաժողովի և Եվրոպայի խորհրդի Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության մասին շրջանակային դաշնագրի հարցերով խորհրդատվական հանձնաժողովի փաստաթղթերում։

Ադրբեջանական իշխանությունների կողմից հայատյացության հողի վրա կատարված հանցագործությունների խրախուսման աղաղակող օրինակներից է 2012 թ․ օգոստոսին Ռամիլ Սաֆարովի արտահանձնումն Ադրբեջան՝ հետագա ներմամբ, հերոսացմամբ և որպես նմանակման օրինակ համազգային փառաբանմամբ։ Մինչդեռ, Ռամիլ Սաֆարովը հանցագործ է, ով հունգարական դատարանի կողմից ցմահ ազատազրկման էր դատապարտվել ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ուսումնական ծրագրի շրջանակներում Բուդապեշտում անցկացվող դասընթացներին իր հետ մասնակցող հայազգի սպային քնած ժամանակ կացնահարելու համար։

Ռասիզմի և անհանդուրժողականության հետ պայքարի եվրոպական հանձնաժողովը միանշանակ կերպով նշել է, որ նմանատիպ գործողությունները կարող են անպատժելիության զգացում արմատավորել այն մարդկանց մոտ, որոնք ամենալուրջ բնույթի ռասիստական հանցագործություններ են կատարել (CRI(2016)17, կ. 38), իսկ Ռասայական խտրականության վերացման հարցերով ՄԱԿ-ի հանձնաժողովն Ադրբեջանի իշխանությունների տվյալ քայլը որակել է ռասայական ատելության և ատելության հողի վրա կատարվող հանցագործությունների խրախուսում և հրաժարում տուժողներին իրավական պաշտպանություն տրամադրելուց (CERD/C/AZE/CO/7-9, կ.15)։

Ադրբեջանում հայատյացության հիմնախնդիրն այնպիսի ծավալների է հասել, որ Ադրբեջանի ցանկացած քաղաքացի, որը հասարակայնորեն հանդես է գալիս հօգուտ հայերի հետ ցանկացած հարաբերությունների կարգավորման, ադրբեջանական իշխանությունների կողմից ենթարկվում է ահաբեկման և հալածանքի, ինչպես դա եղավ ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի հետ։ Համատեղ քաղաքացիական խաղաղարար նախաձեռնություններին մասնակցելն իսկ ադրբեջանական իշխանությունների համար բավարար հիմք է կեղծ քրեական գործեր հարուցելու համար։ 2014 թ․ մի շարք առաջատար ադրբեջանական իրավապաշտպաններ և լրագրողներ, որոնք մասնակցում էին վստահություն ձևավորելուն ու հասարակություններին խաղաղության նախապատրաստելուն ուղղված նախագծերին, ձերբակալվել են պետական դավաճանության և Հայաստանի օգտին լրտեսության մեղադրանքով։

Ավելին, ցանկացած հայկական ազգանուն ունեցող մարդ, անկախ քաղաքացիությունից և տարիքից, Ադրբեջան այցելելու փորձի ժամանակ ենթարկվում է խտրականության։ Տվյալ իրավիճակը նույնիսկ պատճառ է դարձել 2017 թ․ հուլիսի 6-ին Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ կողմից ծավալուն մեկնաբանության։ Մասնավորապես, Ռուսաստանի ԱԳՆ Տեղեկատվության և մամուլի վարչությունը ստիպված է եղել արձանագրել, որ Ադրբեջան այցելող հայկական ծագում ունեցող Ռուսաստանի քաղաքացիներն իսկապես ենթարկվում են խտրականության՝ ըստ էթնիկ հատկանիշի։

Չնայած միջազգային կազմակերպությունների բազմաթիվ հորդորներին՝ ադրբեջանական իշխանությունները ոչ մի գործողություն չեն ձեռնարկում՝ կատարելու խտրականության բոլոր ձևերի վերացման բնագավառում իրենց միջազգային պարտավորությունները։

Ադրբեջանում այլատյացության հետ կապված իրավիճակի շարունակական վատթարացման ֆոնին միջազգային հանրության ընդհանուր պատասխանատվությունն է՝ ազդել ադրբեջանական իշխանությունների վրա՝ ատելության քարոզի դադարեցման և դրա հարուցած բացասական երևույթների վերացման նպատակով։ Տարիներ շարունակ վարվող պետական քաղաքականությունը հանգեցրել է նրան, որ հայատյացության հանրային արտահայտումն ադրբեջանական հասարակության մեջ սկսել է ընկալվել որպես նորմա։ Այդ բացասական միտումը ետ շրջելու համար անհրաժեշտ կլինի միջազգային հանրության աջակցությամբ գործուն միջոցներ ձեռնարկել, որոնք թույլ կտան ադրբեջանական հասարակությանը ձերբազատվել իշխանությունների կողմից արմատավորվող մարդատյացության նորմերից ու կողմնորոշիչներից և բռնել առողջացման ուղին»,- ասվում է մեկնաբանության մեջ։

 



Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer