Yerevan, 01.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Քաղաքագետ. «Այս իշ­խա­նու­թյու­նը մեկ տա­րում կտրվեց իրա­կա­նու­թյու­նից»

POLITICS

Նախագահի ու վարչապետի միջև ընդգծված հակասություն կա, ինչի հետևանքով յուրաքանչյուրն ուզում է իր օրակարգը թելադրել, իր կադրերին առաջ բերել: Այս կարծիքին է քաղաքագետ Արամ Ավետիսյանը, որը վերոնշյալով է պայմանավորում այն փաստը, համաձայն որի՝ նախագահ Արմեն Սարգսյանի առաջադրած հերթական թեկնածուն ԱԺ-ի կողմից Սահմանադրական դատարանի անդամ չընտրվեց:

«Ընդհանրապես, առողջ քննարկումների արդյունքում է որոշվում ընտրել, թե չընտրել տվյալ թեկնածուին: Բայց մեզ մոտ չընտրելը ժողովրդավարության և նման քննարկումների տրամաբանության մեջ չէ: Մեզ մոտ խնդիրն «ում կադրն է» շրջանակում է դրված: Այս առումով նախագահի ու վարչապետի միջև տարաձայնություններ կան: Իսկ նախագահը քիչ լիազորություններ ունի ու փորձում է գոնե այդ նվազագույն լիազորությունները կյանքի կոչել, քաղաքական առումով դեր ունենալ: Ընդհանրապես, Ա. Սարգսյանի ու Ն. Փաշինյանի միջև շատ մեծ տարբերություն կա. ի տարբերություն Փաշինյանի՝ Ա. Սարգսյանը շատ լուրջ քաղաքական հետագիծ ունի, հավասարակշռված անձնավորություն է, ինչն իր քայլերից ևս ակնհայտ է: Նա նորեկ չէ, դիլետանտ չէ, և ցանկացած իշխանության օրոք իր սեփական խաղը խաղացող ֆիգուր է: Ինքն ունի իր սեփական օրակարգը և իր սեփական խաղն է խաղում, ինչը կապված է աշխարհաքաղաքական կենտրոնի հետ: Իսկ Ն. Փաշինյանին թվում է, որ ինքն ամեն ինչ պետք է վերահսկի և ամեն ինչ պետք է կախված լինի իրենից: Իր քայլերն են դրանք ցույց տալիս, և վերջին օրինակը դատական իշխանության դեմ իրականացրած ոտնձգությունն էր: Մարդն ամեն օր խոսում է ժողովրդավարությունից, բայց հակաժողովրդավարական քայլեր է անում՝ դրանով ցույց տալով իր իրավագիտակցության մակարդակը: Նա այդպես էլ չհասկացավ, որ խնդիրն ինչ-որ մի անհատի լավ կամ վատ ցանկության մեջ չէ, այլ խնդիրն ինստիտուցիոնալ փոփոխությունների համար անհրաժեշտ մեխանիզմներ ներդնելու մեջ է»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Ա. Ավետիսյանը շեշտեց նաև փոխզսպումների մեխանիզմի կիրառման կարևորության մասին. «Ն. Փաշինյանը միշտ մոռանում է նաև այն, որ ցանկացած իշխանություն ունեցող մարդ հակված է չարաշահելու այդ իշխանությունը՝ անկախ նրանից՝ ինքը լավ, թե վատ մարդ է: Իսկ որպեսզի իշխանությունը չչարաշահվի, մարդիկ չկտրվեն իրականությունից, պետք է ներդրվի փոխզսպումների մեխանիզմը: Հենց այստեղ է իշխանության տարանջատման խնդիրը: Ըստ Մոնտեսքյոյի՝ երբ իշխանության երկու ճյուղերը կենտրոնացվում են մի ձեռքում, արդյունքում բռնապետության է վերածվում: Հիմա մենք այդ ճանապարհին ենք: 24 ժամ ժողովրդավարությունից խոսելով՝ դրան հակառակ հակաիրավական քայլեր են անում՝ սեփական իշխանությունը հաստատելու և այդ իշխանությունն ամրապնդելու համար: Սա շատ վատ գործընթաց է, ինչի արդյունքներն անկանխատեսելի են»:

Քաղաքագետը նշեց, որ քաղաքական օրակարգում արծարծվող մի շարք հարցեր ընդամենը տեխնոլոգիաներ են:

«Գործադիր իշխանությունը դեկտեմբերին ճնշեց օրենսդիր իշխանությանը: Հիմա նույն տարբերակն է կիրառվում: Թեև ԱԺ-ում այլևս ՀՀԿ-ն չկա, այդուհանդերձ, պետք է հասարակությանը շեղել: Վեթթինգ, անցումային արդարադատություն ասվածներն իրականում երկարատև և անիրատեսական գործընթացներ են Հայաստանի դեպքում: Դրանք մեզ մոտ այդքան հեշտ չեն կարող կիրառվել: Այդ ամենն արվում է պարզապես հասարակությանը ներկա օրախնդիր հարցերից շեղելու և ժամանակ ձգելու համար: Բայց հասարակության մեծ մասն էյֆորիկ վիճակից արդեն դուրս է եկել, այդ պատճառով էլ տեխնոլոգիան նույն արդյունքը չգրանցեց՝ նախկինում կիրառվածն այս անգամ չաշխատեց»,-ասաց մեր զրուցակիցը:

Տեխնոլոգիաների շարքին այլ հանգամանքներ էլ է դասում: «Ասում են՝ վարչապետը թիմ ու կադրեր չունի, բայց սա ևս տեխնոլոգիա է, որովհետև եթե վարչապետն ուզում է ունենալ պրոֆեսիոնալ թիմ, հաստատ կգտնի: Ուղղակի իրեն պետք է այն թիմը, որն այսօր ունի: Այսինքն, կոտրվում է այն միֆը, թե նա թիմ ու կադր չունի: Նա պարզապես շարունակում է նախորդ իշխանությունների ավանդույթը, ըստ որի՝ ընտրվում են այնպիսի կադրեր, որոնք 24 ժամ իրենց կենացն են խմում, իրենց գովքն են անում և ամեն ինչում իրենց հետ համաձայն են: Մեկը չի՞ եղել, որ, օրինակ, ասի՝ դատարանները շրջափակելու կոչը սխալ է: Իրականությունից կտրվել է այսօրվա իշխանությունը: Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ՀՀԿ-ին իրականությունից բացարձակ կտրվելու համար 10 տարի էր պետք, ինչի արդյունքը տեսանք 2018 թ.-ին: Իսկ այս իշխանությունը արդեն մեկ տարում կտրվեց իրականությունից: Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ վարչապետն ուրիշ երկրի ինչ-որ մի պատվիրակության հետ եկել է Հայաստան ու տեղյակ չէ երկրի խնդիրներից»,-ասաց նա՝ հավելելով, որ միակ լուծումը քաղաքական միավորների ու գործիչների կոնսոլիդացման ու նոր օրակարգի ձևավորման մեջ է տեսնում:

 

«Այդ կոնսոլիդացման արդյունքում իշխանափոխության հարց պետք է դրվի, և արտահերթ խորհրդարանական ընտրությունների պետք է գնանք: Բայց անգամ այդ դեպքում ժամանակավոր կառավարություն պետք է ստեղծվի, ինստիտուցիոնալ փոփոխություններ պետք է լինեն, և նոր միայն ձևավորվի իշխանություն: Այդ դեպքում մեր քաղաքացին ոչ թե հուզականության, ինչ-որ մեկին մերժելու հիմքով ընտրություն կկատարի, այլ մտածելու և գիտակցված ընտրություն կատարելու ժամանակ կունենա»,-եզրափակեց քաղաքագետը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023