Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ադր­բե­ջա­նա­կան կող­մի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը բա­ցար­ձակ սուտ են

INTERNATIONAL NEWS

ridus.ru-ն «Ինչպե՞ս ստանալ Լեռնային Ղարաբաղի մուտքի արտոնագիր» հոդվածում գրում է, որ Լեռնային Ղարաբաղ ճամփորդությունների շուրջ առեղծվածային ու թյուրըմբռնելի շատ բաներ են ասում: Ինչպես հայտնի է, այդ տարածաշրջանը, որը ավանդաբար բնակեցված է էթնիկ հայերով, 1923 թվականին տրվել էր Ադրբեջանական ԽՍՀին: Դրանով Հարավային Կովկասում ժամային մեխանիզմով ռումբ էր տեղադրվել, որը 1991-ին պայթել է Լեռնային Ղարաբաղում անկախության հանրաքվեի ձևով, որը նպատակ ուներ անջատվել մշակույթով և դավանանքով օտար Ադրբեջանից: Պետք է նշել, որ ղարաբաղյան պատերազմը փաստացի սկսվել էր դեռևս 1990-ի հունվարին, երբ Բաքվում և Սումգայիթում արյունոտ հայկական ջարդեր են իրականացվել: Ծայրահեղական ադրբեջանցիները ջարդում և սպանում էին էթնիկ հայերին հին Բաքվի փողոցներում, իսկ ԽՍՀՄ-ն այլևս ի վիճակի չէր վերահսկել ու կանխել այդ ամենը: Ողբերգության երկրորդ շարքի սկսելն ընդամենը ժամանակի հարց էր, և այն եղավ Ղարաբաղում: Ադրբեջանական բանակը առանց մտածելու շտապեց դաժանորեն ճնշել Լեռնային Ղարաբաղի ապստամբ հայերին և պարտվեց պատերազմում: Այսօր էլ Հայաստանն ու Ադրբեջանը գտնվում են զինված հակամարտության մեջ, իսկ Լեռնային Ղարաբաղը և Ադրբեջանի ԽՍՀ-ի տարածքի մի մասը մնում են հայկական զինված ուժերի վերահսկողության ներքո: Երկու կողմերն էլ բացարձակապես հակադիր ու անհաշտելի դիրքորոշում ունեն այս հակամարտության կարգավորման հարցում, և դրանից խաղաղ կարգավորման հնարավորությունը մոտենում է զրոյի: Ի՞նչ է սա նշանակում սովորական զբոսաշրջիկի համար: Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի սահմանը փակ է: Ադրբեջանական կողմի այն հայտարարությունները, որ իբր Հայաստանով Ղարաբաղ գնալը ապօրինի է և պետք է այնտեղ գնալ Բաքվի կողմից, թող մոլորության մեջ չգցի ոչ մեկին: Սա բացարձակ սուտ է: Ադրբեջանից Ղարաբաղ անցնելու ճանապարհ չկա, այնտեղ ճակատային գիծն ու ականապատ դաշտերն են, այնտեղ չկան սահմանային անցակետեր, իսկ դիպուկահարները կրակում են ճակատային գծին մոտենալու ցանկացած դեպքի ժամանակ: Ղարաբաղ ընկնելու միակ տարբերակը Հայաստանով է: Հայաստանի և Ղարաբաղի միջև առկա է մոտ հինգ ճանապարհ, որոնցից ընդամենը երկուսն են (Զոդի և Բերձորի) ասֆալտապատված և երթևեկելի սովորական մեքենաների համար: Մշտապես գործում են Երևան-Ստեփանակերտ կանոնավոր ավտոբուսային և միկրոավտոբուսային երթուղիներ, որոնց ժամանակացույցերի և տոմսի արժեքների մասին տվյալներ շատ հեշտությամբ կարելի է գտնել համացանցում: Ըստ Ադրբեջանի, Ղարաբաղ այցելելու համար պետք է թույլտվություն ստանալ Բաքվի իշխանություններից, ապա այնտեղ գնալ Ադրբեջանի տարածքից: Սա տեխնիկապես անհնար է, և վերջին 25 տարիների ընթացքում ոչ մի զբոսաշրջիկ կենդանի չի անցել ճակատային այդ գիծը: Անհայտ է, թե ինչու է Բաքուն փորձում ապակողմնորոշել օտարերկրյա զբոսաշրջիկներին, բայց հավանաբար դա որոշակի սադրանքներ ստեղծելու նպատակ ունի. պատկերացրեք՝ անսպասելիորեն զբոսաշրջիկները հանկարծ հայտնվում են կրակի գոտում: Սկզբունքորեն, Ադրբեջանը Ղարաբաղ այցեր կատարելու վերաբերյալ կարգավորող օրենքներ ևս չունի, չկան այս հարցերի հետ կապված իրավասություններ, և հայտնի չի որևէ դեպք, որ զբոսաշրջիկին Ղարաբաղ այցելելու որևէ թույլտվություն տրվի: Կան անգամ մարդիկ, ովքեր նամակներ են գրել Ադրբեջանի ԱԳՆ-ին, անգամ նամակներ են գրվել Ադրբեջանի նախագահի աշխատակազմին, Բաքվի քաղաքապետարանին, եղել են դիմումներ արտասահմանյան դեսպանատներին, բայց արդյունքում ոչ ոք որևէ գրավոր փաստաթուղթ չի ստացել, ընդ որում՝ հետաքրքիր է՝ եթե անգամ տրվի, այն ո՞ւմ է ներկայացնելու, մի՞թե Երևանի օդանավակայանում Հայաստանի սահմանապահներին: Իսկ ընդհանրապես,  եթե որևէ մեկին հայտնի է Ղարաբաղ այցելելու ադրբեջանական «թույլտվության» որևէ դեպք, խնդրում ենք տեղադրել համացանցում, խմբագրությունը միայն երախտապարտ կլինի դրա համար: Ամենայն հավանականությամբ, սա պարզապես խաղ է, որի նպատակն է որոշակի ճնշում գործադրել Հայաստանի վրա և վախեցնել զբոսաշրջիկներին: Բաքուն Ղարաբաղ այցելած մարդկանց անտաղանդ «սև ցուցակներ» ունի, սակայն, այնուամենայնիվ, չի կարողացել ստեղծել որոշակի համակարգ, որը թույլ կտա զբոսաշրջիկին չխախտել իր երկրի որևէ օրենք: 

Միտումնավոր չխորանանք այն հարցի մեջ, որ Ղարաբաղի քաղաքացիական բնակչության դեմ իր ագրեսիայի արդյունքում Ադրբեջանի ղեկավարությունը լիովին կորցրել է ինչ-որ բան պահանջելու բարոյական իրավունքը: Խոսենք միայն փաստերով: Ղարաբաղ կարելի է մտնել միայն Հայաստանից: ԱՊՀ երկրների քաղաքացիները մուտքի արտոնագրի կարիք չունեն, պարզապես և՛ Հայաստանի, և՛ Լեռնային Ղարաբաղի սահմանին օգտագործում եք արտասահմանյան անձնագիրը: Անձնագրերը ուղղակի ստուգվում են, չեն դրվում դրոշմներ և նշաններ, այնպես որ, մի անհանգստացեք Ադրբեջան ապագա ճամփորդությունների հարցով, նրանք չգիտեն, որ այցելել եք Ղարաբաղ, իսկ եթե այդ մասին Ձեզ հարցնում են Բաքվի օդանավակայանում, ապա ուղղակի պատասխանեք. «Ղարաբա՞ղ, առաջին անգամ եմ լսում»: Նույն տեղում՝ Ղարաբաղի սահմանում, դուք ընդամենը լրացնում եք մի ձև, որտեղ նշում եք, թե որտեղ եք մտադիր լինել Լեռնային Ղարաբաղի տարածքում: Որոշ դեպքերում Ձեզ կառաջարկեն գնալ Ստեփանակերտ և դիմել արտաքին գործերի նախարարության գրասենյակ` վերջնական թույլտվություն ստանալու համար, սակայն ներկայումս դա շատ հազվադեպ է լինում: Ամեն ինչ որոշվում է մուտքի մոտ: Աշխարհի բոլոր մյուս երկրների քաղաքացիներին պետք է մուտքի արտոնագիր Լեռնային Ղարաբաղ այցելելու համար: Նախկինում այն արժեր 25 դոլար և մեկ օրվա ընթացքում տրվում էր Ղարաբաղի հայաստանյան ներկայացուցչությունում, ներկայումս այն անվճար է և ձևակերպվում է անգամ սահմանին: Մուտքի արտոնագիրը սոսնձվող թղթով է (ոչ թե անձնագրի մեջ գրառումով), այն ստանալը տևում է տասնհինգ րոպե: Սա կարելի է իրականացնել ինչպես Երևանում Ղարաբաղի ներկայացուցչությունում, այնպես էլ անմիջապես սահմանի մոտ: Փաստորեն, սա է ամբողջը:

Կամո Խաչիկյան

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal