Yerevan, 07.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ին­չո՞ւ է հան­րու­թյու­նից թաքց­վում իրա­կա­նու­թյու­նը

ANALYSIS

Նախօրեին վարչապետը պաշտոնանկ է արել միանգամից 26 փոխնախարարների։ Սա աննախադեպ, արտառոց իրադարձություն կդիտվեր, եթե ուղղակի պայմանավորված չլիներ կառավարությունում տեղի ունեցած կառուցվածքային փոփոխություններով. պաշտոնանկությունները կապված են նախարարությունների թվի կրճատման և որոշների միավորման հետ։

Հայաստանն ապրում է կառավարության նոր կառուցվածքով, որտեղ 17 նախարարությունների փոխարեն արդեն 12-ն են։ Իհարկե, դժվար է միանգամից կանխատեսումներ անել, թե կաբինետի նոր կառուցվածքն ինչպիսի արդյունավետությամբ կարող է աշխատել կամ արդյո՞ք համարժեք է այն մարտահրավերներին, որոնք կանգնած են երկրի առաջ։ Փաստն այն է, որ խորհրդարանական քննարկումների ընթացքում բացահայտվեց, որ կառավարության նոր կառուցվածքը ոչ թե խորքային վերլուծությունների, հաշվարկների արդյունք է, այլ ինտուիցիայի հետևանք։ Եթե հիշում եք, արդարադատության նախարար Արտակ Զեյնալ յանը հենց այդպես հիմնավորեց, թե ինչու է կառավարությունը կանգ առել կոնկրետ կառուցվածքի վրա։

Ինտուիտիվ բարեփոխումները որևէ լավ բան չեն խոստանում, մանավանդ, որ այդ պարագայում «բարեփոխում» ասվածը մի փոքր չափազանցված կարելի է համարել։ Սկզբունքորեն համակարգի տրամաբանությունը չի փոխվել, իսկ բարեփոխումն առաջին հերթին հենց դա է ենթադրում։ Նախարարությունների թվի կրճատումն ընդամենը տեխնիկական խնդիր է, սակայն պահպանվել է, այսպես կոչված, սուպերվարչապետական համակարգը, ինչը ենթադրում է, որ խորհրդարանական երկրում ԱԺ վերահսկողությունից դուրս են մնալու ԱԱԾ-ի, ոստիկանության, ՊԵԿ-ի գործունեությունը, որոնց ավելացավ նաև սփյուռքի հետ կապված մարմինը, որն այլևս նախարարություն չէ, ու նրա գործառույթները տեղափոխվում են վարչապետի աշխատակազմ։

Մեծ հարց է, թե ինչ արդյունավետությամբ են աշխատելու նոր, այսպես կոչված, սուպերնախարարությունները։ Այնպիսի տպավորություն է, որ նախարարությունները միավորվել են ոչ թե հայեցակարգային, ֆունկցիոնալ բաղադրիչները հաշվի առնելով, այլ կոնկրետ մարդկանց՝ հեղափոխության ակտիվ մասնակիցների «հագով»։ Ամբողջ խնդիրն այն է, որ գործող կառավարության շատ անդամներ անցած մեկ տարվա ընթացքում, մեղմ ասած, արդյունավետ չեն կառավարել, շատ դեպքերում նույնիսկ ձախողվել են իրենց ոլորտներում, բայց հիմա նրանք դառնում են ավելի շատ ոլորտների ղեկավարներ՝ կանխատեսելի հետևանքներով։ Նման իրավիճակում դժվար է ակնկալել կառավարման արդյունավետության բարձրացում, փոխարենը՝ ավելի բարդանալու է որոշումների ընդունման մեխանիզմը, կարճ ասած՝ տուժելու է օպերատիվ կառավարումը, արձագանքումը։

Այդպես էլ կառավարությունը չկարողացավ հիմնավորել, թե ինչու կիսով չափ ագրարային համարվող Հայաստանում չի գործելու գյուղատնտեսության առանձին նախարարություն, կամ ինչո՞ւ մշակույթի նախարարությունը պետք է միանա կրթության նախարարությանը, այն պարագայում, երբ ոչ թե պետք է նախարարությունը լուծարվեր, այլ մշակվեր մշակութային նոր քաղաքականություն, հայեցակարգ, որը համարժեք կլիներ համաշխարհային նոր միտումներին, նպաստեր Հայաստանի քաղաքակրթական նոր կերպարի ձևավորմանը։ Նույնը վերաբերում է նաև սփյուռքի նախարարությանը, որը ֆունկցիոնալ վակուումի մեջ էր ոչ թե այն պատճառով, որ դրա անհրաժեշտությունը չկա, այլ ձևակերպված չէին այդ գերատեսչության առաջնահերթությունները՝ ո՛չ անցյալում և ո՛չ էլ հեղափոխությունից հետո։

Եվ ամենակարևորը՝ խորհրդարանական քննարկումների ժամանակ կառավարությունը համառորեն չներկայացրեց, թե ինչ սոցիալական գին ունի կառավարության նոր կառուցվածքը, այլ խոսքով՝ քանի մարդ է կրճատվելու բուն կառավարությունում ու դրան ենթակա ստորաբաժանումներում։ Ընդդիմության հաշվարկներով՝ խոսքը մի քանի հազար մարդու մասին է, կառավարությունը խոսում է մի քանի տասնյակ կրճատվող պաշտոնյաների մասին։ Անկեղծ ասած՝ կառավարության փաստարկներն այնքան էլ հիմնավորված չեն, որովհետև ցանկացած նախագիծ ունենում է կոնկրետ հաշվարկ, լինում են կոնկրետ թվեր, ու եթե կառավարությունը հրաժարվում է դրանք ներկայացնել, ուրեմն ակնհայտորեն թաքցնում է իրականությունը՝ վախենալով հնարավոր սոցիալական ցնցումներից։

Իհարկե, ինստիտուցիոնալ լուծումները կարևոր են, սակայն եթե նույնիսկ կառավարության նոր կառուցվածքն իդեալական է, համոզված կարելի է պնդել, որ կադրային այս բազայով կառավարությունն արդյունավետ չի կարող աշխատել նաև 12 նախարարների պարագայում։ Իսկ կադրային փոփոխություններ չեն սպասվում։

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal