Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Դա­սա­խոսը՝ իրեն հե­տապն­դե­լու և դա­վադ­րու­թյան մա­սին. ՇՊՀ նախ­կին ռեկ­տո­րը նոր հայ­ցեր է ներ­կա­յաց­րել

INTERVIEW

Քաղաքագետ, ՇՊՀ դասախոս Գագիկ Համբարյանը բարձրաձայնում է իր դեմ ներկայացված երկու դատական հայցերի, ինչպես նաև ունեցվածքի վրա արգելանք դնելու ու հետապնդման մասին: «Փաստի» հետ զրույցում Գագիկ Համբարյանը նշեց, որ իր դեմ հայցերը ներկայացրել է ՇՊՀ նախկին ռեկտոր Սահակ Մինասյանը:

Նշենք, որ թե՛ Գ. Համբարյանը, թե՛ բուհի մի շարք դասախոսներ բարձրաձայնում էին բուհում առկա խնդիրների մասին: Նրանք այսօր էլ շարունակում են նախկին ռեկտորին մեղադրել անօրինականության, չարաշահումների և կոռուպցիայի մեջ:

«Հայցը ներկայացվել է պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու վերաբերյալ: Սահակ Մինասյանը ընդամենը մեկ տարի առաջ նույն հայցով դիմել էր դատարան, սակայն դատական նիստերին չներկայանալու պատճառով գործը կարճվեց: Հիմա նորից է դիմել՝ երկու առանձին հայցերով, իսկ իր պատիվն ու արժանապատվությունը գնահատել է 6 միլիոն դրամ: Ես արդեն գիտեմ իր խառնվածքը, չեմ զարմանում այդպիսի գործողություններից, այստեղ խնդիրն այն է, թե ինչպես են նրա բոլոր հայցերը հայտնվում նույն այն դատավորի վարույթում, որի անաչառության, կոմպետենտության վերաբերյալ իմ մտահոգությունները դեռ անցած տարի եմ հայտնել: Հիմա շատ զարմանալիորեն այդ «հեքիաթային» համակարգիչը երկու հայցն էլ կրկին ուղարկել է Լիլիթ Խաչատրյան անունով դատավորին: Ես խիստ կասկածներ ունեմ, որ նա սերտ կապեր ունի Ս. Մինասյանի հետ: Ի դեպ՝ նրանք նույն թաղամասից են»,-ասաց Գ. Համբարյանը՝ հայտնելով, որ իր ունեցվածքի վրա արգելանք է դրված:

«Շատ հետաքրքիր է՝ ի՞նչ հիմքերով է դրվել արգելանքը: Զարմանալի է, որ դեռ վճիռ չկա, բայց շատ արագ արգելանքներ են դնում իմ ունեցվածքի վրա: Ես սա դիտարկում եմ որպես հետապնդում՝ իմ անձի ու գործունեության նկատմամբ: Փորձում են նման մեթոդներով ինձ վրա ճնշում գործադրել: Ես ինքնաբացարկ եմ ներկայացնելու սույն տիկնոջը, պատրաստվում եմ նաև բողոք ներկայացնել Բարձրագույն դատական խորհուրդ»,-ասաց նա՝ նշելով, որ իր գործընկերների դեմ ներկայացված հայցերը ևս այդ դատավորի վարույթում են եղել:

«Ծանոթացել եմ ՇՊՀ մեկ այլ դասախոսի՝ Անահիտ Գարմանյանի գործին: Վերաքննիչ դատարանը գործը կրկին Շիրակի մարզի առաջին ատյանի դատարան է ուղարկել՝ նոր քննության, քանի որ ներկայացրել է ապացույցներ, որ գործն ամբողջությամբ սխալ ուղղությամբ է ընթացել»,-նշեց նա:

Գագիկ Համբարյանն իր դեմ ներկայացված հայցը նաև դավադրություն է համարում. «Պարոն Մինասյանի թիկունքում կանգնած անձինք ամեն ինչ անում են, որ իմ բերանը փակեմ: Իրենք ունեն շատ մեծ խնդիր: Քանի դեռ ես և ՇՊՀ դասախոս պարոն Խորիկյանը բարձրաձայնում ենք նրա արարքների մասին, իրենք չեն կարող ծածկադմբոց անել»:

Նշենք, որ ավելի վաղ ՇՊՀ նախկին դասախոսների հաղորդման հիման վրա բուհում «պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու կամ ծառայողական պարտականությունները չկատարելու հատկանիշներով քրեական գործ էր հարուցվել: Հարուցված քրեական գործով Սահակ Մինասյանի կարգավիճակը պարզ էր դառնալու միայն նախաքննության ավարտից հետո:

«Ս. Մինասյանի թիկունքում բավականին հզոր ուժեր են, որոնք շատ սերտ համագործակցում են գործող իշխանությունների հետ: Անօրինականությունները, հանցագործությունները, որոնք տեղի են ունեցել պարոն Մինասյանի թեթև ձեռքով, այնքան բացահայտ են: Բայց թե՛ նախորդ, թե՛ ներկայիս իշխանությունների օրոք դրանք արժանի պատասխան ու արձագանք չեն ստացել: Քանի դեռ պարոն Մինասյանի արարքներն արժանի գնահատական չեն ստացել իշխանությունների կողմից, նա գերակտիվություն է դրսևորելու: Բացի այդ, օգտագործում է իր վաղեմի կապերը, որ ունեցել է իրավապահ համակարգում: Երբ ժամանակին ինձ և պարոն Խորիկյանին կրճատեց, շատ մարդկանց մոտ ասել էր, որ դատարանն իր գրպանում է և խնդիր չունի: Հիմա նույն կարգախոսով է առաջ շարժվում: Երևի հետհեղափոխական շրջանում ցայտնոտային իրավիճակում էր, բայց հիմա ամրացել է ու փորձում է հակահարված տալ և ագրեսիվ մեթոդներով իմ բերանը փակել»,-եզրափակեց Գ. Համբարյանը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal