Yerevan, 30.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Իշխանության ուժն աշխարհայացք ու գաղափարներ չունենալն է, ինչը թուլություն է և լուրջ մարտահրավեր պետության համար. Ստեփան Դանիելյան

POLITICS

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը վերլուծություն է հրապարակել ֆեյսբուքյան էջում՝ անդրադառնալով իշխանության և ընդդիմության դերերի, իշխանության անելիքների մասին: Նրա գրառումը ներկայացնում ենք ամբողջությամբ.

 «Գաղափարական սումբուրի պատճառը

Իշխող և ընդդիմադիր քաղաքական ուժերն ունեն իրենց դերերը՝ մեկը պետության կառավարումն է իրականացնում, մյուսները՝ քննադատում։ Դա է ժողովրդավարական կառավարման համակարգի արդյունավետության հիմնական մեխանիզմը։

 Բնականաբար, ցանկացած իշխող ուժին դուր չի գալիս, երբ իրեն քննադատում են, դա հասկանալի է, սակայն Հայաստանում, ապրիլյան իշխանափոխությունից հետո, հակաբնական իրավիճակ է ստեզծվել։

Ցանկացած քննադատություն թշնամական է ընկալվում և պիտակավորվում է։ Առաջին հերթին պիտակավորվում է հասարակական ակտիվ տարբեր խմբերի կողմից, որոնք երբեմն միմյանց հակառակ պատկերացումներ ունեն։ Փորձենք դրա պատճառը հասկանալ։

Ակտիվ փոքրամասնությունները

Քաղաքական աշխարհայացքը և օրակարգը միշտ թելադրում են փոքրաքանակ խմբավորումները։ Որքանով նրանք կազմակերպված են ու իրենց տեսակետը արդյունավետ են քարոզում, այնքանով մեծ է իշխանության հասնելու նրանց հավանականությունը։

Ապրիլյան իշխանափոխությունը տարբերվում է մեզ հայտնի հեղափոխություններից քաղաքական ու սոցիալական պատկերացումների բացակայությամբ։

Իշխանափոխությունն անգամ կես էջանոց հռչակագիր չերկնեց։ Դա "ընդդեմ'", այլ ոչ թե 'հանուն" շարժում էր։

Հեղափոխություններն "ընդդեմ" լինելով հանդերձ, նաև հանուն ինչ-որ բանի են կատարվում։ "Հանունի" բացակայությունը ստեղծել է այն անբնական իրավիճակը, որն առկա է ներկայիս Հայաստանում։

Ներկայիս Հայաստանում կան մի քանի գաղափարականացված փոքրաքանակ խմբավորումներ, կամ ակումբներ, որոնց զգալի մասը մարգինալ է, սակայն ներկայիս կառավարությանը ցանկանում են տեսնել որպես իրենց դաշնակիցը։ Դրանք են. մարքսիստական, սոցիալ-դեմոկրատական, ընդգծված լիբերալ, պացիֆիստական, ֆեմինիստական, գենդերային, բնապահպանական, աշխարքաղաքական նախասիրություններ և նմանատիպ գաղափարներ ունեցող փոքրաթիվ խմբակներ։

Ինչո՞ւ են նրանք կարծում, որ ներկայիս կառավարությունը կարող է իրենց դաշնակիցը դառնալ։

Պատճառը հասկանալի է, ներկայիս կառավարությունը հայտարարել է, որ "իզմեր" չի ընդունում, այսինքն անգաղափար կառավարություն է, ինչից հետևում է, որ "հեղափոխությունն" էլ էր անգաղափար, ինչը նմանատիպ ցանկացած խմբավորմանը հույս է ներշնչում, որ ժամանակի ընթացքում իր օրակարգը կկարողանա դարձնել դոմինանտ։ Այսինքն, պայքարը գնում է ոչ թե հանուն իշխանության, այլ հանուն իր "իզմը" կառավարության վրա փաթաթելը։

Հետևապես, իշխանության համար պայքարը գնում է տարբեր խմբավորոմների միջև սեփական օրակարգը դոմինանտ դարձնելու համար և նրանցից յուրաքանչյուրն Իմ Քայլը ֆրակցիայում ունի իր պոտենցիալ հաճախորդը։ Կառավարության հասցեին հնչած ցանկացած քննադատություն այդ խմբերից յուրաքանչյուրն ընդունում է որպես իր քաղաքական շանսի նկատմամբ ոտնձգություն, ինչը նրանց միավորում է ընդհանուր 'թշնամու" դեմ։ Պարզ ասած, անորոշությունը յուրաքանչյուրի համար հույսի աղբյուր է, իսկ որոշակիացնելու ցանկացած փորձ՝ մարտահրավեր սեփական պատրանքին։

Պատկերն ամողջական չէր լինի, եթե քաղաքացիական նախկին ակտիվիստներից, իսկ հիմա քաղաքական դերակատարներ դարձած խմբերից բացի չդիտարկենք ի սկզբանե քաղաքական հայտ ներկայացրած խմբավորումներին, որոնք ոչ արտակարգ պայմաններում լուրջ դերակատարման շանս չէին ունենա, սակայն անգաղափար կառավարության առկայության պայմաններում նրանց համար այս կառավարությունը հնարավորություն է որևէ դերակատարում ունենալու համար։

Կա նաև երրորդ, չկազմակերպված մարդկանց շերտ, որոնց համար ներկա անորոշ վիճակը սոցիալական ռևանշի հեռանկարներ է բացում։ Նրանք հանդես են գալիս ռադիկալ "հեղափոխականների" դրոշի ներքո, արևի տակ սեփական տեղը նվաճելու համար։

Բա հետո՞

Գործող կառավարությունը դատապարտված է քաղաքական օրակարգով հանդես գալ, լինի դա հարկային քաղաքականությունը, աշխարքաղաքական դիրքորոշումը, բնապահպանական կոնկրետ որոշումը, սոցիալական քաղաքականությունը, Արցախի խնդիրը և այլն։ Անորոշ, լղազված քաղաքականություն երկար վարել չի հաջողվի։ Ցանկացած հստակեցում զրկում է կառավարամերձ խմբավորումներից որևէ մեկի աջակցությունից, նրան դարձնելով կառավարության թշնամի։

Դիրքորոշում չունենալը, կամ դրանք թաքցնելը երկար տևել չի կարող, որովհետև կյանքը պարտադրում է որոշումներ կայացնել։ Մյուս կողմից նման իրավիճակի պահպանումը պառակտում է դեռևս ամորֆ Իմ Քայլը ֆրակցիան, որը տրոհվում է լոբիստական հատվածների (ըստ տնտեսական, պետական ինստիտուտների, ներսի ու դրսի շահերի և այլն)։

Կառավարությունը ստիպված է ամորֆ դիրքորոշումներից անցում կատարել հստակ քաղաքականության, որը նրան կզրկի բազմաթիվ աջակիցներից, սակայն բնականոն քաղաքական դաշտի ձևավորման համար հիմք կհանդիսանա։ Հակառակ դեպքում դեստրուկցիան ավելի կխորանա, որի նկարագրությունն այս գրառման նպատակից դուրս է։

Եզրակացություն

Եթե ի մի բերենք ասածը, գործող իշխանության ուժը աշխարհայացք ու գաղափարներ չունենալն է, որի պառճառով նրա շուրջն են հավաքվել տարբեր, երբեմն իրարամերժ հայացքներ ունեցող մարդիկ և մարդկանց խմբավորումներ, սակայն հեռանկարի առումով դա նաև թուլություն է, ինչպես նաև լուրջ մարտահրավեր պետության համար»։

Gagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structure