Yerevan, 02.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Ֆեյսբուքի», իշխանությունների և հասարակության տարբեր իրականությունները

POLITICS

Պարզ ու բարդ իրականություններ, մեխանիզմների ու մեթոդների բացակայություն, որոնք հասարակական դժգոհության պատճառ են դառնում: Իսկ դժգոհությունը, ի վերջո, բողոքի ակցիաներով, անգամ փողոցներ փակելով է հանգուցալուծվում: Եթե հակիրճ բնութագրելու լինեինք քաղտեխնոլոգ Արմեն Բադայանի վերլուծությունը հայաստանյան իրավիճակի վերաբերյալ՝ կամփոփեինք վերոնշյալ նախադասություններով: Բայց, ինչպես ասում են, ամեն ինչ սկզբից:

Քաղտեխնոլոգը նախ ավելի վաղ տեղի ունեցած իրադարձություններն է մատնանշում: «Քաղաքական այս թիմին իշխանության գալու համար մեծապես օգնել է Ֆեյսբուքը: Եվ արդյունքում Հայաստանում ստեղծվեցին «ֆեյսբուքյան» և «հայաստանյան» երկու առանձին իրականություններ, որոնց միջև շփման կետերը շատ քիչ են՝ դրանց բովանդակությունները տարբեր են: Իշխող քաղաքական թիմի և հասարակության միջև տարբեր իրականություններ կան: Վարչապետը նախարարներից ստանում է մի իրականություն, որն իր համար դրական է, բայց հասարակությունն ապրում է իրական կյանքում, որտեղ դրական փոփոխություններ չի տեսնում: Իսկ վարչապետն ունի այն պատկերացումը, թե այն իրականությունը, որն իրեն են նեկայացնում, պարզապես ժողովրդին լավ չի մատուցված, ինչին, իր կարծիքով, խանգարում են նաև նախկին իշխանության կողմից ստեղծված ֆեյքերը: Մեծ հաշվով, նա հարցի այդ լուծումն է գտել՝ ըստ որի, իրականությունը վերևի պատկերն է, որը լավ չի հասնում ներքև: Իր կարծիքով, այդ իրականությունն ուղղակի պետք է ավելի լավ ուղարկել ներքև ու հասարակությանը ցույց տալ, որ իրենք լավ են ապրում»,-«Փաստի» հետ զրույցում ընդգծում է քաղտեխնոլոգը ու անցում կատարում երկրորդ խնդրին:

«Վարչապետը պարզ պատկերացումներ ուներ պետական կառավարման համակարգի վերաբերյալ: Նա քրեաօլիգարխիկ համակարգը վերացրեց, բայց պահպանեց կառավարման կմախքը: Ըստ նրա, եթե նախկին «գող չինովնիկները» գնային, նրանց փոխարեն գային թեկուզ անփորձ, բայց չկոռումպացված չինովնիկներ, երկրում ամեն ինչ լավ կլիներ, մարդիկ կգային ու ներդրումներ կանեին: Բայց այդ մոտեցումը չաշխատեց: Եկավ մյուս պատճառը, ըստ որի՝ «ամեն ինչին հանրապետականներն էին խանգարում»: Այնինչ, դեկտեմբերի 9-ից ԱԺ-ում ՀՀԿ-ականներ չկան, բայց ներդրում էլ չկա: Ու հետո որոշվեց խոսել տնտեսական հեղափոխության մասին, բայց, կարծես, էլ չեն խոսում այդ մասին, որովհետև այդպես էլ չբացատրվեց, թե ինչ է դա: Առաջացավ չորրորդ պատճառը՝ «մեղավոր են դատավորները», ու եթե վատ դատավորները գնան, ու գան լավ դատավորները, դատական համակարգը լավը կլինի, բոլորը կգան Հայաստան, ներդրում կանեն: Ու հայտարարվեց վեթթինգի գործընթացի մասին, որի նպատակն իր համար ցանկալի դատավորներ ունենալն է: Իհարկե, խոսվում է այն մասին, որ դատավորները գրպանային չպետք է լինեն, բայց մենք, ի դեմս ՍԴ անդամի թեկնածուի առաջադրման, այլ բան ենք տեսնում: Մեծ հաշվով, վարչապետն այդպես էլ խորությամբ չի հասկանում, որ «վատ հանրապետականների» գնալով ու «լավ իմքայլականների» գալով՝ հարցերը չեն լուծվի: Պարզ հարցերին՝ պարզ լուծումներ: Սա է խնդիրը: Սա է պատճառը, որ իշխանության պարզ, իսկ հասարակության բարդ իրականությունը չեն համընկնում: Խնդիրն այն է, որ իշխող ուժը չի ցանկանում սա ընկալել»,-հավելեց քաղտեխնոլոգը:

Ինչ վերաբերում է բողոքի ակցիաներին ու փողոցներ փակելուն, Ա. Բադալյանը նկատում է, որ դրանք հստակ նշաններ են, որոնք ավելի խորքային պատճառներ ունեն. «Սա նշան է, որ կան տնտեսական խնդիրներ: Սա ցուցիչն է այն բանի, որ անցած տարվա իշխանափոխությունից հետո իշխանություններին չի հաջողվել ստեղծել մի մեխանիզմ, ըստ որի՝ այդ բողոքները նախնական վիճակում լուծումներ կունենային, իսկ մարդիկ փողոց դուրս չէին գա: Մենք տեսնում ենք, որ պետական, հասարակական և քաղաքական բոլոր այն ինստիտուտները, որոնք պետք է հարցերին հենց սկզբնական շրջանում լուծում տային, չեն աշխատում: Բացի այդ, չկա այն մեթոդոլոգիան, ըստ որի, դրանք պետք է աշխատեն: Իսկ մյուս խնդիրն այն է, որ իշխանությունն այդ բոլոր խնդիրների լուծման դեղատոմսը չունի: Մեծ հաշվով՝ ունենք դեղատոմսի բացակայություն ու չաշխատող ինստիտուտներ, ինչի արդյունքն այն է, ինչ տեսնում ենք»:

Քաղտեխնոլոգի խոսքով, սոցիալական դժգոհությունների ալիքն այսօր ավելի մեծ է, քանի որ մինչ այս սպասման ժամանակահատված էր. «Դրա հետ մեկտեղ նաև հեղափոխական էյֆորիա կար: Հիմա էյֆորիա չկա, և մարդկանց մոտ ի հայտ են գալիս իրատեսական ու քննադատական մոտեցումներ: Մարդիկ արդեն ռեալ արդյունքներ են պահանջում, իսկ երբ չեն տեսնում, նրանց մոտ սկսում է խիստ մոտեցում դրսևորվել, իսկ խիստ մոտեցումը դրդում է նաև խիստ գործողությունների՝ ընդհուպ փողոց փակելուն: Սոցիալական այս խնդիրները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ չեն ստեղծվել այն ինստիտուտները, որոնք կապահովեն իշխանություն-հասարակություն հարաբերությունները: Հիմա եթե անգամ մեկ հարց լուծվի, վաղն ուրիշն է ծագելու, մյուս օրը՝ մեկ ուրիշը: Այս ամենը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև տնտեսության զարգացման ուղղությամբ հայեցակարգային մոտեցում չլինի ու դրան կոնկրետ գործողություններ չհետևեն: Սոցիալական հարցերով դժգոհությունների հետևանքը չզարգացած տնտեսությունն է, ինչը զարգացնելու ուղղությամբ քայլեր չեն կատարվում: Թեպետ իշխող ուժի վերնախավի ներկայացուցիչները գլուխ են գովում, ասում, որ բարձր ցուցանիշներ կան, բայց դրանք ոչ այլ ինչ են, քան նախկին ցուցանիշները: Վիճակագրական ծառայությունը նույն ցուցանիշները նաև նախորդ իշխանությանն էր տրամադրում»:

Արմեն Բադալյանի խոսքով, սոցիալական խնդիրները նաև տարբեր բնագավառների վրա են ազդելու. «Եթե այսպես շարունակվի, իշխանության վարկանիշն ավելի կընկնի, և «նոր փրկչի», նոր մարդու և նոր քաղաքական ուժի փնտրտուք կլինի: Սա հետագայի հարց է, բայց միտումը դրան է տանում: Ինչ վերաբերում է իշխանության պահվածքին, ապա կասեմ հետևյալը. եթե հարց չես կարողանում լուծել, սկսում ես բողոքել նրանցից, ովքեր առաջ են բերում այդ հարցը: Ավելին, կան որոշ գործիչներ, որոնք բողոքողների թիկունքում նախկին իշխանության, նախագահների հետքերն են տեսնում: Սա ցույց է տալիս, որ նրանք ի վիճակի չեն հարցեր լուծել, բայց եթե չբողոքեն բողոքողներից, կստացվի, որ մեղավորն իրենք են: Ու իրենց վրայից մեղքը հանելու համար սկսում են փնտրել այլ մեղավորներ: Նախորդ իշխանության ժամանակ էլ էր այդպես, ինչի արդյունքը տեսանք»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023