Yerevan, 02.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Առաջին ջութակի դերը վերապահվում է Ռուսաստանի՞ն

INTERNATIONAL NEWS

 

regnum.ru-ն հիշեցնում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովն ադրբեջանական «ONA» պարբերականին հայտնել էր, որ «նախատեսվում է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպում»: Այնուհետև այս խոսքերը հաստատվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ հայտարարության մեջ: Փաստն այն է, որ ապրիլի վերջին իրենց ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի նախաձեռնությամբ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներ Էլմար Մամեդյարովի և Զոհրաբ Մնացականյանի հանդիպումից հետո Մամեդյարովը հայտարարել էր, որ «ԱՄՆ-ն առաջարկել է Վաշինգտոնում անցկացնել արտգործնախարարների հաջորդ հանդիպումը», և «ԱՄՆ-ի պետքարտուղարը ջանքեր կգործադրի հակամարտության լուծման գործում առաջընթացի հասնելու համար»: Դրանից հետո Բաքվի ԶԼՄներում փորձագետների հրապարակումներ սկսվեցին, որոնք պնդում էին, որ «ԱՄՆ-ը մտադիր է բանակցային գործընթացում Ռուսաստանից վերցնել նախաձեռնությունը` փակուղուց դուրս գալու համար»: Հետևաբար, շատերը ակնկալում էին, որ արդյունքում առնվազն ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ի համանախագահ Էնդրյու Շեֆերը կակտիվանա: Սակայն Միացյալ Նահանգները դեռևս չի կոնկրետացրել իր առաջարկը, իսկ Հանրապետության անկախության օրվա կապակցությամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ուղղված շնորհավորական ուղերձում Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին միայն ասված է, որ իրենք ողջունում են Ալիևի անձնական մասնակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքներին ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում: Ի դեպ, անցյալ տարի նման հայտարարությամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հավաստիացրել էր Ալիևին, որ առաջիկա ամիսները կբացեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար հնարավորություններ, և դրանք ավելի լավ պայմաններ կստեղծեն ամերիկա-ադրբեջանական համագործակցության ընդլայնման համար: Հիշեցնենք, որ այս ուղերձը ժամանակագրորեն համընկնում էր Հայաստանում Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության գալու հետ: Եվ դա շատ տարօրինակ է: Թրամփը Ալիևին խոստացել էր փոփոխություններ, իսկ գործնականում միայն Ռուսաստանը և անձամբ Վլադիմիր Պուտինն են ինչ-որ բան արել՝ կազմակերպելով հանդիպումներ: Ներկայումս Բաքվի հայտարարությունների տոնայնությունը փոփոխությունների է ենթարկվել: Ըստ Մամեդյարովի, պարզվում է, որ 2018-ի մայիսից մինչև դեկտեմբեր Ադրբեջանի կողմից Հայաստանին ժամանակ է տրվել, որպեսզի «ծանոթանան բանակցությունների պատմությանը», իսկ իրական դիվանագիտությունը ուժի մեջ մտավ միայն այս տարվա սկզբից: Սակայն սա էլ է ժամանակագրորեն համընկնում երկու դրվագի հետ: Առաջինն այն է, որ այդ փուլում սկսվել է Երևանի և Ստեփանակերտի միջև քաղաքական հակադրություններ ստեղծելու Փաշինյանի նախաձեռնությունը: Երկրորդ՝ անգամ անզեն աչքով երևում է, որ ԱՄՆ-ը քաղաքական ասպեկտում փոփոխություն է կատարել, և արտգործնախարարների առաջիկա հանդիպումը հազիվ թե տեղի ունենա ԱՄՆում: Հիմա նոր ինտրիգ է ծնվում: Մնացականյանը, պատասխանելով Հանրային ռադիոյի հարցին, ասել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումից հետո մոտ ապագայում հայկական կողմը կկարողանա Վիեննայում և Մոսկվայում ղարաբաղյան հակամարտության քննարկումների որոշակի արդյունքներ ի ցույց դնել: Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ Երևանի ու Բաքվի միջև բանակցություններն ընթանում են գաղտնի ռեժիմով: Հետևաբար, անհասկանալի է, թե արդյոք Բաքվի հետ համաձայնեցվա՞ծ է «Վիեննայի և Մոսկվայի համաձայնագրերի վերաբերյալ որոշ արդյունքներ հրապարակելը»: Եթե այո, ապա ժամանակն է խոսել հակամարտության լուծման դիվանագիտական առաջընթացի գործոնի մասին: Եթե ոչ, ուրեմն, ինչպես նախկինում եղել է ոչ մեկ անգամ, Բաքուն կարող է կասկածի տակ դնել հանրությանը տրված այդ տեղեկատվությունը, որը անխուսափելիորեն կառաջացնի հակամարտող կողմերի միջև հակասական տեղեկատվական պատերազմ: Եվ ոչ միայն դա: Բաքուն հիմքեր կունենա հայտարարելու, որ Երևանը սկսել է խաղալ իրավիճակի սրացման վրա, ինչը կարող է բարդացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ նախատեսված՝ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը: Ամենայն հավանականությամբ, այս պահին Երևանի համար ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությունը դառնում է արտաքին՝ փաստացի ոչ արդիական շղարշ: Փաշինյանը սկսել է տեղափոխել «ղարաբաղյան գործոնը» ներքաղաքական գործիքակազմի կարգավիճակ, և երևում է, որ կախված քաղաքական հանգամանքներից՝ նա մտադիր է հակամարտության կարգավորման հարցում մնալ կոշտ դիրքորոշման մեջ, իսկ «ճկունություն» ցուցաբերելու փորձերը վերապահել Ստեփանակերտին, որպեսզի «ապացուցվի» հայկական հասարակությանը, որ կա «դավաճանություն»: Իրավիճակի առանձնահատկությունն այն է, որ ներքին քաղաքականության մեջ Երևանի «ձեռքերն ազատ են», ինչպես և Բաքվի, բայց երկուսն էլ զրկված են հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքները որոշելու համար անկախ որոշումներ կայացնելու հնարավորությունից: Ավելին, Բաքուն ազդանշան է ուղարկում առ այն, որ հակամարտության վերաբերյալ Հայաստանի քաղաքականությունը կարող է փոխվել միայն ներքաղաքական հավասարակշռության փոփոխության դեպքում, որը կարող է ձևավորվել ազգային քաղաքական էլիտայի պառակտմամբ: Այնուամենայնիվ, արդյո՞ք Ալիևն ու Փաշինյանը կարող են նման խաղ խաղալ: Ադրբեջանական կողմը բավական լավատես է, բայց չի բացում իր խաղաքարտերը: Հայաստանը ունի գայթակղություն ղարաբաղյան խաղաքարտի միջոցով տարածաշրջանում իր ստատուս քվոյի առավել բարելավմանը հասնելու: Այնուամենայնիվ, այս ամենն ընդամենը իրադարձությունների զարգացման հավանական տարբերակներից է: Պաշտոնական մակարդակում Ղարաբաղի հարցով նոր մոտեցումների մասին հայտարարություններ չեն եղել: Նման իրավիճակում ԱՄՆ-ը որոշել է հետ քայլ կատարել՝ Ռուսաստանին թողնելով առաջին ջութակի դերը: Բայց արդյո՞ք Ռուսաստանը պատրաստ է հակամարտության լուծման համար լուրջ քայլեր ձեռնարկել և խաղալ Հայաստանի ներքին դաշտում:

 

 

 

Կամո Խաչիկյան

 

ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023