Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Կամա՞ն է Վոլգայի վտակը, թե՞ հակառակը

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մենք գիտենք, որ...

Կաման Վոլգա գետի վտակն է և թափվում է Վոլգայի մեջ, իսկ ինքը՝ Վոլգան, թափվում է Կասպից ծովի մեջ:

Իրականում այդպես չէ:

Ինչքան էլ զարմանալի է, բայց հենց Վոլգան է թափվում Կամայի մեջ, իսկ Կաման՝ Կասպից ծով: Դիտարկենք այս ամենը գիտականորեն: Գետ է կոչվում ջրային բնական հոսքը, որպես կանոն քաղցրահամ ջրով, որը հոսում է դեպի օվկիանոս, ծով, լիճ կամ այլ գետ։ Վտակը գետ է, որը թափվում է ուրիշ գետի մեջ։ Ընդ որում, այն վերջինից ավելի կարճ է, ունի քիչ ջրաբերություն, ավելի փոքր ու ցածր ջրահավաք ավազան և հիդրոլոգիական տեսակետից ավելի երիտասարդ է: Սկսենք ջրահավաք ավազաններից: Կամայի ակունքների բարձրությունը ծովի մակերևույթից 335 մետր է, իսկ Վոլգայինը՝ 228 մետր: Այսինքն՝ Կաման սկսվում է բարձրավանդակից, իսկ Վոլգան՝ հարթավայրից: Ջրահավաք ավազանի մակերեսով Վոլգան որոշակիորեն գերազանցում է Կամային՝ 260,9 հազար քկմ՝ 251,7 հազար քկմ-ի դիմաց, բայց այստեղ հաշվի չի առնված այն, որ Կամայի ավազանը լեռնային է, իսկ Վոլգայինը՝ հարթավայրային, իսկ լեռնային տարածքը սովորաբար զգալի մեծացնում է հողի մակերևույթի մակերեսը: Այնուամենայնիվ, այս համարյա հավասար ջրահավաք ավազանի առկայությամբ էլ է Վոլգան զիջում Կամային իր մեջ թափվող վտակ-գետերի թվով՝ համապատասխանաբար 66,5 հազար և 73,7 հազար: Գետերի ջրաբերությամբ ևս Կաման զգալի գերազանցում է Վոլգային. Վոլգան՝ 3100 խմ/վրկ, իսկ Կաման՝ 4300 խմ/վրկ: Նշենք, որ Վոլգան ամառայինաշնանային ժամանակահատվածում, կապված տեղումների քիչ քանակի հետ, զգալի ծանծաղանում է, իսկ Կաման, շնորհիվ Ուրալ յան լեռների սառույցների, ջրառատ է տարվա ցանկացած եղանակին:

Սակայն ռուսների համար շատ ծանր է ընդունել այն, որ Ռուսաստանի «Մայր գետը»՝ Վոլգան, իրականում այլ գետի վտակ է: Չնայած քարտեզին նայելիս կարելի է հանգել այն եզրակացությանը, որ Վոլգան ավելի հեռվից է սկսվում, քան Կաման, բայց իրականում մինչև իրենց միացման տեղը Վոլգան ավելի կարճ է: Ամենակարևոր և որոշիչ գործոնը, թե որն է գետը և որը վտակը, տարիքն է: Այս գետերի տարիքի որոշման առաջին լուրջ հետազոտությունները սկսել են կատարվել միայն 1875 թվականից: Հետազոտությունները պարզել են, որ Կաման ավելի հին է, քան Վոլգան: Սկզբից Վոլգան գոյություն չի ունեցել:

Դեռևս 5 միլիոն տարի առաջ եղել է Կաման, որին հիմա անվանում են Պալեո-Վոլգա, որը, սկիզբ առնելով Ուրալ յան լեռներից, թափվել է անմիջականորեն Կասպից ծով: 3 միլիոն տարի առաջ Կասպից ծովի մակարդակի բարձրացումը բերել է Պալեո-Վոլգայի անհետացման, քանի որ Կասպից ծովը աճել է դեպի հյուսիս: Ավելի ուշ շրջանում՝ սառցային դարաշրջանի վերջում, սառցադաշտերի անհետացմանը զուգընթաց առաջացել է Կամայի ներկա հունը, որը և մնացել է անփոփոխ: Իսկ ահա այդ ժամանակաշրջանում առաջացած Վոլգան ընդհանրապես Կասպից ծով չի հոսել, այն թափվել է Դոն գետ և եղել է նրա վտակը: Հետագայում հիդրոլոգիական պրոցեսների արդյունքում Վոլգան 90 աստիճանով փոխել է իր հունը և սկսել լցվել Կամա գետ: Ներքին Վոլգան (Կամայի և Վոլգայի միաձուլումից ներքև ընկած հատվածը) հիմա էլ, ի տարբերություն Վոլգայի, կարծես թե Կամայի բնական շարունակությունը լինի, քանի որ իր ճանապարհին չունի կտրուկ շրջադարձեր: Նշենք, որ Կամայի՝ գլխավոր գետ լինելու տեսակետն են պաշտպանել նաև միջնադարյան արաբական աշխարհագրագետները, որոնք համարում էին, որ Իթիլը՝ Վոլգան, թափվում է Կամայի մեջ:

Ինչպես տեսնում ենք, գիտական տեսակետից Վոլգան է Կամայի վտակը, բայց պատմականորեն այնպես է ստացվել, որ Վոլգան հանդիսացել է ռուս ժողովրդի կազմավորման և միավորման վայր, և այդ իսկ պատճառով Վոլգայի և Կամայի միավորման հատվածից ներքև էլ այն ներկայումս կոչվում է Վոլգա: Ի դեպ, 1983 թվականին Չեբոքսարի ջրամբարների համակարգի ստեղծումից հետո Վոլգան դադարել է Վոլգոգրադից վեր ընկած հատվածներում լինել գետ և վերածվել է լճերի համակարգի, իսկ Կամայի վրա պատվարները քիչ են և այն, պահպանելով իր հունը, շարունակում է մնալ գետ:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal