Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Քա­նի դեռ Սև­ա­նա լճի նկատ­մամբ վե­րա­բեր­մուն­քը մնում է պո­պու­լիս­տա­կան, իրա­վի­ճա­կը չի փոխ­վի»

INTERVIEW

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում, ներկայացնելով «Սևանա լճի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը, նշել էր, որ դրանով 3 կարևոր փոփոխություն է առաջարկում: «Նախ՝ սահմանում ենք, որ Սևանա լճի ջրի բացասական հաշվեկշիռ չենք կարող ունենալ: Երկրորդ՝ լճի կենտրոնական և անմիջական ազդեցության գոտում հիդրոէլեկտրակայանների կառուցումն արգելվում է: Առաջարկվող երրորդ փոփոխությամբ ֆիքսվում է, որ Սևանա լճի ջուրը միայն խմելու ջուր է, և որպես խմելու ջուր դրա պահպանումը շատ ավելի կարևոր է, քան ոռոգման և էներգետիկ նպատակներով օգտագործումը», - ասել է Վարազդատ Կարապետյանը:


Բնապահպան Սիլվա Ադամյանը «Փաստի» հետ զրույցում նշում է, որ համակարծիք է այն տեսակետի հետ, որ նոր ՀԷԿ-եր չպետք է կառուցվեն, ավելին՝ եղածների քանակը պետք է կրճատվի: «Դրանք ոչ միայն Սևանին, այլև շրջակա միջավայրին լուրջ վնաս են հասցնում: Բայց Սևանի հետ կապված խնդիրները շատ ավելի լուրջ են, քան մեր պատգամավորները պատկերացնում են: Գիտնականները լուրջ ուսումնասիրություններ են կատարել, որտեղ պնդում են, որ մոտակա 5-6 տարիների ընթացքում Սևանից ընդհանրապես չի կարելի ջուր բաց թողնել, որովհետև դա խարխլում է էկոլոգիական հավասարակշռությունը, ինչն էլ հանգեցնում է Սևանա լճի ջրի որակազրկմանը և լճի էկոլոգիայի փոփոխմանը: Սակայն այս նոր օրինագծով առաջարկվում է պահպանել 170 մլն խմ ծավալով ջրառը, միևնույն ժամանակ բացառել դրանից ավելի ջրի բացթողումը:

Բայց նույնիսկ այդ դեպքում ունենք լուրջ վտանգներ: Այսօր Սևանա լճի ջուրը որակազրկվել է, ունենք ձկնապաշարների նվազման, ճահճացման խնդիրներ: Սա պետք է շատ լուրջ ուսումնասիրել, հետո նոր օրինագծեր ներկայացնել: Իսկ այդ ուսումնասիրությունները կան: Լուրջ մասնագետներ են դրանցով զբաղվել, բազմիցս ելույթներ ունեցել և ասել, որ 5-6 տարի Սևանա լիճը պետք է հանգիստ թողնել», - ասում է Ադամյանը՝ ընդգծելով, որ բոլորովին չի խոսվում լճի հատակի մաքրման անհրաժեշտության մասին: «Լճի հատակի մաքրումը շատ լուրջ նշանակություն ունի էկոհամակարգի պահպանության համար: Այն առաջին խնդիրներից մեկն է, որը չի արվում: Շեշտադրումը դրված է ՀԷԿ-երի կառուցման բացառման վրա, բայց Սևանում առկա իրավիճակի, էկոհամակարգի հետ կապված լուրջ ուսումնասիրություններ պատկան մարմինները չեն դիտարկել և չեն ուզում դիտարկել: Ըստ իս, դա արվում է այն պատճառով, որ Սևանից պարբերաբար բաց է թողնվելու 170 մլն խմ ծավալով ջուր, և կա վտանգ, որ ինչպես նախկին կառավարության ժամանակ, փոփոխություններ կմտցնեն օրենքի մեջ, և ջրառը կավելացնեն», - նշում է բնապահպանը:

Նա ընդգծում է, որ օրենքը պետք է ընդհանրապես բացառի Սևանա լճից ջրառը: «Սա է խնդիրը, հարցի մեխը, որը, ցավոք սրտի, ո՛չ նախկին, ո՛չ ներկա կառավարությունների օրոք չի դիտարկվում, որովհետև լուրջ դեբատներ լուրջ գիտնականների հետ չեն արվում, որպեսզի ներկայացվի լճի էկոհամակարգի վատթար վիճակը: Գիտնականներն իրենց կասեն՝ պարոնա՛յք, 5-6 տարի հանգիստ թողեք լիճը և գտեք ոռոգման այլընտրանքային ուղղություններ», - շեշտում է մեր զրուցակիցը:

Բնապահպանն ընդգծում է, որ այս օրվա դրությամբ սխալ է Սևանա լճի ջուրը դիտարկել որպես խմելու ջուր: ««Fresh water» հասկացողությունը վերացել է, քանի որ անխնա շահագործել ենք լիճը, ամբողջ էկոլոգիան փոխվել է, և Սևանա լճի ջուրը դիտարկել որպես խմելու ջուր, սխալ է: Սա կհաստատեն գիտնականները և ջրագետները: Սրա մասին պետք է բացարձակ չխոսել: Քանի դեռ Սևանի նկատմամբ մեր վերաբերմունքը մնում է պոպուլիստական մակարդակի վրա, իրավիճակը չենք կարող փոխել», - հավելում է բնապահպանը՝ եզրափակելով. «Պետք է մաքրվի լճի հատակը, տարեցտարի բարձրանա ջրի մակարդակը, 5-6 տարի լճից որևէ ծավալով ջրառ չիրականացվի, արդյունքում ինքնամաքրում տեղի կունենա, ձկնապաշարները կավելանան, էկոլոգիան կփոխվի, և գուցե տարիներ հետո խոսենք նրա մասին, որ հնարավոր է լճի ջուրը որպես «fresh water» դիտարկել», - ասում է Սիլվա Ադամյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal