Yerevan, 09.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ձյունաշող համայնքի ղեկավարը մեղավոր է ճանաչվել յուրացման գործով, սակայն նրա նկատմամբ կիրառվել է համաներում, և նա ազատվել է հիմնական պատժի կրումից

SOCIETY

 

Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում մեղադրական դատավճռով ավարտվել է մատչելի գներով աշնանացան ցորենի սերմերի հատկացման պետական աջակցության ծրագրերի իրագործման ընթացքում  Լոռու մարզի Ձյունաշող համայնքի ղեկավարի կողմից յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերի հափշտակություն և պաշտոնեական կեղծիք  կատարելու դեպքի առթիվ Լոռու մարզի դատախազության նախաձեռնությամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը:

Մասնավորապես՝ դատաքննությամբ հիմնավորվել է, որ 2015թ. հոկտեմբերի 28-ին ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի և Լոռու մարզպետարանի միջև կնքված փոխառության պայմանագրով մարզպետարանին է հանձնվել աշնանացան ցորենի սերմացու:

Լոռու մարզի Ձյունաշող համայնքի ղեկավար Գ. Գ.-ն, նպատակ ունենալով յուրացման եղանակով հափշտակել համայնքի հողօգտագործողներին հատկացվելիք առանձնապես խոշոր չափերի աշնանացան ցորենի սերմացուն, 2015 թ. մարզպետարան է ներկայացրել 30.000 կգ աշնանացան ցորենի սերմացուի պահանջ:

Անձամբ ստանալով համայնքի շահառուների համար նախատեսված 4.800.000 ՀՀ դրամ արժողությամբ 30.000 կգ աշնանացան ցորենի սերմացուն՝ նա պարտավորվել է մինչև 2016 թ. հոկտեմբերի 10-ը հետ վերադարձնել սերմացուի դիմաց գոյացած պարտքը: Սակայն հետագայում ստացած առանձնապես խոշոր չափերի՝ 4.368.000 ՀՀ դրամ արժողությամբ 27.300 կգ սերմացուն հողօգտագործողներին չի հատկացրել, այլ օգտագործել է սեփական կարիքները հոգալու և իր կողմից օգտագործվող հողերը մշակելու նպատակով: Այսինքն օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, յուրացման եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերի աշնանացան ցորենի սերմացուն:

Այնուհետև, համայնքի ղեկավարը, գոյացած պարտավորությունը անձամբ չկատարելու շահադիտական դրդումներից ելնելով, 2015թ. համայնքապետարանի աշխատակցուհու միջոցով կազմել է պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող կեղծ ցանկեր, որում կեղծ տեղեկություններ է ներառել համայնքի հողօգտագործողների կողմից աշնանացան ցորենի սերմացու ստանալու վերաբերյալ: Ապա բովանդակությամբ կեղծ փաստաթղթի արժանահավատությունը հաստատելու նպատակով խնդրել է կնոջը նմանեցնելու եղանակով կեղծել ցանկերում ներառված շահառուների ստորագրությունները, որից հետո  բովանդակությամբ կեղծ այդ փաստաթղթերը ներկայացրել է Լոռու մարզպետարան: Դրանց հիման վրա ՀՀ կառավարության որոշմամբ պարտքը ներելու միջոցով դադարեցվել են Լոռու մարզի Ձյունաշող համայնքի 4.800.000 ՀՀ դրամի պարտավորությունները:

Նկարագրված արարքները կատարելու համար Գ. Գ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։

 

 

 

Նախաքննության ընթացքում, ինչպես նաև դատաքննության ժամանակ Գ. Գ.-ն ամբողջությանբ հատուցել է պետությանը պատճառված առանձնապես խոշոր չափերի վնասը։

 

2019թ. մայիսի 30-ին կայացված դատավճռով Գ. Գ.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով նկարագրված արարքներ կատարելու մեջ և վերջնարդյունքում դատապարտվել  5 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման՝ 2 տարի ժամկետով զրկվելով տեղական ինքնակառավարման մարմիններում կազմակերպական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոններ զբաղեցնելու իրավունքից: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ Գ. Գ.-ի նկատմամբ նշանակված հիմնական պատիժը պայմանականորեն չի կիրառվել՝ սահմանվել է փորձաշրջան 2 տարի ժամկետով:

 

 

 

Գ. Գ.-ի նկատմամբ կիրառվել է համաներում, և նա ազատվել է հիմնական պատժի կրումից: Սակայն որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկվելու լրացուցիչ պատիժը մնացել է:

 

 

 

"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded