Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Երբ մար­դը չգի­տի իր իրա­վունք­նե­րը, ինքն է դառ­նում իր անձ­նա­կան տվյալ­նե­րի հրա­պա­րա­կողը»

INTERVIEW

Հեռուստատեսությունը, լրատվական կայքերը, սոցիալական ցանցերը ողողված են տարատեսակ նորություններով: Իհարկե, կան այնպիսիները, որոնք սարսափեցնում են՝ «կինն իր նորածին երեխային նետել է ջրատարը», «13-ամյա աղջիկը հղի է», «վթարի է ենթարկել տղամարդուն, որը մահացել» և այսպես շարունակ: Այսօր մեր քննարկման առարկան այս հարցերի բարոյական կողմը չէ, քննարկելու ենք խնդրի մեկ այլ կողմը: Նկատած կլինեք, որ նման դեպքերի մասին տեղեկատվություն տրամադրելիս պետական գերատեսչությունները սովորաբար նշում են անձանց անուն-ազգանունների միայն առաջին տառերը, չեն հրապարակում լուսանկարներ, սակայն հետագայում տեղեկատվություն է սպրդում այն մասին, թե որտեղ է ապրում, օրինակ, 13-ամյա աղջիկը, հարցազրույց են տալիս նրա հարևանները, ծնողները և այլն: Ակնհայտ է, որ անչափահաս աղջկան կճանաչեն, թեկուզ միայն այն համայնքում, որտեղ նա բնակվում է: Այս դեպքում ո՞ւր մնաց անձնական կյանքի գաղտնիությունը:


«Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» հիմնադիր նախագահ Շուշան Դոյդոյանը «Փաստի» հետ զրույցում նշում է, որ վերը նշված օրինակներում խախտվում է քաղաքացիների անձնական տվյալների պաշտպանության իրավունքը: «Անձնական է այն տվյալը, որն ուղղակի կամ անուղղակի հնարավորություն է տալիս ճանաչելու մարդուն, նույնականացնելու նրան, իսկ տվյալ պարագայում թեկուզ անուն-ազգանունը չի նշվում, բայց անձն անուղղակիորեն նույնականացվում է, և նրան ճանաչում են հասարակությունում, շրջապատում, համայնքում, որտեղ նա բնակվում է: Պետությունը ստեղծել է անձնական տվյալների պաշտպանության գործակալություն, որը և պետք է երաշխավորի յուրաքանչյուր քաղաքացու անձնական տվյալների պաշտպանության իրավունքը: Եթե կա խախտում, քաղաքացին կարող է դիմել գործակալություն, խնդրել միջամտել և կանխել նյութի հրապարակումը, իսկ արդեն հրապարակված նյութի դեպքում՝ հեռացնել այն համացանցից և այլն: Բայց խնդիրը կապվում է նաև լրագրողական էթիկայի հետ: Հասկանում եմ, որ նման լուրերը մեծ լսարան գրավելու լավագույն միջոցներն են՝ դեղին մամուլի պարագայում: Ցավոք, այնպիսի նյութերը, որոնց բովանդակությունը խիստ զգայուն է և ցնցող, գրավում են մարդկանց հետաքրքրությունը: Բայց էթիկական լրագրությունը չպետք է տուրք տա մարդկային հետաքրքրասիրության բավարարմանը, այլև պետք է հրապարակի այն նյութերը, որոնք հանրային հետաքրքրություն են ներկայացնում և ոչ թե բավարարում են նեղ, ցածր հետաքրքրասիրությունը»,- ասում է Դոյդոյանը:

Այս համատեքստում անդրադառնում ենք ևս մեկ խնդրի. ստացվում է, որ ՀՀ բոլոր քաղաքացիների անձնական տվյալները՝ անունազգանուն-հայրանունը, ծննդյան տվյալները, բնակության վայրը, հասանելի է յուրաքանչյուրին: Խոսքը վերաբերում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքին, որտեղ ընտրողների ռեգիստր բաժնում կարող ես մուտքագրել անձի անուն-ազգանունը և ստանալ քեզ անհրաժեշտ տեղեկատվությունը: 

Չենք խոսում այն մասին, որ ընտրություններից հետո հանրության սեփականությունն են դառնում ընտրողների ստորագրված ցուցակները: Հարցին՝ արդյոք սա ևս օրենքի խախտո՞ւմ չէ, ԻԱԿ-ի նախագահը պատասխանում է. «Ընտրողների ստորագրված ցուցակներն արդեն բաց աղբյուր, հանրամատչելի տվյալ են, որովհետև առկա են «Elections.am» պաշտոնական կայքում, ռեսուրսում և հետևաբար դրանց տարածումը չի կարող խնդրահարույց համարվել: Սակայն խնդրահարույց է այն, որ ընտրական ժամանակաշրջաններից դուրս այս տվյալները բաց են և օգտագործվում են ամենատարբեր նպատակներով, որը շեղվում է նման տվյալներ մշակելու նախնական նպատակից: Կարծում եմ, որ վաղուց ժամանակն է վերանայել այն քաղաքականությունը, որը այդ տվյալները, ստորագրությունը, որը բիոմետրիկ տվյալ է, նման ձևով հրապարակվում և մշտապես առկա են պաշտոնական ռեսուրսում, նաև ընտրություններից դուրս ժամանակաշրջանում: Կարող է, օրինակ, նախընտրական, այնուհետև ընտրությունների և դրանց հաջորդող ժամանակահատվածում լինել ընտրողների ռեգիստրը, նաև՝ ստորագրված ցուցակները, բայց երբ ավարտվում են ընտրությունների արդյունքների բողոքարկման ժամկետները, ապա այս տվյալների հրապարակումը որևէ նպատակի չի ծառայում, բացի այն, որ կարող է առկա լինել անձնական տվյալների իրավունքի չարաշահման վտանգ», - ընդգծում է մեր զրուցակիցը:

Փաստորեն, քաղաքացիներն իրե՞նք պետք է պաշտպանեն իրենց իրավունքը: «Քաղաքացիների իրազեկվածությունը, տեղյակ լինելն իրենց անձնական տվյալների պաշտպանության իրավունքի և դրա իրացման մեխանիզմներին բացառիկ կարևորություն ունի, որովհետև մեծամասամբ անձնական տվյալների պաշտպանության հիմնահարցերը ծագում են քաղաքացիների անտեղյակության հետևանքով: Երբ մարդը չգիտի իր իրավունքները, նա է դառնում իր անձնական տվյալների հրապարակողը սոցցանցերում և իրական կյանքում, հետևաբար նա չի կարող պահանջել այդ տվյալների պաշտպանություն այլ անձանց կողմից: Նա ինքն է խախտել իր մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքը: Այո, ամեն ինչ սկսվում է նախ և առաջ յուրաքանչյուր քաղաքացու մտահոգությունից, որ իր տվյալները պետք է պատշաճ կերպով պաշտպանված լինեն հենց իր կողմից, այնուհետև պետք է նման պահանջ ներկայացնել դիմացինին», - պատասխանում և զրույցը եզրափակում է Շուշան Դոյդոյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal