Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ունենք օպերատիվ տեղեկություն՝ սեւազգեստ մադկանց խմբեր են ձեւավորվում․ Փաշինյանը հրահանգ տվեց Վանեցյանին եւ Օսիպյանին

SOCIETY

Մեկ տարի առաջ տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո որոշ ուժեր, այդ թվում նախկին կոռուպցիոն համակարգի հետ ուղղակի կամ անուղղակի կապ ունեցող, փորձեցին իրենց համար ՀՀ-ում քաղաքական գործունեության որոշակի դաշտ ստեղծել, ինչը բնական է եւ նորմալ ժողովրդավարական ցանկացած երկրի համար: Այս մասին, այսօր՝ հունիսի 6-ին, կառավարության նիստի սկզբում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեկ տարվա փորձերի ու գործունեության արդյունքում այդ ուժերը վերջնականորեն հասկացան, որ անդառնալիորեն հայտնվել են քաղաքական լուսանցքում եւ վերջին շրջանում մենք տեսնում ենք հետեւյալ դրեւորումները, որ ըստ ամենայնի, հուսահատ որեւէ քաղաքական աջակցություն ստանալու հեռանկարի հանդեպ, որոշ շրջանակներ որոշել են ՀՀ-ում իրականացնել բռնության եւ բռնության քաղաքական լեգիտիմացման քարոզ:

Եվ նույնիսկ տեղի են ունենում կազմակերպված ակցիաներ, որոնց հիմնական ասելիքը հետեւյալն է, որ ահա իրենք պատրաստվում են ՀՀ-ում բռնությամբ քաղաքական հարցեր լուծել: Այս հռետորությունը գնալով ավելի կազմակերպված բնույթ է ստանում: Նույնիսկ մենք օպերատիվ տեղեկություններ ունենք, որ այդ շրջանակների որոշ հատվածը որոշել է, այսպես ասած, սեւազգեստ մարդկանց խմբեր ձեւավորել, որոնք քաղաքում կշրջեն եւ որոշակի տրամադրություն կփորձեն ստեղծել, որոշակի լկտի պահվածքով աչքի ընկնել»,-հայտարարեց Փաշինյանը:

Նա հավելեց, որ այս պայմաններում իրավապահ համակարգը չի կարող լինել թավշյա. «Իրավապահ համակարգը պետք է շատ կոշտ հակահարված տա բոլոր նման երեւույթներին: Սկսած նրանից, որ Ազատության հրապարակը ինչ-որ մարդիկ ինչ-որ ժամերի փորձում են դարձնել երթեւեկելի գոտի, ավտոմեքենաներով մտնել ճռռիկներ անել, ավտոմեքենաներ վարել մայքերով: Սա որոշակի նպատակով է արվում՝ ցույց տալու համար, որ իբր երկրում հաստատված է անիշխանություն եւ չկա իրավապահ իրավակարգ կամ այն թույլ է:

Նման դեպքերում ՀՀ ոստիկանությունը եւ ընդհանրապես իրավապահ համակարգը ոչ թե դրան պետք է վերաբերվի որպես երթեւեկության կանոնների խախտում, որովհետեւ սրանք ուղղակի երթեւեկության կաոննների խախտում չեն, սրանք բացահայտ արհամարհանք են հասարակության նկատմամբ, օրինականության, պետական կարգի նկատմամբ: Նման դեպքերով պետք է ոչ միայն զբաղվի ոստիկանությունը, այլեւ հասարակական կարգով եւ անվտանգությամբ զբաղվող ուժերը եւ նման պահվածքով հանդես եկող ցանկացած անձ լրջորեն պետք է փոշմանի իր կատարած արարքի համար»:

Փաշինյանը հայտնեց, որ այս թեմայով առավոտյան զրույց է ունեցել ոստիկանապետը վալերի Օսիպյանի հետ. «Ինչ վերաբերում է սեւազգեստ խմբերին, դրանց պետք է տեղորոշել, սեւ շորերի հարցը լուծել, ծաղկավոր բաբչկան կապել եւ ճանպարհել բնականոն, քաղաքակիրթ, օրինական կյանքի»,-հայտարարեց Փաշինյանը:

Նա հարց ուղղեց. «Պարոն Օսիպյան, պանոր Վանեցյան, պա՞րզ է խնդիրը», եւ ստացավ դրական պատասխան:

Այնուհետեւ վարչապետը դիմեց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին. «Պարոն Դավթյան, կարծում եմ՝ դատախազությունը նույնպես պետք է այս երեւույթներին ոչ միայն մոտենա ուղղակի քրեական օրենսգրքի այս կամ այն հոդվածի զուտ մեկնաբանության տեսակետից, այլեւ ընդհանրապես հանրային անվտանգության տեսակետից:

Որովհետեւ իմ կարծիքով կոնկրետ գործողություններ են արվում փողոցում քայլող քաղաքացիների շրջանում պաշտպանվածության զգացումը խաթարելու համար Սա հանրային եւ ազգային անվտանգության խնդիր է: Այս հարցերին մոտենալ Քրեական օրենսգրքի մի հոդվածի շրջանակներում, այդքան էլ արդարացված չէ:

Եթե կա անհրաժեշտություն, նույնիսկ պետք է նախաձեռնել օրենսդրական փոփոխություններ եւ բռնության քարոզը, ատելության քարոզը պետք է շատ խիստ հակազդեցության արժանանա:

Բացարձակապես կապ չունի, թե այդ քարոզն իրականացնողները հանդես են գալիս իշխանության համակիր, որպես ընդդիմության համակր: ՀՀ-ում բռնության քարոզ իրականացնող ցանկացած մարդ պետք է ստանա կոշտ հակահարված: Հաջորդ անգամ բռնության քարոզի, բռնության բառապաշարի համար բերանները բացելուց առաջ պետք է տասը անգամ մտածեն: Եթե դրանից հետո էլ այնուամենայնիվ գնան նման գործողությունների, ուրեմն 10 անգամ պետք է հակահարված ստանան եւ այդ հակահարվածը չպետք է լինի թավշյա, այն պետք է լինի երկաթյա:

Ես հույս ունեմ, որ այսօրվա խոսակցության արտահայտումը կոնկրետ կտեսնեն:

Պարոն Օսիպյան, ճիշտ կլինի, որ ձեւավորեք խումբ, որը քաղաքացիների այդ ահազանգերին սովորականիցց 10 անգամ ավելի արագ կարձագանքի եւ արագ միջոցներ կձեռնարկի, որոնք կլինեն տեսանելի հանրության առջեւ»,-ասաց Փաշինյանը:

Օսիպյանն արձագանքեց, որ վարչապետի հետ խոսակցությունից հետո տվել է հանձնարարական, նաեւ կառավարության նիստից հետո կլինեն նոր հանձնարարություններ:

Իր հերթին Արթուր Դավթյանն ասաց. «Վերջին դեպքերի եւ դրանց արձագանքների հետ կապված մեր պահանջն է հետաքննության, նախաքննության մարմիններից, որպեսզի դա չդիտարկվի որպես լոկալ դեպք, եւ դրա ամբողջ մեխանիզմը բացահայտելուն ուղղված գործողություններ իրականացվում են: Մենք հետեւում ենք, որ լրիվ ծավալով իրականացվի, հնարավոր կազմակերպիչներ, դրդիչներ, օժանդակողներ կամ եթե այլ, ավելի ծանր հնցագործություն է նախապատրաստվում, այդ ամենը բացահայտվի»:

Ինչ վերաբերում է բռնության կոչերին, Արթուր Դավթյանն ասաց, որ դեռեւս երկու տարի առաջ այդ ուղղությամբ փոփոխություններ են նախաձեռնել. «Հենց դատախազությունն էր նախագիծ ներկայացրե, որ մեր երկրում քրեականացվի հանցագործություն կատարելու կոչերը: Երկարատեւ քննարկումներից հետո,  ի վերջո կառավարությունից ԱԺ գնաց միայն ահաբեկչության կատարման կոչերը: Այսինքն տարբեր ուսումնասիրությունների արդյունքում դիտարկվեց, որ ընդհանրապես հանցագործություն կամ ծանր հանցագործություն կատարելու կոչերը չքրեականացվի: Ես մնում եմ իմ հին կարծիքին, որ քանի դեռ օրենքը չի ընդունվել Աժ-ում, կարելի է այս ուղղությամբ քննարկումները շարունակել»:

ՀՀ վարչապետը նաեւ նկատեց, որ պետք է ամեն ինչ այնպես անել, որ ՀՀ-ում ժողովրդավարությունը, խոսքի ազատությունը, արատահայտվելու ազատությունը որեւէ կերպ չսահմանափակվի, բայց մյուս կողմից բացառվի իրավիճակը, երբ բռնությունը , բռոության քարոզը, բռնության բառապաշարը կարող է դառնալ սովորական բան, որն իր հերթին կբերի կոնկրետ դրսեւորումների:

«Ժողովրդավարության քարոզը ամենամեծ սպառնալիքն է ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին եւ օրինականությանը»,-ասաց Փաշինյանը:

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նկատեց, որ եթե տեղի է ունենում բռնության քարոզ եւ պետությունը ժամանակին ու պատշաճ չի արձագանքում, ապա դա չի ունենում կանխարգելիչ նշանակություն:

«Ես պատրաստ եմ համագործակցել իրավապահների հետ, մենք իրավապահ մարմիններին պարբերաբար ուղարկում ենք տեղեկություններ: Մեր դիտարկումը ցույց է տալիս, որ կան բռնության կոչեր, որոնք կոնկրետ մարդկանց են ուղղված եւ կոնկրետ հաշվեհարդարի սպառնալիքներ են պարունակում: Պետությունը պետք է արագ հակազդի»,-ասաց նա:

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal