Yerevan, 02.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Ծա­ռա­յու­թյուն­նե­րի չհիմ­նա­վոր­ված թան­կա­ցու­մը կա­րող է մրցու­նա­կու­թյան անկ­ման բե­րել»

INTERVIEW

Հատկապես այս սեզոնին զբոսաշրջության ոլորտում առկա խնդիրներն առավել ակնհայտ են դառնում: Բավական է այցելել Հայաստանում գտնվող որևէ տեսարժան, պատմամշակութային վայր, և կարող ենք մոտավորապես պատկերացում կազմել առաջնահերթ ու չլուծված հարցերի մասին: Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը «Փաստի» հետ զրույցում առանձնացնում է նախ ենթակառուցվածքների խնդիրը:

«Մեր պատմամշակութային հուշարձանները, բնության հատուկ պահպանվող տարածքներից շատերը դեռ ապահովված չեն անհրաժեշտ զբոսաշրջային ենթակառուցվածքներով: Կարծես թե, որոշ վայրերում նման ծրագրեր կան, բայց շատ սաղմնային վիճակում են: Համակարգված մոտեցում պետք է լինի, ինչը ենթադրում է հետևյալը. պատմամշակութային հուշարձանները, արժեք ներկայացնող՝ բնության հատուկ պահպանվող տարածքների թույլատրելի հատվածներն անհրաժեշտ է ապահովել զբոսաշրջային ենթակառուցվածքներով, որոնք արտաքին տեսքով անպայման պետք է համահունչ լինեն պատմամշակութային ու ճարտարապետական միջավայրերին: Դրանք ավելի շատ գրավչություն կապահովեն, կնպաստեն այցելելի դառնալուն: Բացի այդ, նաև եկամտի աղբյուր են աշխատատեղերի ձևավորման տեսանկյունից»,-ասաց նա՝ օրինակ բերելով թե՛ ինֆորմացիոն կենտրոնների, թե՛ սրճարանների, թե՛ հուշանվերների վաճառակետերի և թե՛ այլ հարմարավետ միջավայրերի անհրաժեշտությունը:

Մեխակ Ապրեսյանը կարևոր հարցերի շարքում է դասում ճանապարհների վերանորոգման գործընթացը. «Այս առումով կա դրական միտում, բայց կա նաև մի հարց. կարելի է քննարկել մասնավորի հետ ու համակարգված իրականացնել ճանապարհաշինությունը՝ այնպես, որ այդ աշխատանքները հնարավորինս չխանգարեն զբոսաշրջային գրավչության վայրեր այցելելուն: Մասնավորի հետ քննարկում կազմակերպելը կարևոր է»:

Ինչ վերաբերում է ներգնա տուրիզմով զբաղվող ընկերություններին անհանգստացնող խնդիրներին, մեր զրուցակիցը վերջերս առաջացած մի հարցի մասին խոսեց:

«Խոսքը հատկապես թանգարանների, ճոպանուղիների մասին է: Կարևոր է, որ այդ վայրերի պատասխանատուները գնային քաղաքականությունը որոշելիս նախապես անպայման քննարկեն զբոսաշրջային օպերատորների հետ: Պատճառն այն է, որ զբոսաշրջային օպերատորներն իրենց փաթեթները ձևավորում, օտարերկրյա գործընկերներին ներկայացնում ու հետո վաճառում են մոտ մեկ տարի առաջվա կտրվածքով, ինչի մեջ նաև հենց այդ ժամանակահատվածում գործող գներն են նշվում: Խոսքը զբոսավարի, թանգարանների, հյուրանոցային և այլ ծառայությունների գների մասին է: Եվ երբ վերոնշյալ պատասխանատուները գներն անսպասելի փոխում են՝ առանց նախապես տեղեկացնելու և քննարկելու, զբոսաշրջային օպերատորները, որոնք հսկայական ներդրումներ էին արել այդ ծառայությունները միջազգային շուկայում խթանելու ուղղությամբ, շատ դժվարին կացության մեջ են հայտնվում: Գինը չեն կարող բարձրացնել և ստիպված իրենց հաշվին են վնասը ծածկում ՝ կրելով զգալի ֆինանսական վնաս: Իսկ եթե գինը բարձրացնում են կամ հրաժարվում օտարերկրյա գործընկերների հետ կնքած պայմանագրից, դա արդեն բացասական ազդեցություն է ունենում երկրի իմիջի վրա»,-ասաց նա՝ ընդգծելով, որ խնդիրն ամիսներ առաջ է ծագել՝ կապված մի շարք ծառայությունների թանկացման հետ:

«Հիմա քննարկումներ կան, հուսանք, որ խնդիրը կկարգավորվի: Որոշ պատասխանատուներ արդեն արձագանքել են, և թանկացում չի եղել: Մեծ հաշվով, մենք մեր ծառայությունների որակը պահպանելու և այն հետևողական բարձրացնելու խնդիր ունենք: Այսօր մենք բավականին մրցունակ ենք ծառայությունների որակի, գին-որակ հարաբերակցության առումով, բայց բոլորս պետք է գիտակցենք, որ ծառայությունների ցանկացած անհարկի, չհիմնավորված թանկացում կարող է մրցունակության անկման բերել: Բացի այդ, եթե մենք զբոսաշրջային այցելությունների սպասվող աճից գլուխներս կորցնենք, հետևողական չլինենք ծառայությունների որակի նկատմամբ, մենք ունենալու ենք զգալի թվով հիասթափված զբոսաշրջիկներ, ինչը խիստ բացասական հետևանքներ կունենա Հայաստանի՝ որպես զբոսաշրջային երկրի նկարագրի վրա: Այդ դեպքում մենք ոչ միայն տնտեսական, այլև երկիրը պատշաճ ներկայացնելու տեսանկյունից կորուստներ կունենանք»,-նշեց Մ. Ապրեսյանը:

Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահը հայտնեց, որ բոլորովին վերջերս առաջարկություններ են ներկայացրել Ազգային ժողով և ՀՀ զբոսաշրջության կոմիտե, իսկ արձագանքներից դժգոհ չեն՝ կոմիտեում առաջիկայում կրկին հանդիպում է նախատեսված. «Արդեն մի քանի ամիս է, ինչ զբոսաշրջության մասին նոր օրենքի հետ կապված ենք հարցեր ներկայացրել, ըստ որի՝ շատ կարգավորումներ պետք է լինեն: Խոսքն այնպիսի կարգավորումների մասին է, որոնք կնպաստեն թե՛ զբոսաշրջության ոլորտում մրցակցային միջավայրի ապահովմանը, թե՛ ծառայությունների որակին, թե՛ նաև գործարար միջավայրի բարելավմանը: Հարցերից մեկն էլ վերաբերում է զբոսաշրջային ավտոբուսների համար սահմանային անցման գործընթացների դյուրացմանը, որոնք կնպաստեն տրանսպորտային ընկերությունների մրցունակությանը և, ընդհանրապես, զբոսաշրջության մրցունակության բարձրացմանը: Սրանք հարցեր են, որոնք արագ լուծումների կարիք ունեն»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023