Yerevan, 09.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Ծա­ռա­հա­տում­նե­րի հար­ցը չպետք է դի­տար­կել մի­այն օրեն­քի տե­սան­կյու­նից.կա սո­ցի­ա­լա­կան խնդիր»

INTERVIEW

Անխնա ծառահատումներ, իրենց չարդարացնող ծառատունկեր և այսպես շարունակ: Գուցե իրականանա այն մտավախությունը, որ տարիներ անց, եթե այսպես շարունակվի, Հայաստանում անտառ չի մնա:

Իրավաբան, բնապահպան, «Հայաստանի անտառներ» հ/կ տնօրեն Նազելի Վարդանյանը «Փաստի» հետ զրույցում ասում է, որ այս մտավախությունն իրական է: «Դրա մասին շատ է խոսվել: Անտառների լրիվությունն իջել է՝ 0,55-ից 0,3 է դարձել, այսինքն՝ նոսրույթներ են առաջացել: Թեքությունների վրա հողային էռոզիան շատ արագ է կատարվում, և անապատացման պրոցեսներ են սկսվում: Հումուսային շերտը, հողը հեռանում են այդտեղից, և այնպիսի պրոցեսներ են սկսվում, որ հնարավոր չէ նորից ծառ տնկել և վերականգնել անտառը: Բացի դա, կարող են սկսվել սելավային, սողանքային գործընթացներ: Հետագայում շատ մեծ գումարներ պետք է ծախսվեն այդ տարածքներում ծառեր տնկելու և անտառներ ունենալու համար: Փոխվել է նաև անտառների որակական կազմը: Բարձրարժեք ծառատեսակներին՝ կաղնուն ու հաճարենուն, փոխարինել են բոխին և ղաժին: Շատ ժամանակ նոր տնկված անտառներում օգտագործվում են ներմուծված վայրի ծառատեսակներ, որոնք ագրեսիվ են և կարող են փոխարինել մեր տեղական տեսակներին: Ցածրարժեք ծառատեսակները շատ արագ են զարգանում, ցածրարժեք փայտանյութ ունեն և չեն թողնում, որ բնական վերաճով մեր բարձրարժեք ծառատեսակները վերականգնվեն», ասում է Վարդանյանը:

Նա նշում է, որ ծառահատումների հետևանքով լուրջ խնդիր է առաջանում. «Ծառերը սխալ են հատում, նոսրույթները շատանում են: Արդյունքում անտառում ուժեղ քամիների ժամանակ ավելանում են քամատապալ ծառերը: Միասնական էկոհամակարգի լրիվությունը պետք է պահպանվի, որպեսզի անտառը որակական և քանակական կազմով ցածր ցուցանիշներ չունենա», - ընդգծում է մեր զրուցակիցը:

Պարբերաբար իրականացվող ծառատունկերի մասին իրավաբան-բնապահպանն այն կարծիքին է, որ դրանք չպետք է ինքնանպատակ լինեն: Բացի դա, ծառը տնկելուց հետո պետք է այն խնամել: «Այն տարածքները, որտեղ խոնավ է, կարելի է տնկել ու թողնել, որ իրենք իրենց ծառերն աճեն, չնայած կպչողականությունն էլի ցածր կլինի: Բայց Երևանում, օրինակ, կիսաանապատային գոտի է և առանց ջրելու հնարավոր չէ: Օձունում` հարավային լանջի վրա, 100 հեկտար անտառ ենք տնկել և 50 աստիճան թեքությունների վրա 6 տարի ձեռքով ջրել: Հակառակ դեպքում ՝ այդ ծառերը չէին աճի, 99 տոկոս կպչողականություն ենք ապահովել: Ծառը երեխայի պես է՝ պետք է պահես, մեծացնես, մինչև ինքն ինքնուրույն կարողանա աճել:

Թե չէ եթե տնկես, առաջին մի քանի տարին չջրես, ծառը չի կպնի, անտառ չի դառնա: Երևանում առհասարակ վիճակը շատ ծանր է: Թթվածնի պակաս կա, մեքենաների արտանետումներն ազդում են մարդկանց առողջության վրա, կլանիչներ չկան: Երևանը կիսաանապատային գոտում է, և եթե անտառ չլինի, ապա այս գոտին բնակվելու համար չէ: Հայաստանում մեկ շնչին ընկնում է 0,1 հա կանաչ տարածք, իսկ ԱՊՀ երկրներում՝ 2,7: Սա նշանակում է, որ մեր քաղաքացին 27 անգամ ավելի քիչ թթվածին է շնչում և ավելի քիչ կլանիչներ ունի», - ասում է Նազելի Վարդանյանը:

Անդրադառնում ենք նաև օրենքներին: Որքանո՞վ են դրանք կանխում ապօրինի ծառահատումները: «Օրենքի հետ կապված խնդիր չունենք: Մեր օրենքները շատ խիստ են, երևի թե՝ ամենախիստը, բայց կիրառությունն է շատ թույլ: Վերջին տարում կարծես թե ուժեղացվել է, փայտի վերամշակման շատ արտադրամասեր փակվում են դրա հետ կապված: Բայց այս հարցը միակողմանի լուծում չի կարող ստանալ, որովհետև կա սոցիալական խնդիր, կա վառելափայտի սոցիալական պահանջ, և պետք է այդ հարցերը լուծվեն: Հակառակ դեպքում՝ որևէ արդյունք չի լինի: Մարդը գնալու է, հատի ծառը և տաքացնի իր տունը: Գուցե խնդիրը լուծելու համար պետք է էլեկտրաէներգիայի և գազի սակագները վերանայվեն, բայց սոցիալական խնդիրը պետք է լուծվի, որպեսզի մարդիկ կարողանան գազը և էլեկտրականությունն օգտագործել, կամ էլ լինեն այլընտրանքային աղբյուրներ, ասենք, օգտագործվի արևային էներգիան, գոմաղբը և այլն: Թե չէ միակողմանի խստությամբ որևէ բանի չենք հասնի: Պետք է հետևողական վերահսկողություն լինի», - եզրափակում է «Հայաստանի անտառներ» հ/կ տնօրենը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded