Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Պերմանենտ իրականություն, կամ՝ առօրեական դեժավյու

ANALYSIS

Մի քանի առօրեական խոհեր, որոնք կյանքի նկատմամբ մարդուն դարձնում են ավելի ռացիոնալ:

Սուպերվարչապետական լիազորություններով օժտված կառավարության ղեկավարն իր երկրում դատավարական համակարգի անհնազանդությունը կուլ չտալով՝ բնազդաբար օգնության է կանչում նրանց, ում միջոցով մեկ տարի առաջ փողոցներ էր փակում:


Փաստ է մի բան. եթե իրոք կային այն համակարգային խնդիրները, որոնց մասին վարչապետը խոսեց իր հայտարարության մեջ, ապա դրանց լուծմամբ օրինական ճանապարհներով պետք էր զբաղվել վաղուց: Հակառակ պարագայում ստացվում է` քանի դեռ դատավորները ղեկավարվում են, այսպես ասած, ուղեծրի զգացողությամբ և կայացնում են որոշումներ, որոնք տեղավորվում են իշխանությունների ծրագրերում, ապա նրանք անկախ են և որևէ ճնշումների չեն ենթարկվում, իսկ առաջին իսկ անբարենպաստ որոշման դեպքում նրանք դառնում են կոռումպացված և այլն, և այլն: Ի դեպ, խնդիրը բոլորովին էլ դատավորի կայացրած որոշման արդար կամ անարդար լինելը չէ, այլ դատավարական ներկայացումների իրական բովանդակությունը:

Կարելի է եզրակացնել, որ մեզ մոտ ընթացող աղմկոտ դատավարությունները, եթե դրանք ավարտվեն էլ, որոշվեն մեղավորներն ու սահմանվեն համապատասխան պատիժներ, հազիվ թե դա նշանակի տվյալ պրոցեսի ավարտը: «Վերականգնված արդարության» դրույթի գործողության ժամկետը կարող է ձգվել մինչև նոր իշխանափոխություն: Իսկ դրան կարող են հաջորդել «իրական արդարության» նոր որոնումներ` նոր դատավարություններով ու ձերբակալություններով: Իսկ որ դրա «կարիքը» կլինի, կարծես աներկբա է, իսկ նորից ծայր առած գործընթացները կարելի է մեկնաբանել հակառակ ծայրից ու հակառակ նշանով:

Բոլորս կհայտնվենք պերմանենտ դատավարությունների մեջ, և այդ ամենը մեր երեսնամյա անկախության միայն մի դրվագի պատճառով: Հենց միայն այդ դրվագն ընտրելու մասին այս իշխանության պատճառաբանությունները հիմնավոր չի կարելի համարել:

Մի՞թե պակաս կորստաբեր էին մութ ու ցուրտ տարիները, երբ խորհրդային կեցությանը սովոր, ջեռուցման ու լուսավորության խնդիր չտեսած մարդիկ հացի փռերի առաջ օրերով խմորի հերթ էին կանգնում և մի տասը կիլոմետր էլ ոտքով հետադարձ ճանապարհ կտրում այն տուն հասցնելու համար:

Արդյոք կարիք չկա՞ հասկանալ այն մարդկանց մոտիվացիան, որոնք կազմակերպեցին այդ իրականությունը:

Սխալված չենք լինի, եթե փաստենք, որ իրավական գնահատականի կարիք ունի այն ապաշնորհ իշխանավարությունը, երբ այլասերված տնտեսական հարաբերությունների, մենաշնորհների, կոռուպցիայի, պետական ու մասնավոր շահերի ու դրանց հետապնդման ճանապարհների միախառնման հաշվին բնակչությունն ամբողջովին ունեզրկվեց, հասարակությունը ծայրահեղ բևեռացվեց:

Վերջապես, մի՞թե Փաշինյանը կարծում է, թե ոչ բարենպաստ իշխանափոխությունից հետո հնարավոր չի դառնա «ոչ բռնի, թավշյա… հեղափոխությունը» այլ կերպ որակել, քան, ասենք, որպես սահմանադրական կարգի տապալում: Այս ամենին զուգահեռ մենք կունենանք անընդհատ դատավարություններ, որոնք ոչ մի ստեղծարար արդյունք չեն տա, ընդհակառակը՝ կհյուծեն մեր պետականությունը, վերջնականորեն կջլատեն հասարակությունը: 

Այսօր արդեն մենք հայտնվել ենք մի զուգահեռ, վիրտուալ աշխարհում, որտեղ չկան օրվա իրական խնդիրներ, որտեղ ամեն ինչ սկսվում և ավարտվում է այն քաշքշուկով ու ինքնաներկայացումներով, որ մեզ մատուցվում են հեռուստաեթերից, մամուլով և ցանցային մետաստազներով: Սա մի մեծ, ձգված պաստառ է «օրվա իրադարձությունների» պատկերով:

ԱՆԴՐԱՆԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal