Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Հա­յաս­տա­նը պետք է պատ­րաստ լի­նի ցան­կա­ցած հնա­րա­վոր սցե­նա­րի»

POLITICS

Հայ-ռուսական հարաբերությունները ռազմավարական նշանակության հարաբերություններ են: Այդ հարաբերություններում հեղափոխությունից հետո որևէ փոփոխություն չի եղել: «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Սուրեն Սարգսյանը՝ անդրադառնալով Հայաստանի պատվիրակության այցին ՌԴ, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգում Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների հանդիպմանը:

«Իհարկե, Հայաստանի իշխանության որոշ ներկայացուցիչների նկատմամբ Ռուսաստանում կան լուրջ վերապահումներ, բայց, ընդհանուր առմամբ, այդ վերապահումները չեն վերաբերում բարձր մակարդակի պաշտոնյաներին: Ակտիվացնում են հարաբերությունները թե՛ Հայաստանի կառավարության ղեկավարն ու Ռուսաստանի նախագահը, թե՛ արտգործնախարարներն ու պաշտպանության նախարարները: Հայ-ռուսական հարաբերություններում փոփոխություն չի եղել և որևէ սպառնալիք չկա դաշնակցային հարաբերությունների առումով: Այդ տեսանկյունից ո՛չ Հայաստանը և ո՛չ էլ ռուսական կողմն անհանգստանալու ոչինչ չունեն»,-նշեց քաղաքագետը՝ հավելելով, որ Հայաստանը արտաքին քաղաքական ուղենիշների փոփոխության կարիք չունի:

«Հայաստանը կարիք ունի խորացնելու հարաբերությունները բոլոր գործընկեր պետությունների հետ, այդ թվում՝ նաև Ռուսաստանի Դաշնության հետ, որը մեր ռազմավարական դաշնակիցն է»,-ընդգծեց նա:

Արտաքին քաղաքականության, նաև Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների համատեքստում քննարկման առարկա է նաև ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանում Աբխազիայից և Հարավային Օսիայից բռնի տեղահանված անձանց և փախստականների կարգավիճակի մասին բանաձևի քվեարկությունը, որին, ի տարբերություն նախորդ տարիների, Հայաստանն այս անգամ չմասնակցեց:

Քաղաքագետը նախ շեշտեց՝ Վրաստանի կողմից 11 տարիների ընթացքում մշտապես այս հարցը բերվել է: Այդուհանդերձ, Սուրեն Սարգսյանը Հայաստանի քվեարկությունները չի կապում Ռուսաստանի գործոնի հետ. «Խնդիրն իրականում այն է, որ Հայաստանի դեմ բերված ադրբեջանական բանաձևերին Վրաստանը մշտապես կողմ է քվեարկել և դա, ըստ էության, եղել է մեր պատասխանը Վրաստանին: Իսկ հիմա, չմասնակցելով այդ քվեարկությանը, Հայաստանի կողմից առաջին քայլն է արվել: Այս պարագայում, կարծում եմ, վրացական կողմը, պաշտոնական արձագանք-հայտարարությունից զատ, նույնպես պետք է համապատասխան վերաբերմունք դրսևորի և հետայսու հակահայկական յուրաքանչյուր բանաձևի կամ որոշման դեմ քվեարկի կամ ընդհանրապես չմասնակցի քվեարկություններին»:

Սուրեն Սարգսյանի հետ զրույցում անդրադարձանք նաև Նախիջևանում անցկացվող ադրբեջանա-թուրքական զորավարժություններին, հնարավոր ռիսկերին ու այն խնդիրներին, որոնք պետք է հաշվի առնել: Քաղաքագետը գործողությունները հակահայկական է որակում:

«Այս զորավարժությունները թե՛ արտաքին, թե՛ ներքին սպառման համար են: Սա, իհարկե, առաջին հերթին ուղղված է Հայաստանի դեմ: Ռազմական ուժի ցուցադրումն այդ պետության կողմից մշտապես հենց Հայաստանի համար է եղել: Մեր զինված ուժերը պարտավոր են ուշադրությամբ հետևել այդ զորավարժություններին՝ հասկանալու մի շարք տակտիկական և ռազմավարական խնդիրներ: Կարծում եմ՝ այդ գործողություններն իրենց էությամբ նաև պրովոկացիոն բնույթ ունեն, և դա պայմանավորված է հենց այն հանգամանքով, որ նախիջևանյան ուղղությամբ նույնպես ցանկացած ժամանակ կարող են ռազմական գործողություններ սկսել: Իշխանությունները պետք է ուշադիր հետևեն այս գործընթացներին և համապատասխան արձագանքներ տան, այդ թվում՝ ռազմավարական դաշնակցի հետ համատեղ զորավարժություններ կազմակերպեն»,-ասաց նա՝ ընդգծելով, որ Հայաստանը պետք է զինվի, բացի այդ, դաշնակցի հետ պետք է խորացնի նաև ռազմատեխնիկական հայրաբերությունները:

«Հայաստանը պետք է պատրաստ լինի Ադրբեջանի նախաձեռնած ցանկացած հնարավոր սցենարի: Այսինքն, Հայաստանը պետք է բարձրացնի բանակի մարտունակությունը: Հայաստանը դրան այլընտրանք չունի»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal