Yerevan, 01.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Փոքր հիդ­րո­է­լեկտ­րա­կա­յան­նե­րից շա­տե­րը կա­ռուց­ված են բնու­թյան հա­տուկ պահ­պան­վող տա­րածք­նե­րում»

INTERVIEW

Վերջին մի քանի օրերի ընթացքում Հայաստանում առկա բնապահպանական խնդիրները մեկը մյուսի հետևից հիշեցնում են իրենց մասին: Կապանի փողոցներով հոսում են դեղնադարչնագույն գետակներ, որոնք Կավարտի չգործող հանքի հետևանքն են, Ամուլսարում կրքերը չեն հանդարտվում, շուտով կհրապարակվեն նաև միջազգային փորձաքննության արդյունքները, Արագած գյուղում բնակիչները բողոքում են, որ ոռոգման աղբյուր հանդիսացող Գեղարոտ գետի վրա գործող երկու փոքր ՀԷԿ-երի պատճառով ջուրը չի ինքնամաքրվում, այդ ջրով հնարավոր չէ ոռոգել գյուղատնտեսական հողատարածքները:

«Փաստի» հետ զրույցում «ԷկոԼուրի» փորձագետ Վիկտորյա Բուռնազյանը նախ անդրադառնում է այն հիմնական վնասներին, որոնք գետերը կրում են ՓՀԷԿ-երի պատճառով: «ՓՀԷԿ-երի (փոքր հիդրոէլեկտրակայան- խմբ.) շահագործումն առաջացրել է մի շարք խնդիրներ: Նախ՝ խախտվել է գետերի էկոլոգիական հավասարակշռությունը՝ բնապահպանական թողքի փոքր լինելու, հաճախ նաև այդ թողքը փոքր ՀԷԿերի կողմից չպահպանելու պատճառով: Շատ դեպքերում ՓՀԷԿ-երը կասկադային են, և գետերի մեծ մասը վերցնում են խողովակի մեջ` գետերի հուները թողնելով գրեթե չոր: ՀՀ կառավարությունը 2018 թվականի սկզբին փոփոխեց բնապահպանական թողքի սահմանման վերաբերյալ 2011 թվականի հունիսի 30-ի N 927-Ն որոշումը, որով բնապահպանական թողքի չափաքանակն ավելացվեց: Բայց թե որքանով է պահպանվում բնապահպանական թողքը, դժվար է ասել, քանի որ ՓՀԷԿ-երում չկա տեղադրված առցանց վերահսկողական համակարգ, որի միջոցով դրանց աշխատանքը և էկոլոգիական թողքը կվերահսկի լիազոր մարմինը: ՓՀԷԿերի շահագործման հետևանքով առաջացած մյուս խնդիրը գետային ձկնաշխարհի կորուստն է, որը պայմանավորված է բնապահպանական փոքր թողքով, դրա չպահպանմամբ, ձկնանցարանների ֆունկցիոնալ նշանակություն չունենալով և դրանց մուտքերի փակմամբ, որպեսզի ջուրն ուղղվի ՓՀԷԿ-ի խողովակաշար, ձկնապաշտպան ցանցերի բացակայությամբ, ինչի հետևանքով մանրաձուկը հայտնվում է խողովակաշարում և ոչնչանում ՓՀԷԿ-ի կայանում», - ասում է Բուռնազյանը՝ շեշտելով, որ բացի սրանից, կան ՓՀԷԿ-եր, որոնք կառուցված են բնության հատուկ պահպանվող տարածքներում, անտառներում, ջրագոյացնող` մայր աղբյուրների վրա, որոնք խախտում են ինչպես բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանման, այնպես էլ ջրաբանական ռեժիմները: 

Բուռնազյանը տեղեկացնում է՝ որ գետերն են առավելագույնս ծանրաբեռնված ՓՀԷԿերով: «Ծանրաբեռնված են Եղեգիս գետի Կարակայա վտակը, որի երկարության գումարային 67,76%-ը վերցված է խողովակի մեջ, Դալի գետի 62,55 %-ը, Եղեգիս գետի 51,46%-ը, Կարակայայի Այսաս վտակի 49,96%-ը, Լորաձորի 40,26%-ը: Հիմնվելով Ռուսաստանի բնապահպանական նորմատիվների վրա և ուսումնասիրելով մեր գետերի ծանրաբեռնվածությունը՝ բազմիցս հայտարարել ենք, որ այն գետերը, որոնց 40 տոկոսը հոսում է խողովակի մեջ, աղետալի վիճակում են: 2014-2018 թվականների ՄԱԶԾ/ ԳԷՀ (ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի գլոբալ էկոլոգիական հիմնադրամ- խմբ.) փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ մեր հ/կ-ի և բնապահպանության նախարարության համատեղ իրականացրած ՓՀԷԿ ոլորտի բարեփոխումներին ուղղված 2 ծրագրերի շնորհիվ մշակվեցին մի շարք առաջարկություններ, որոնցից մեկն էր՝ արգելել ՓՀԷԿ-երի կառուցումը ծանրաբեռնված գետերի վրա: Այդ առաջարկությունների հիման վրա մշակված ջրային օրենսգրքի փոփոխությունների նախագիծն այս տարի առաջին ընթերցմամբ ընդունվեց ԱԺ-ի կողմից», - տեղեկացնում է Վիկտորյա Բուռնազյանը:

Անդրադառնում ենք նաև ՓՀԷԿ-երի՝ գետերն ու խմելու ջուրն աղտոտելու ահազանգերին: «ՓՀԷԿ-երը ջուրը չեն աղտոտում, և ՓՀԷԿ-ից դուրս եկող ջուրը վնասակար չէ ոռոգման համար: Այլ խնդիր է, որ ՓՀԷԿ-երի շահագործման պատճառով առաջանա ոռոգման ջրի պակաս, կամ ՓՀԷԿ-ի կողմից ջրառից հետո գետի տարբեր հատվածներում բաց թողնվեն համայնքների կամ ձեռնարկությունների կեղտաջրերը, և ջրի սակավության պատճառով գետը չկարողանա ինքնամաքրվել: Խմելու ջրի հետ կապված եղել են ահազանգեր, որ դրա աղբյուրները ցամաքել են ՓՀԷԿ-երի շահագործման հետևանքով: Նման ահազանգեր ունեցել ենք հատկապես Սիսիանի շրջանից», - ընդգծում է փորձագետը:

Գործող ՓՀԷԿ-երի աշխատանքը վերահսկելու և դրանց բացասական ազդեցությունը նվազագույնի հասցնելու հետ կապված Բուռնազյանն արձանագրում է, որ իրենց փորձագիտական խումբը ՀՀ կառավարությանն առաջարկել է էկոանձնագրավորել ՓՀԷԿերը, որն իրենից ենթադրում էր դրանց ինքնավերահսկում: «ՓՀԷԿ-ը պետք է վարեր իր անձնագիրը՝ լրացնելով իր գործունեությանը վերաբերող տվյալները, հետևելով բնապահպանական նորմերի պահպանմանը: Առաջարկվում էր բարեխիղճ ՓՀԷԿ-երին տալ «կանաչ» էկոանձնագիր, որի դեպքում դրանք 5 տարով կազատվեին տեսչական ստուգումներից՝ որպես օրինակելի աշխատանքի խրախուսում: Սակայն այդ առաջարկությունը ՀՀ կառավարության կողմից դեռ արձագանք չի ստացել: Բացի դա, անհրաժեշտ է ստեղծել առցանց վերահսկման համակարգ, առցանց կապով տվյալներ հաղորդող ջրաչափեր տեղադրել ՓՀԷԿ-երի էկոլոգիական թողքերի կետերում, որպեսզի վերահսկողությունն ուժեղանա», - ընդգծում է մեր զրուցակիցը:

Հետաքրքրվում ենք ոլորտը կարգավորող օրենսդրության մասին: «Այս ոլորտի կարգավորման համար արդեն իսկ մշակվել են մի շարք օրենքներ և ենթաօրենսդրական ակտեր, որոշներն արդեն ընդունվել են՝ կապված էկոլոգիական թողքի, ՓՀԷԿ-երի կառուցման չափորոշիչների և արգելված գոտիների սահմանման հետ: Այժմ անհրաժեշտ է ապահովել այդ որոշումների կիրարկումը շոշափելի արդյունքի հասնելու համար», - եզրափակում է Վիկտորյա Բուռնազյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Gagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structure