Իշխանությունները դիմում են բացահայտ խախտումների
POLITICSԱռավոտյան հայտնի դարձավ, որ հունիսի 8-ին՝ ժամը 04-ի սահմաններում, անհայտ անձը ուրիշի գույքը գաղտնի ոչնչացնելու նպատակով հրկիզել է Աբովյան քաղաքի 46 -ամյա բնակչին պատկանող բնակարանի դուռն ու «Նիսան Տիդա» մակնիշի ավտոմեքենան: Տվյալ անձնավորությունը հանդիսանում է նաև քաղքապետի թեկնածու Գրիգոր Գուլյանի նախընտրական շտաբներից մեկի ղեկավարը:
Հունիսի 9-ին Աբովյանում տեղի կունենա համայնքապետի ընտրություն, իսկ այսօր այնտեղ լռության օր է, սակայն լռության օր ասվածը շատ պայմանակն է, քանի որ այն ինչ տեղի է ունենում իշխանական բլոկի ներկայացուցիչների ֆբ էջերում լռություն անվանել չի կարելի: Իշխանության ներկայացուցիչները՝ հանձինս մարզպետի ու մի քանի այլ պատգամավորների, տարբեր մեղադրանքներով և զրպարտություններով մեղադրական կոչերի շքերթ են սկսել՝ փորձելով կատարվածին հաղորդել քաղաքական ենթատեքստ: Անգամ ՔՊ մամուլի խոսնակը հատուկ հեշթեգով անդրադարձել է կատարվածին և բացահայտ քարոզ սկսել Գրիգոր Գուլյանի օգտին:
Մի բան պարզ է, իշխանության ներկայացուցիչնեչրը, հասկանալով իրենց անելանելի դրությունը, ընկալելով, որ ընտրությունները ձախողել են՝ նման կոչերով են հադես գալի և մեղավորներ փնտրում հակառակորդ ճամբարում: Ինչ խոսք կատարվածն անթույլատրելի է և վանդալիզմի իսկական դրսևորում, բայց Ընտրական օրենսգիրքը խախտել, և վարչական լծակենրը սեփական շահերին ծառայեցնելով նման միջոցներով ձայներ ու քվեներ ապահովելը կոպտագույն արարք է: Հուսանք ԿԸՀ-ն և մյուս պատկան մարմինների կարարձագանքեն ու կդատապարտեն այս քարոզչական մանիպուլացիան: