Ի՞նչ եկամուտներ ունի ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և ի՞նչ ավտոմեքենա է վաճառել
SOCIETYԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018 թվականի տարեկան հայտարարագիրը: Հանձնաժողովի պաշտոնական կայքում ներկայացված փաստաթղթի համաձայն՝ Վարուժան Ներսեսյանը հայտարարագրել է «TOYOTA SEQUOIA 4.7» մակնիշի ավտոմեքենա, որն առկա է եղել 2018թ. հարկային տարվա սկզբում: Ավտոմեքենան նշված հարկային տարում օտարվել է 3 600 000 ՀՀ դրամով:
Վարուժան Ներսեսյանի՝ 2018թ. ՀՀ դրամով ստացած եկամուտների հանրագումարը կազմել է 12 393 959 ՀՀ դրամ: Նշված հանրագումարից 2 795 670 ՀՀ դրամը, 4 903 212 ՀՀ դրամը և 1 095 077 ՀՀ դրամը գոյացել են աշխատավարձերից, իսկ 3 600 000 գոյացել է գույքը օտարելուց: Բացի նշվածներից, Վարուժան Ներսեսյանը ստացել է նաև 8229 ԱՄՆ դոլար եկամուտ, որը ևս գոյացել է աշխատավարձից:
ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ