Առաջ կքաշվի՞ նոր գաղափար
POLITICSԱնցումային արդարադատության կազմակերպման գործընթացը, կարծես, թևակոխում է նոր փուլ։ «Փաստ» թերթի տեղեկություններով, ՀՀ իշխանական վերնախավի հանձնարարականով օրերս անցումային արդարադատության «հոգևոր հայրեր» Վահե Գրիգորյանը և Նիկոլայ Բաղդասարյանը անհատական հանդիպում կունենան ոլորտի միջազգային փորձագետ Ռուբեն Կարանզայի հետ։ Ըստ մեր աղբյուրների, նախատեսվում է Կարանզային ներկայացնել նախավեթթինգային որոշակի փաստական տվյալներ, ըստ որոնց՝ դատավորների մասով այդքան էլ շատ «դոսյեներ» չկան: Ըստ այդմ, չի բացառվում, որ քննարկվի ՀՀ դատաիրավական ոլորտի բարելավման նոր գաղափար, որի մասին դեռևս իշխանական շրջանակները չեն բարձրաձայնում։
Ի դեպ, թերթին բավականին ուշագրավ տեղեկություններ են հասել, որ իշխանություններին սատարող հ/կ սեկտորի որոշ ակտիվ իրավապաշտպաններ և փորձագետներ լծված են այս խնդրի հետ կապված թեզերը տարբեր ձևաչափերով հանրության շրջանում ակտիվորեն շրջանառելու գործին։