Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Առաջարկվում է ստեղծել հակակոռուպցիոն մասնագիտացված մարմին՝ «Հակակոռուպցիոն կոմիտե» անվանմամբ. հրապարակվել է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության լրամշակված նախագիծը

SOCIETY

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական` e-draft.am կայքում հրապարակվել է «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի լրամշակված տարբերակը:

Ռազմավարությամբ նախանշվում են հակակոռուպցիոն քաղաքականության առաջիկա տարիների ուղենշային ուղղությունները, ինչպես նաև հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգը:

Նախագծով կոռուպցիայի դեմ պայքարի հիմնական 3 ուղղություններն են՝ կոռուպցիայի կանխարգելումը, կոռուպցիոն հանցագործությունների բացահայտումը և հակակոռուպցիոն կրթությունն ու իրազեկումը:

 

Նախագծով երեք ուղղություններին անդրադառնալուն զուգահեռ ներկայացվում է հակակոռուպցիոն քաղաքականության իրականացման ինստիտուցիոնալ մոդելի տեսլականը, անդրադարձ կատարվում հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգին և ապա ռազմավարական ուղղություններին:

Ռազմավարության՝ « Հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի» գլխում նշվում է՝ ՀՀ կառավարությունը դրսևորում է անհրաժեշտ և բավարար քաղաքական կամք կոռուպցիայի դեմ պայքարում էական արդյունք արձանագրելու հարցում: Այդուհանդերձ, քաղաքական կամքին զուգընթաց կարևորվում է կոռուպցիայի դեմ պայքարի համակարգված իրականացումը:

«Այս առումով  հաջողության հասնելու գլխավոր գրավականներից մեկը կայացած հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ  համակարգի առկայությունն է: Ինստիտուցիոնալ համակարգի ընդհանրական պատկեր ունենալու տեսանկյունից անհրաժեշտ է ապահովել կոռուպցիայի կանխարգելման և բացահայտման մարմինների արդյունավետ գործունեության համար անհրաժեշտ անկախության երաշխիքների սահմանումը և ապահովումը, համապատասխան  կառուցակարգերի ներդրումը կամ զարգացումը, համագործակցության ամրապնդումը: Վերոնշյալի համատեքստում առաջարկվում է հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի հետևյալ՝ առանձնացված մոդելի տեսլականը՝ վերջինիս արդարացման դեպքում ունիվերսալ մոդելին անցում կատարելու հնարավոր հեռանկարներով»,-նշվում է նախագծում:

Հիշեցվում է, որ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթով Հայաստանում նախատեսվում էր ստեղծել անկախության երաշխիքներով օժտված հակակոռուպցիոն կանխարգելիչ մարմին, որը մինչ օրս չի ստեղծվել: Հանձնաժողովի չստեղծման հիմնական պատճառը կազմավորման կարգի կառուցակարգերի խրթին և թերի ձևակերպումն էր:

Ըստ այդմ էլ՝ Ռազմավարությամբ կարևորվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կազմավորման ուղղությամբ հրատապ քայլերի ձեռնարկումը: Ընդ որում՝ ֆունկցիոնալ արդյունավետության ապահովման տեսանկյունից առաջարկվում է զգալիորեն ընդլայնել Հանձնաժողովի գործառույթները՝ առկա 5-ի փոխարեն վերջինիս վերապահելով կոռուպցիայի կանխարգելմանը և հակակոռուպցիոն կրթության ապահովմանն ուղղված 13 գործառույթ:

Կոռուպցիայի դեմ պայքարում կայացած ինստիտուցիոնալ համակարգի երկրորդ կարևոր բաղադրատարրը կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման գործառույթով և անկախության երաշխիքներով օժտված, մասնագիտացված մարմնի առկայությունն է: Առաջարկվում է ստեղծել հակակոռուպցիոն մասնագիտացված մարմին՝ «Հակակոռուպցիոն կոմիտե» անվանմամբ:

Այս մարմնին կփոխացվեն Քննչական կոմիտեի, Ոստիկանության, Պետական եկամուտների կոմիտեի, Հատուկ քննչական ծառայության կոռուպցիոն հանցագործությունների քննությամբ զբաղվող քննիչների հաստիքները և գործիքակազմը:

Առաջարկվող մարմնի գործունեության արդյունավետության ապահովման տեսանկյունից անժխտելի է Հակակոռուպցիոն կոմիտեին անկախության անհրաժեշտ երաշխիքներով օժտելու հրամայականը:

Այս առումով, ի տարբերություն ՀՀ-ում գործող այլ քննչական մարմինների, Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարի թեկնածուներն ընտրվելու են մրցութային խորհրդի կողմից՝ բաց մրցույթի արդյունքում: Հավասարակշռված ներկայացուցչություն ապահովելու նպատակով՝  մրցութային խորհուրդը կազմված է լինելու Ազգային ժողովի (կառավարող  և ընդդիմադիր խմբակցություններ),  Կառավարության  և Բարձրագույն դատական խորհրդի առաջադրած անդամներից:

Միաժամանակ մրցութային խորհրդի նիստերը լինելու են բաց զանգվածային լրատվության միջոցների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համար և տեսաձայնագրվելու են: Մրցութային խորհրդի կողմից ներկայացված՝ մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված թեկնածուն նշանակվելու է վարչապետի կողմից:

Հակակոռուպցիոն կոմիտեն օժտված է լինելու նաև ֆինանսական ինքնուրույնությամբ և հաշվետու է լինելու Վարչապետին և  Ազգային ժողովին:

Հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի արդյունավետության ամբողջական պատկերի ուրվագծման առումով անհրաժեշտ է զարգացնել դատախազական մասնագիտացումը: Այս առումով առաջարկվում է ամրապնդել ՀՀ գլխավոր դատախազության համապատասխան ստորաբաժանման մասնագիտացումը:

Կոռուպցիայի դեմ պայքարում կայացած ինստիտուցիոնալ համակարգի կայացման և շարունակական զարգացման տեսանկյունից կարևորվում է նաև հակակոռուպցիոն մասնագիտացված դատարանների ստեղծման հնարավորության դիտարկումը, որոնք պետք է օգտվեն բավարար մարդկային, վարչական և նյութական ռեսուրսներից, ինչը կհանգեցնի մասնագիտացված դատավորների կողմից գործերի առավել որակյալ, բազմակողմանի և արդյունավետ լուծմանը:

Առավել մանրամասն՝ այստեղ:

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal