Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Բալասանյանին հեռացնելը Փաշինյանին զրկել է Արցախում հուսալի հենարան ունենալու հույսից

POLITICS

Past.am

Արցախի նախագահ Բակո Սահակյանի կողմից Վիտալի Բալասանյանին անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից ազատելու հարցը հակասական մեկնաբանությունների առիթ է դարձել հասարակական-քաղաքական շրջանակներում: Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանն անդրադառնալով տեղի ունեցածին Orer.am-ին ասել էր, որ վարկածը, թե Բալասանյանն աշխատանքից ազատվել է նախագահի նախընտրական քարոզարշավի մասնակցելու համար, չի համապատասխանում իրականությանը: ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանն անդրադառնալով կատարվածին տեղեկացրել է, որ անակնկալ չէր լինի, եթե Բալասանյանը հրաժարական ներկայացներ, քանի որ մինչ այդ տարբեր խոսակցություններ են շրջանառվել: Մասնավորապես՝ որ աշխատանքից հեռանալու է, ցանկություն չուներ այլևս աշխատելու, բայց թե կոնկրետ որն է եղել Բ. Սահակյանի հրամանագրի դրդապատճառը, դժվարացել է ասել, քանի որ հարցը դեռ չի քննարկել կողմերից ոչ մեկի հետ:

«Արդարություն» կուսակցության համանախագահ Մարսել Պետրոսյանը Past.am-ի հետ զրույցում անդրադառնալով Վիտալի Բալասանյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու վերաբերյալ ԱՀ ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանի կողմից հնչեցրած տեսակետին, թե Վ. Բալասանյանը պարտավոր է հայ հանրությանը տեղյակ պահել, թե ինչու են իրեն ազատել Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից, նշեց, որ անկասկած նա ավելին գիտե, քան հայտնում են լրատվամիջոցները և փորձում է իր ունեցած տեղեկությունը հասանելի դարձնել նաև հանրությանը: «Պարոն Բալայանը նույն հաջողությամբ կարող էր հարց ուղղել նաև Արցախի նախագահ Բակո Սահակյանին և բացատրություն պահանջել, պարզելու համար, թե ի՞նչն է հիմք հանդիսացել Վ. Բալասանյանին պաշտոնից ազատելու համար: Չէ որ նախագահի հրամանագրում բացակայում է որևէ հիմնավորում, ինչը լուրջ կասկածների ու տարակարծությունների տեղիք է տալիս: Դեռևս 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո, երկարատև բանակցությունների և հսկայական ջանքեր գործադրելու արդյունքում Արցախի իշխանություններին, այսինքն՝ Բակո Սահակյանին, հաջողվեց Վիտալի Բալասանյանին համոզել ստանձնել հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը: Մինչ այդ այս կառույցն Արցախում, ինչպես այլևայլ մի շարք կառույցներ, որևէ հետաքրքրություն կամ կարևորություն չէր ներկայացնում իրենցից: Առանց չափազանցության, կարող ենք վստահաբար ասել, որ հենց այդ և ոչ միայն այդ հանգամանքն է նկատի առնվել, երբ Վիտալի Բալասանյանին առաջարկվել է ստանձնել այդ պաշտոնը»,- ասաց Մ. Պետրոսյանը:

«Ոչ միայն այդ հանգամանք» ասելով «Արդարություն» կուսակցության համանախագահ նկատի ունի այն, որ երեք տարի առաջ Վիտալի Բալասանյանը իր ընդիմադիր կեցվածքով լուրջ գործոն էր դարձել Արցախի իշխանությունների համար: Եվ նման առաջարկություն անելով, փաստորեն, Արցախի ղեկավարությունը փորձ է արել նաև չեզոքացնել նրան որպես ընդիմադիր ուժ:

«Փաստորեն իշխանությունների այդ հաշվարկները չարդարացրին իշխող համակարգի հույսերը, քանի որ կարճ ժամանակի ընթացքում Անվտանգության խորհուրդը վերածվեց միանգամայն լուրջ և գործուն կառույցի: Եվ, անկախ նրանից, թե Վիտալի Բալասանյանն ինչպիսի հիմնավորմամբ է ազատվել զբաղեցրած պաշտոնից, պետք է ընդգծեմ, որ այն լուրջ հարված էր մեր անվտանգությանը, և իրականում Նիկոլ Փաշինյանին զրկել է Արցախում հնարավոր հուսալի հենարան ունենալու հեռանկարից»,- ասաց Մ. Պետրոսյանը:

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal