Yerevan, 02.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Նոր Հա­յաս­տան մտնե­լու փոր­ձը չստաց­վեց՝ իշ­խա­նու­թյունն այլ ճա­նա­պար­հով գնաց

POLITICS

Իշխանությունը պետք է կարողանար նոր մոտեցումներով ու առաջարկություններով հանդես գալ և դրանք ներկայացներ հանրությանը: Պետք է փակեին հին էջը և նոր էջ բացելով՝ կատարեին նոր Հայաստան կառուցելու խոստումը՝ սիրո և հանդուրժողականության սկզբունքների հիման վրա: Իշխանափոխությանը հաջորդած փուլն, ըստ քաղաքագետ Երվանդ Բոզոյանի, հենց նշված կերպով պետք է ընթանար:

«Եթե այդ ճանապարհով գնային, կարող էին լուրջ հաջողությունների հասնել: Հասարակությունը միասնական ու կոնսոլիդացված կլիներ, մեկ ուղի կունենայինք, գուցե կլինեին նաև տարաձայնություններ, բայց դրանք այնքան մեծ չէին լինի, որքան հիմա են: Այդ պարագայում մթնոլորտը կլիներ խիստ կառուցողական: Այդուհանդերձ, իշխանությունն այլ ճանապարհով գնաց: Կարծում եմ՝ դա պայմանավորված էր Փաշինյանի անձով, որի մի ոտքը գտնվում էր հին Հայաստանում, բայց քանի որ կար նոր Հայաստանի պահանջ, մյուս ոտքով փորձում էր մտնել նոր Հայաստան: Մի ոտքով մնալով հին Հայաստանում, իսկ մյուսով նոր Հայաստան մտնելու փորձ անելով՝ նա, փաստացի, այդպես էլ նոր Հայաստան չստացավ: Ավելին՝ մենք հիմա հայտնվել ենք պառակտված Հայաստանում, որտեղ առկա հակասությունները շատ ավելի խորքային են: Դրանք չեն սահմանափակվում զուտ այսօրվա և նախկին իշխանությունների հակասությունների տրամաբանության մեջ: Այդ շրջանակն ընդգրկում է բոլոր նրանց, ովքեր չեն կիսում այսօրվա իշխանության տեսակետները: Բացի այդ, «հարուստների և աղքատների», «կլանային թալանչիների և բյուրեղյա նոր չինովնիկների» շերտավորում են մտցնում: Այնուամենայնիվ, դասակարգումը խիստ կասկածելի է, որովհետև, ինչպես տեսնում ենք, «բյուրեղյա չինովնիկների» մեջ ևս հայտնվում են թալանչիներ»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Երվանդ Բոզոյանը նշվածներին հավելում է նաև հետևյալ խնդիրը. «Եթե կենցաղային մակարդակով «հայաստանցի-ղարաբաղցի» հակասություն կար, ապա միջպետական մակարդակով հակասություն, համենայն դեպս, բացահայտ կերպով երբևէ չի եղել, ինչը չենք կարող ասել ներկա ժամանակահատվածի մասին: Իսկ բանակի վարկաբեկման գործընթացներն ուղղորդված եմ համարում, ինչն, ըստ իս, պլանային բնույթ է կրում: Եթե ժամանակակից աշխարհում փորձում ես հակառակորդ երկրին վնաս տալ առանց լայնամասշտաբ պատերազմի, ապա ներքին խժդժություններ պետք է մտցնես: 

Հակառակորդների մոտ, որպես շրջաբերական, Հայաստանի վերաբերյալ մի քանի խնդիր է դրված: Առաջին՝ մտցնել «հայաստանցի-ղարաբաղցի» պառակտում, երկրորդ՝ պառակտում մտցնել Հայաստան-Արցախ փոխհարաբերություններում, հաջորդը՝ կազմաքանդել բանակը, քաղաքական ուժերի միջև խժդժություն մտցնել, թուլացնել անվտանգության համակարգը: Մյուս նպատակը հայ-ռուսական հարաբերությունները կազմաքանդելն է, նաև ամեն ինչ անել, որ հայ-եվրոպական հարաբերությունները չզարգանան, ինչի արդյունքում երկիրը կթուլանա: Այս ամենն այսօր մեզ մոտ քողարկված է իրականացվում՝ գովազդվում է մի շարք արտասահմանյան ֆոնդերի ներկայացուցիչների, ինչպես նաև, իբր «ծայրահեղ ընդդիմադիր» փաթեթավորմամբ ուժերի միջոցով: Եթե մեր հասարակությունը չսթափվի, եթե չգիտակցենք, որ Հայաստանի նկատմամբ հիբրիդային պատերազմ է իրականացվում ու չկանխենք դա, ապա հայտնվելու ենք Դոնբասի կարգավիճակում, ինչի մեղավորը միայն ու միայն մենք ենք լինելու՝ հայ ժողովուրդը: 1915թ. Ցեղասպանություն տեսանք, բայց մինչև հիմա մեղադրում ենք Թուրքիային, Եվրոպային, Ռուսաստանին, իսկ այն ժամանակվա մեր վերնախավին՝ ոչ, որը չկարողացավ կանխել դա ու պաշտպանել սեփական ժողովրդին: 1920 թ.-ին կորցրեցինք 55 հազար քառակուսի կիլոմետրանոց Հայաստան և Ալեքսանդրապոլի խայտառակ պայմանագիրը կնքեցինք՝ արդյունքում ունենալով 29 հազար քառակուսի կմ տարածք: Մինչ օրս այդ ամենի մեջ նորից մեղադրում ենք թուրքերին, ռուսներին, եվրոպացիներին, բայց ոչ մեզ: Հիմա նույնը այսօր է կատարվում: Մենք այսօր պետք է հասկանանք, որ մենք ենք այս ամենի մեղավորը, իսկ այն վերնախավը պետք է գիտակցի ներկայիս մարտահրավերները, կոնսոլիդացվի այս սպառնալիքի համար»:

Նրա խոսքով, այս ամենի մեջ մեծ է հատկապես հասարակության մտածող զանգվածի դերը: Իսկ սա որքանո՞վ է հնարավոր այն դեպքում, երբ համատարած անլրջության ֆոնին գլխավոր ու առաջնային թեման ծխող վարորդն ու կոկորդիլոսն են դառնում, քաղաքագետը նկատում է. «Տեսեք՝ սա ավելի լուրջ խնդիր է, քան թվում է առաջին հայացքից: 46 համարի վարորդի կամ կոկորդիլոսի ու նման այլ հարցերը արհեստականորեն են քննարկման թեմա դարձնում, որ գլխավոր թեման դառնա երկրորդական: Սա նպատակադրված քաղաքականություն է, որը մեկ կենտրոնից է կառավարվում: Մեծ հաշվով սրանք ոչ թե պատահական, այլ ուղղորդված գործընթացներ են»:

Ինչ վերաբերում է իշխանության վարքագծին, առհասարակ իշխանություն-հասարակություն կապին, նա նշեց, որ էյֆորիա գրեթե չկա, իսկ մոտ վեց ամսից այն այլևս չի լինի. «Բայց քանի որ իշխանությունները պետք է կարողանան պահել այն, ինչ ունեն, փորձում են ավտորիտար ռեժիմ հաստատել. խորհրդարանում ունեն բացարձակ մեծամասնություն, գործադիրն իրենցն է, բայց հասկանալով, որ էյֆորիայի վերանալուց հետո կարող են լուրջ վտանգների առաջ կանգնել, փորձում են սեփականաշնորհել նաև դատական համակարգը, որ ապահովված լինեն դժգոհ ժողովրդից, որը կհասկանա, թե ինչ է կատարվում, բայց իրենց դեմ պայքարելու գործիքակազմ չի ունենա: Այնուամենայնիվ, իշխանությունն այդ հարցում սխալվում է»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer