Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ավե­լի լավ է՝ տա­սը չա­փել, մեկ կտրել

ANALYSIS

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում նախօրեին մեկնարկեց ու շատ արագ էլ ավարտվեց ՀՀ երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի կողմից վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ ներկայացված հայցի քննությունը: Ռոբերտ Քոչարյանը զրպարտություն էր համարում Փաշինյանի՝ դեռ անցած աշնանը հնչեցրած հետևյալ խոսքերը. «Կամ թեկուզ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մեկնաբանությունը: Ասում է՝ անձեռնմխելի է: Ի՞նչ է նշանակում անձեռնմխելի: Այսինքն՝ կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու ասել՝ «ես անձեռնմխելի՞ եմ»: Այդ որտե՞ղ է այդպես գրած»: Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը դատարանում հայտատարեց. «Եթե մեր դատավարական հակառակորդը կհայտարարի աներկբա, որ էս հայտարարությունն անելիս պարոն Փաշինյանը նկատի չի ունեցել պարոն Քոչարյանին, ապա մենք պատրաստ ենք հրաժարվել հայցից»: Վարչապետ Փաշինյանի ներկայացուցիչը պատասխանել է շատ հստակ ու, ըստ էության, բավարարել է Քոչարյանի փաստաբանի պահանջը. «Ես լիազորված եմ իմ վստահորդի անունից ասելու աներկբա, որ այդ արտահայտությունը, որ արել է իմ վստահորդը, վերաբերել է սահմանադրական նորմի մեկնաբանությանը և, այո, միանշանակ չի վերաբերել պարոն Քոչարյանին»:

Անկախ այն հանգամանքից՝ դատական համակարգի այդ դրվագն ով ինչպես կմեկնաբանի, ակնհայտ է, որ այն ավարտվել է երկրորդ նախագահի մարտավարական հաղթանակով։ Քոչարյանի փաստաբանն, ըստ էության, հասել է նրան, ինչին ձգտում էր հասնել դատարանի  որոշմամբ, այլ խոսքով՝ վարչապետը հրաժարվել է իր խոսքերից, որոնցով Քոչարյանին հանցագործ կամ մարդասպան էր անվանել։

Այս դրվագը լավագույնս բացահայտում է Նիկոլ Փաշինյանի քաղաքական վարքագիծը։ Ակնհայտորեն նրա խոսքերը վերաբերել են Ռոբերտ Քոչարյանին, որովհետև կարճ նախադասության մեջ Հայաստանի վարչապետը չէր կարող տալ երկրորդ նախագահի անունը, խոսել նախագահական իմունիտետի բովանդակության մասին ու նկատի ունենալ, ասենք՝ Լևոն Տեր-Պետրոսյանին կամ Սերժ Սարգսյանին։ Սա, թերևս, բոլորի համար է ակնհայտ, սակայն դարձյալ բացահայտում է Փաշինյանի քաղաքականության հակասականությունը, նրա քաղաքական անկայունությունը։ Հայաստանի վարչապետը սովոր է տարբեր լսարանների համար ականջահաճո, պոպուլիստական հայտարարություններ անել՝ դիվիդենտներ շահելու նպատակով, հետո հայտնվել անհարմար իրավիճակներում։ Սա այն դեպքն է, որ Քոչարյանի թիմը հետևողականորեն գնացել է Փաշինյանի խոսքի «հետքերով» ու բացահայտել է իրավիճակի անհեթեթությունը։

Նիկոլ Փաշինյանը գերադասել է իրավիճակը փրկել՝ ի սկզբանե փաստացի «սրբագրելով» իր խոսքը, հակառակ պարագայում՝ դժվար է պատկերացնել, թե նրա ներկայացուցիչը ինչպես էր դատարանում հիմնավորելու, թե Քոչարյանը մարդ է սպանել։ Համենայն դեպս, Հայաստանում չի կայացվել որևէ դատավճիռ, որը փաստում է, թե երկրորդ նախագահը մեղադրվում է մարդասպանության մեջ։

Ավելին, նման մեղադրանք չկա էլ: Այսինքն՝ կստացվեր, որ Փաշինյանը ուղղակի անհիմն մեղադրանքներ է ներկայացրել կամ, առնվազն, խախտել է անմեղության կանխավարկածը՝ հանդիսանալով պետության առաջին դեմք։ Տեսականորեն Փաշինյանը կարող էր հղում անել ընթացող դատավարությանը, սակայն դա էլ չէր փրկելու իրավիճակը, որովհետև, եթե անգամ Ռոբերտ Քոչարյանը մեղավոր ճանաչվի ընթացող դատավարության ավարտին, նրան առաջադրված մեղադրանքը դարձյալ որևէ առնչություն չունի սպանության հետ։ Հայաստանի վարչապետի մոտ նման «կիքսեր» լինում են ոչ միայն ներքաղաքական հարթության վրա, այլ նաև արտաքին հարաբերություններում, որոնք, սակայն, չեն կարող ավարտվել «հաշտությամբ»։ Նման իրավիճակներից խուսափելու լավագույն տարբերակը պոպուլիստական հռետորաբանությունց հրաժարվելն է։ Իսկ ավելի լավ է՝ հետևել ժողովրդական ասույթին՝ տասը չափել, մեկ կտրել:

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal