Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Տիբեթյան բժշկության ու հոգևոր գերկարողությունների մասին

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մենք գիտենք, որ...

Տիբեթը քաղաքակրթության բնօրանն է, այնտեղ գոյություն ունի հնագույն մշակույթ և առկա են բազմաթիվ գաղտնիքներ, իսկ տիբեթցի հոգևորականները, ինչպես և սովորական տիբեթցիները, ամենաերկարակյացն են աշխարհում՝ շնորհիվ իրենց բժշկության, ընդ որում, շփվելով հոգևորականների հետ՝ անգամ սովորական մարդը կարող է ձեռք բերել գերկարողություններ, այնտեղ հոգևոր աշխարհի օվկիանոս է, և անգամ Հիսուս Քրիստոսն է այնտեղ սովորել։

Իրականում այդպես չէ։

Բանն այն է, որ իրական հնագույն մշակութային բնօրրաններ են Տիբեթի հարևան երկրները՝ Հնդկաստանը և Չինաստանը, իսկ ինչ վերաբերում է Տիբեթին, ապա պետք է նշել, որ չնայած նրան, որ այդ երկիրը շատ յուրահատուկ է և մեծ հետաքրքրություն է ներկայացնում, այնուամենայնիվ, այն շատ երիտասարդ է։ Տիբեթում կյանքի համար շատ դաժան պայմաններ են, և հասկանալի է, որ մարդիկ այնտեղ բնակություն են հաստատել միայն այն ժամանակ, երբ կյանքի համար բավարար պայմաններ ունեցող այլ վայրերը արդեն զբաղված են եղել։ Այն մոլորությունը, որ տիբեթյան մշակույթը հնագույն է, ստեղծվել է առաջին անգամ Տիբեթ այցելած երազող հետազոտողների հավաստիացումների արդյունքում՝ Լոբսանգ Ռամպ, Մուլդաշև և այլն, քանի որ Տիբեթում հին եղածը պահպանվել է բնական ձևով՝ կապված արտաքին աշխարհի շփման բացակայության հետ։ Իրականում Տիբեթի և նրա մշակույթի մասին կարելի է խոսել սկսած մեր թվարկության 6-ից 7-րդ դարերից, և սա հաստատում են ինչպես առկա փաստաթղթերը, այնպես էլ հնէաբանական պեղումները։ Այսինքն, մինչև այդ դարերը այնտեղ բնակչություն չի եղել։

Ի դեպ, այնպես չէ, որ տիբեթցիները երկարակյաց են։ Դեռևս 100 տարի առաջ տիբեթցիների կյանքի միջին տևողությունը եղել է մոտավորապես 40 տարի։ Իսկ բոլորը համոզված են, որ տիբեթյան բժշկությունը հրաշքներ է գործում, ընդ որում՝ այնպիսի հրաշքներ, որ տիբեթցիները շատ երկար են ապրում։ Իրականում Տիբեթի ժողովրդական բժշկությունը ունակ չի եղել պայքարել շատ հիվանդությունների դեմ, բայց երբ այն սկսել են համատեղել արևմտյան բժշկության հետ, տեղի է ունեցել որակական ճեղքում, և ներկայումս տիբեթցու կյանքի միջին տևողությունը արդեն 60-ից 67 տարի է։ Ընդ որում, չի կարելի ասել, որ սա լավագույն արդյունքն է աշխարհում։ Իհարկե, տիբեթյան բժշկությունը յուրահատուկ, ինքնատիպ և շատ հետաքրքիր է, բայց այն ամենակարող չէ։ Այն ուղղակի օգնել է տիբեթցիներին գոյատևել բարձր լեռնային դաժան պայմաններում։ Սխալ է նաև այն կարծիքը, որ Տիբեթում գերիշխողը հոգևորն է։ Իրականում հոգևոր աշխարհում ընկղմվելու համար պետք է ոչ թե Տիբեթ գնալ, այլ Հնդկաստան, քանի որ նույնը զգալու համար անգամ տիբեթցիներն են այնտեղ գնում, օրինակ՝ հնդկական Հիմալայներում գտնվող 998 թվականին կառուցված Սպիտի եկեղեցական համալիր, որտեղ արդեն հազարամյակից ավելի հին ավանդույթները չեն ընդհատվում անգամ մեկ վայրկյանով, և այնտեղ գտնվողին թվում է, որ ինքը օգտագործել է ժամանակի մեքենա՝ հազարամյակով հետ գնալու համար։ Անգամ շատ ցանկանալու դեպքում անհնար է հավատալ, որ Քրիստոսը եղել է Տիբեթում։ Նույնիսկ տեսականորեն դժվար է, որ նա Հնդկաստան հասած լինի, էլ ուր մնաց Տիբեթ։ Ընդ որում, պետք է արձանագրել, որ առաջին տիբեթական վանական կառույցները հայտնվել են Քրիստոսի մահից 600 տարի անց, ինչը նշանակում է, որ անհնար էր Քրիստոսի այնտեղ սովորելը։ Քրիստոսի՝ Տիբեթում սովորելու մոլորության հետ էլ ծագել է նաև այն մոլորությունը, որ շփվելով տիբեթցի հոգևորականների հետ՝ կարելի է ձեռք բելեր գերկարողություններ։

Բանն այն է, որ այդ գերկարողություններից անգամ տիբեթցի հոգևորականները չունեն։ Տիբեթյան կրոնական կառույցներում ընդամենը կարելի է շփվել տիբեթյան յուրահատուկ մշակույթին, բժշկությանը և տիբեթյան բուդդիզմի հիմնարար սկզբունքներին։ Իսկ մնացած ամեն ինչը երկարատև և անգամ դաժան գործնական կյանք է։ Իհարկե, որոշ արտասահմանցիներ գնում են դրան և անգամ դառնում լամաներ, բայց նրանցից ոչ մեկն էլ գերկարողություններ ձեռք չի բերում։

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal