Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Եթե որևէ մեկը մտածում է, թե Ղարաբաղի հարցի լուծման որևէ տարբերակ կարելի է կիրառել, որը ժողովրդի համար ընդունելի չէ, դա ուղղակի միամտություն է. Նիկոլ Փաշինյան

POLITICS

 

Այն բանակցությունների փաթեթը, որը գոյություն է ունեցել, և ես որպես ժառանգություն եմ ստացել, ինքս եմ փոխանցել Արցախի իշխանություններին` իմանալով, որ նրանք դրանից չունեն: Այս մասին Շանթ հեռուստաընկերությանը տված հարցարզույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով իր այն հայտարարությանը, թե Արցախյան կողմը նախկինում տեղյակ չի եղել բանակցություններից:

 

 

 

Ինչ վերաբերում է արցախյան կողմի հերքմանը, թե միշտ էլ տեղյակ են եղել, վարչապետն ասաց. «Հիմա ասում են, թե տեղյակ են պահել, չեն պահել.. տեղյակ պահելու տարբեր ձևեր կան: Հանրությունն էլ է տեղյակ եղել, այդ հանդիպումները թաքուն չի եղել, բոլորն իմացել են, որ այդ բանակցությունները կան, տեղի են ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև»:

Փաշինյանն ընդգծեց, որ իր միտումն այն է եղել, որ Արցախի հարցի բանակցային գործընթացը տեղի  ունենա գաղտնիության պայմաններում: «Ես կարծում եմ, որ գաղտնիությունը, բառի ընդհանրական իմաստով, տեղին չէ տվյալ դեպքում, որովհետև սա համազգային հարց է և այդ բանակցություններին հնարավորինս շատ մարդ պետք է տեղյակ լինի: Ես շարունակում եմ պնդել, որ իշխանությունները, կառավարությունը կարող են հակամարտության կարգավորման տարբերակներ առաջարկել, եթե պարզվի, որ բանակցային սեղանի շուրջ ձևավոևվել է  շատ թե քիչ ընդունելի մոդել, բայց այդ մոդելի վերաբերյալ վերջնական որոշումը պետք է կայացնի ժողովուրդը, ընդ որում` ուզենք, թե չուզենք»,- շեշտեց վարչապետը և հավելեց.

 

«Եթե որևէ մեկը մտածում է, թե Ղարաբաղի հարցի լուծման որևէ տարբերակ կարող է կիրառվել, որը ժողովրդի համար ընդունելի չէ, դա ուղղակի պարզ միամտություն է»:

Հարցին, որ եթե Ադրբեջանը հայտարարի, թե համաձայն է, որ Արցախը վերադառնա բանակցային սեղանի շուրջ այն դեպքում, եթե բանակցություններին մասնակցի նաև արցախյան ադրբեջանական համայնքը, վարչապետը նշեց. «Ես ի սկզբանե ասել եմ, որ կարող եմ բանակցել ՀՀ անունից և չեմ կարող բանակցել Արցախի հանրապետության անունից, որովհետև Արցախի նախագահը չեմ: Արցախի ժողովրդին պետք է ներկայացնի նրա կողմից ընտրված ներկայացուցիչը»:

Նիկոլ Փաշինյանը նշեց՝ Ադրբեջանում ընդունված է ասել «Ղարաբաղի ադրբեջանական համայնք», սակայն այդ համայնքի ներկայացուցիչները բոլորն Ադրբեջանի քաղաքացիներ են, նրանք մասնակցում են Ադրբեջանի խորհրդարանական, նախագահական ընտրություններին: «Հետևաբար նրանք արդեն  ներկա են բանակցային սեղանի շուրջ, որովհետև նրանք մասնակցելով ընտրություններին՝ ընտրել են Ադրբեջանի նախագահին որպես իրենց ներկայացուցիչ բանակցային գործընթացում: Նկատի ունեմ հենց այսօր Ղարաբաղի, ինչպես Ադրբեջանում սիրում են ասել, «ադրբեջանական համայնքի» ներկաացուցիչները ներկա են բանակցային գործընթացին` ի դեմս իրենց ներկայացուցիչ Իլհամ Ալիևի»,- հայտարարեց Փաշինյանը:

Նա նաև հարցին մոտեցավ հակառակ կողմից. «Եթե ադրբեջանական կողմից մասնակցում է թե նախագահը, թե այդ համայնքի ներկայացուցիչը, այստեղ լեգիտիմության հարց է ծագում: Կստացվի, որ Ադրբեջանում կան քաղաքացիներ, որոնց Ադրբեջանի նախագահը ներկայացնելու լիազորություն չունի: Այստեղից հարց է ծագում՝ արդյո՞ք միայն այդ  համայնքի ներկայացուցիչներին է, որ Ադրբեջանի նախագահն իրավունք չունի ներկայացնել, իսկ գուցե Բաքվի ադրբեջանցիների՞ն էլ լիազորություն չունի ներկայացնելու, կամ կիրովաբադի, կամ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին»,- ասաց նա:

Վարչապետը շեշտեց՝ հայկական կողմերի համար տարբերություն չկա, թե ինչ կազմով կգա ադրբեջանական պատվիրակությունը բանակցություններին: Ըստ նրա, այդ կազմն առաջ կբերի հարցեր: «Մեր պարագայում այդպիսի հարցեր առաջ չեն գա, քանի որ կա Հայաստանի պատվիրակություն, որն ունի իր ներկայացուցիչը և կա Ղարաբաղի պատվիրակություն`իր ներկայացուցչով: Արցախի Հանրապետության ներկայացուցիչն է միայն իրավասու ներկայացնել Արցախի բոլոր քաղաքացիներին, եթե Ադրբեջանի նախագահն իրավասու չէ ներկայացնել իր երկրի բոլոր քաղաքացիներին և դրա համար այդ քաղաքացիների խմբերը պետք է գան բանակցություների, թող գան, բայց այդ դեպքում հարցեր կծագեն, իսկ գուցե թալիշների, լեզգիների, քրդերի պատվիրակությունը պետք է գա առանձին, Բաքվինը՝ առանձին և այսպես շարունակ»,- շեշտեց նա:

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal