Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Լուրջ վտանգի տակ ենք դնում ձեռք բերված արդյունքներն ու հնարավորությունները»

POLITICS

Ադրբեջանական կողմն ակտիվ աշխատում է՝ ամեն ինչ անելով, որ Արցախը հնարավորինս մեկուսացված լինի տարբեր միջազգային կառույցների, քաղաքների և երկրների հետ ունեցած ցանկացած համագործակցությունից: Անդրադառնալով Ֆրանսիայի մի շարք քաղաքների և Արցախի, ինչպես նաև Արցախի մի շարք համայնքների միջև բարեկամության հռչակագրերի չեղարկմանը՝ «Փաստի» հետ զրույցում նման դիտարկում արեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

«Զուտ հումանիտար նշանակություն ունեցող հարց է, քաղաքական որևէ լուրջ ազդակ իր մեջ չի պարունակում, բայց Ադրբեջանի իշխանություններն անգամ այս մակարդակում են աշխատում մեր դեմ: Ամենաբարձր մակարդակով աշխատում են անգամ այն երկրներում, որոնք բարեկամական և դաշնակցային հարաբերություններ ունեն Հայաստանի հետ: Եվ այդ աշխատանքը արդյունքներ է տալիս, ինչի վառ ապացույցը բարեկամության հռչակագրերի չեղարկումն է: Սա ամենահաճելի զարգացումներից չէ, ինչը կարելի էր սպասել: Արցախի քաղաքացիների համար, սա, մեծ հաշվով, ոչինչ չի փոխում: Այնպես չէր, որ այդ համագործակցությունը շատ մեծ առավելություններ ուներ, բայց պարզ է մի բան, որ Ադրբեջանը հակամարդկային և հակահումանիտար քայլեր է իրականացնում: Սա լուրջ քաղաքական գնահատականի պետք է արժանանա թե՛ մեր ԱԳՆ-ի, թե՛ դաշնակից երկրների կողմից:

Ամեն ինչ պետք է անել, որ միջազգային կառույցները նույնպես քննադատեն Ադրբեջանի այդ գործելաոճը»,-ասաց քաղաքագետը:

Նրա խոսքով, ժամանակին մեծ աշխատանք է տարվել նման համագործակցություն ստեղծելու ուղղությամբ, բայց հիմա հետևողականության առումով լուրջ խնդիր կա. «Կապերը, որոնք ստեղծվել են քրտնաջան աշխատանքի շնորհիվ, պետք է պահպանվեն և ընդլայնվեն: Սա մեր դիվանագիտության լուրջ ձախողումն է և հերթական ազդակը՝ հայկական դիվանագիտությունից ավելի պահանջկոտ լինելու առումով: Բոլոր հարթություններում պետք է հետևողական լինել մեր շահերը պաշտպանելու գործում: Այդուհանդերձ, այսօր խնդիրը վատ կազմակերպվածությունն է:

Մենք տեսնում ենք, որ Հայաստանի պետական ապարատը նախաձեռնող չէ, միայն արձագանքում է, իսկ արձագանքը շատ հաճախ ուշացած է լինում ու արդեն ոչ տեղին»:

Հրանտ Մելիք-Շահնազարյանը հիշեցնում է՝ փորձագիտական մարկարդակով արված գնահատականները, մամուլը դեռ ապրիլին էր հայտնել, որ ադրբեջանցիներն աշխատում են կապերը չեզոքացնելու այդ ուղղությամբ. «Ահազանգը եղել էր, իսկ ահազանգից հետո պիտի հետևողական լինեին, հասկանային՝ խնդիրն ի՞նչ է, օրինակ՝ Մեհրիբան Ալիևան ինչո՞ւ գնաց Ֆրանսիա, ի՞նչ խնդիրներ էր լուծում այնտեղ: Հայաստանը չի գնում այդ հարցերի հետևից, ինչը խոսում է կառավարման ճգնաժամի արտահայտման մասին, ինչն արդեն իր հետևանքներն է ունենում»:

Հաշվի առնելով, որ Բրյուսելում կայացավ Հայաստանի և Եվրամիության միջև գործընկերության խորհրդի երկրորդ նիստը, քաղաքագետի հետ զրույցում անդրադարձանք Հայաստան-ԵՄ հարաբերություններին՝ նիստից հետո համատեղ հայտարարության մեջ առկա մի շարք շեշտադրումների համատեքստում: «Առաջինը, ինչն աչքի է ընկնում համատեղ հայտարարության մեջ, այն է, որ վերջին մեկ տարվա ընթացքում զարգացման որևէ ծրագրի մասին այնտեղ որևէ խոսք չկա: Ակնհայտ երևում է, որ մեկ տարի շարունակ այդ ուղղությամբ ոչինչ չի արվել: Հայտարարության մեջ առկա այն մոտեցումները, որոնք կային նախկինում, այս անգամ ավելի մեծ զգուշավորությամբ էին ներկայացված»,-ասաց նա:

Օրինակ բերեց վիզաների ազատականացման վերաբերյալ հատվածը, որտեղ ընդգծվել էր պատեհ ժամանակին մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի մասին՝ պայմանով, որ լավ կառավարվող և անվտանգ շարժունակության պայմաններն ապահովվեն:

«Եթե նախկինում զրույցը կար, հիմա արդեն խոսվում է պատեհ պահին զրույցը սկսելու մասին: Այսինքն, այստեղ միանշանակ հետքայլ է արձանագրվել: Շատ տարօրինակ էին նաև Ղարաբաղյան հարցին վերաբերող անատամ, ոչինչ չասող, զուտ դիվանագիտական մոտեցումները: Սա նույնպես խոսում է այն մասին, որ զարգացում չկա, առաջընթաց այդ ուղղություններում ևս չկա: Ավելին՝ շատ մտահոգիչ է ՀայաստանԵՄ ստորագրված համաձայնագրի պահանջների կատարման ընթացքը Հայաստանում:

Ակնհայտ է, որ դրանից բխող շատ լուրջ աշխատանք, օրենսդրական փոփոխություններ են ենթադրվում՝ տարբեր գործառույթների համապատասխանության և այլ հարցերի համատեքստում: Բայց այդ ամենը, համենայն դեպս, տեղի չի ունեցել: Բացի դա, այդ համաձայնագրի վավերացման գործընթացը դանդաղել է եվրոպական տարբեր երկրների խորհրդարաններում: Ամիսը մոտ մեկ պետություն է վավերացնում այն, բայց այս հաճախականությունը մտահոգությունների լուրջ առիթ է տալիս, որովհետև տարիներ շարունակ մեծ աշխատանք է տարվել, ԵՄ-ի հետ բանակցությունները վարվել են աշխարհաքաղաքական բարդ միջավայրում, և արդյունք ենք ունեցել: Բայց հիմա, պետական ապարատի փաստացի անգործության պատճառով, մենք շատ լուրջ վտանգի տակ ենք դնում ձեռք բերված արդյունքներն ու իրական հնարավորությունները»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer