Yerevan, 02.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Ոսկե միջինի» անհրաժեշտությունը

ANALYSIS

Նկատե՞լ եք, որ արտաքին քաղաքականության որևէ իրադարձության Հայաստանում տրամագծորեն տարբեր կերպ են արձագանքում իշխանությունն ու ընդդիմությունը՝ հասարակությանը գցելով մոլորության մեջ ու թույլ չտալով, որպեսզի վերջինս կարողանա օբյեկտիվ կարծիք ձևավորել որևէ իրադարձության վերաբերյալ։ Բերենք ամենաթարմ օրինակը։

Եվրամիությունը հավել յալ 25 միլիոն եվրո կհատկացնի Հայաստանին տրամադրվող աջակցության 2019 թվականի տարեկան գործողությունների ծրագրի շրջանակներում՝ ասված է Եվրամիության և Հայաստանի միջև գործընկերության խորհրդի՝ Բրյուսելում կայացած երկրորդ նիստի արդյունքներով ընդունված համատեղ հայտարարության մեջ: Խորհուրդն ընդգծել է, որ Եվրամիությունը ավելի քան 160 մլն եվրոյի աջակցություն է հատկացրել Հայաստանին 2017-2020 թվականների համար: Արժևորելով բարեփոխումների օրակարգին հետամուտ լինելու և ՀԸԳՀ-ը արդյունավետորեն կիրարկելու Հայաստանի վճռականությունը՝ ԵՄ-ն հավել յալ 25 միլիոն եվրո կհատկացնի Հայաստանին տրամադրվող աջակցության 2019-ի տարեկան գործողությունների ծրագրի շրջանակներում: Խորհուրդն ընդգծել է անկախ, արդյունավետ և հաշվետու դատական համակարգի կարևորությունը, որը նպաստում է ոչ միայն մարդու իրավունքների պաշտպանությանը, այլ նաև տնտեսական զարգացմանը և օտարերկրյա ներդրումների համար բարենպաստ բիզնես միջավայրին։ Ողջունել է նաև ներկայումս Հայաստանում համապարփակ դատական բարեփոխումների ուղղությամբ գործադրվող ջանքերը՝ Հայաստանի Սահմանադրությանը և միջազգային չափանիշներին համապատասխան։

Իշխանությունները, բնականաբար, շեշտադրումը կատարում են այն փաստի վրա, որ ԵՄ-ն ավելացրել է Հայաստանի հատկացումները՝ դա պայմանավորելով հեղափոխության գործոնով։ Ընդդիմությունը չարախնդում է, որ Փաշինյանն այդքան մուննաթ եկավ ԵՄ-ի վրա, որ համարժեք չեն արձագանքում Հայաստանում կատարված հեղափոխությանը, սակայն Բրյուսելն ընդամենը 25 միլիոնով ավելացրեց Հայաստանի հատկացումները։

Չգիտեմ՝ 25 միլիոն եվրոն նշանակալի՞ց գումար է, թե՞ ոչ, սակայն չեմ կարծում՝ հատկացման ավելացումն ուղղակի կապ ունի տեղի ունեցած հեղափոխության հետ, որովհետև նույնիսկ անզեն աչքով էլ տեսանելի է, որ Հայաստան-ԵՄ հարաբերություններն անցած մեկ տարվա ընթացքում որակապես չեն փոխվել։ Ճշմարտությունը սա է, մյուս կողմից՝ նախկին իշխանության ներկայացուցիչներն իզուր են չարախնդում, որովհետև նույն աննշան առաջընթացը լինելու էր, եթե իշխանության ղեկին լինեին իրենք։ Օբյեկտիվ իրականությունն այն է, որ Հայաստանը ԵՏՄ անդամ է ու այդ կարգավիճակում չի կարող որակապես այլ հարաբերություններ ունենալ Բրյուսելի հետ՝ անկախ այն հանգամանքից, թե ինչպիսի իշխանություն է երկրում։

Կամ իշխանության ներկայացուցիչներն ասում են, որ ԵՄ-ն ողջունել է Հայաստանում համապարփակ դատական բարեփոխումների ուղղությամբ գործադրվող ջանքերը։ Միանգամայն ճիշտ է, սակայն ճշմարտությունը ներկայացվում է կիսատ ու ընտրողաբար, որովհետև Բրյուսելը շարունակ պնդում է, որ դատական ռեֆորմը պետք է համապատասխանի Հայաստանի Սահմանադրությանը, այլ խոսքով՝ ԵՄ-ն Հայաստանի իմպուլսիվ իշխանություններին հասկացնում է, որ դատարանների դռներ փակելու պրակտիկային պետք է վերջ տրվի։ Նույնը վերաբերում է վեթթինգի, այսպես ասած, հայկական ձևով իրականացմանը, որովհետև իրար հետևից հրաժարական են տալիս ԲԴԽ անդամները, դատական համակարգը կանգնում է ինստիտուցիոնալ ճգնաժամի առաջ, սակայն մենք առայժմ ականատեսն ենք ոչ թե վեթթինգի ինստիտուցիոնալ հիմքերի մշակմանը, այլ դատական իշխանության նկատմամբ նոր իշխանության ջանքերի բազմապատկմանը։

Այսքանով հանդերձ՝ օբյեկտիվ չեն նաև նախկինները, որովհետև, եթե միջազգային կառույցներն անընդհատ խոսում են դատական ռեֆորմի անհրաժեշտության մասին, առնվազն տողատակում ակնարկում են, որ անցյալից խիստ անմխիթար ժառանգություն ենք ստացել։

Իհարկե, բնական է, որ իրադարձությունների վերաբերյալ տարբերվող մոտեցումներ պետք է ունենան իշխանություններն ու ընդդիմությունը, սակայն այդ տարբերությունը պետք է ձևավորվի ոչ թե մանիպուլ յացիաների, այլ կոնկրետ փաստերի հենքով։ Այլապես տպավորություն է, որ երկուստեք փորձ է արվում մանիպուլացնել հասարակությանը։ Իսկ առհասարակ՝ իդեալական կլինի, եթե արտաքին քաղաքական հարցերում Հայաստանում ձևավորվի քաղաքական կոնսենսուս, առնվազն՝ դրանք չդառնան ներքաղաքական շահարկումների թեմա։

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023