Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Երկար հարցազրույց՝ առանց օրակարգի

ANALYSIS

Նախօրեին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկար հարցազրույց է տվել «Շանթ» հեռուստաընկերությանը։ Ճիշտ չի լինի, եթե պնդենք, որ հարցազրույցը բովանդակային չէր. դրանում անդրադարձ կար քաղաքական օրակարգի գրեթե բոլոր հարցերին։ Սակայն ամբողջ խնդիրն այն է, որ քառասուն րոպեների ընթացքում այդպես էլ որևէ նոր բան չլսեցինք՝ Նիկոլ Փաշինյանը կա՛մ կրկնում էր նախկինում իր ասած մտքերը, կա՛մ որոշ դեպքերում դրանք խմբագրում ու այլ լույսի ներքո էր ներկայացնում։ Համենայն դեպս՝ հարցազրույցը կրեատիվությունից զուրկ էր։

Որ Հայաստանին պետք է դատական ռեֆորմ՝ ակնհայտ է, սակայն երեկ էլ մենք չլսեցինք, օրինակ, թե որոնք են վարչապետի պատկերացումները, տեսլականն այս հարցում։ Կամ՝ ակնհայտ է, որ քարոզչական մանիպուլ յացիան երկրում հասել է անթույլատրելի մակարդակի, սակայն Փաշինյանն այդ թեմայով խոսում էր դիտորդի կարգավիճակում՝ չնկատելու տալով, որ թե՛ տեղեկատվական մանիպուլյացիան և թե՛ անտագոնիզմը շատ դեպքերում նախաձեռնում է հենց իշխանությունը, ինչի վկայությունն է, թերևս, «սևերի» ու «սպիտակների» հայտնի թեզը կամ հասարակությանը սորտավորելու հետևողական փորձերը

Միակ նորությունը, որ ծավալուն հարցազրույցում հայտնեց Փաշինյանը, վերաբերում էր Արտակ Զեյնալ յանի հրաժարականի պատճառներին։ Նա «Շանթի» եթերում ասել է, որ նման որոշում կայացվել է իրենց զրույցից հետո: Վարչապետը խոսեց նաև պատճառների մասին:

«Մենք զրույց ենք ունեցել և այդ զրույցի արդյունքում նման եզրահանգման ենք եկել: Դրա բացատրությունը հետևյալն է. կառավարությունը կենդանի օրգանիզմ է, և կառավարության առաջ դրված խնդիրները դինամիկ են ու փոփոխվում են ժամանակի ընթացքում: Փոխվում են ոչ միայն խնդիրները, այլև դրանց շուրջ գոյություն ունեցող միջավայրը: Առաջանում է կադրային փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն: Բարձր եմ գնահատում Արտակ Զեյնալ յանին: Երբեմն մեզ մեղադրում են, որ յուրայիններին պահում ենք, մյուսներին` հեռացնում: Երբեմն հակառակն են ասում: Այդ ընկալումները դեռ կան, սակայն իրականությունը բոլորովին այլ է: Զեյնալ յանի պարագայում կա աշխատելաոճի, ընկալումների, գործիքակազմի, դրանց կիրառման ինտենսիվության վերաբերյալ պատկերացումներ և պրակտիկա: Դրանց գնահատման արդյունքում եկել ենք նման եզրակացության»,- ասել է վարչապետը:

Ինչպես տենում ենք՝ նույնիսկ այս հարցում որևէ բովանդակային բան վարչապետը չի ասել, ու անհայտ է մնում, թե, ասենք, որ հարցերում են բախվել վարչապետի կամ նախարարի դիրքորոշումները, կամ ի՞նչն էր պատճառը, որ խորհրդարանական ընտրություններից հետո Զեյնալ յանը վերանշանակվեց, թեև պարտվել էր նրա քաղաքական թիմը, իսկ հիմա հրաժարական տվեց, երբ առերևույթ որևէ հակասություն տեսանելի չէր Փաշինյանի ու նրա դիրքորոշումներում։ Այս հարցերը պատասխաններ չունեն, համենայն դեպս՝ մենք նախօրեին դրանք չլսեցինք։

Մնում է ենթադրել, որ հեղափոխությունից հետո կադրային քաղաքականությունը Հայաստանում մնում է ամենավիճահարույց հարցերից մեկը։

Ամփոփելով Նիկոլ Փաշինյանի հարցազրույցի թեման՝ նկատենք, որ երկրի ղեկավարները բացառիկ հարցազրույցներ են տալիս, երբ ունենում են կարևոր ասելիք կամ հասարակության տեսակետն են փորձում պարզել օրախնդիր հարցերի վերաբերյալ։ Այս հարցազրույցը նման խնդիրներ չէր լուծում ու ավելի շատ նպատակ ուներ ներկայացնել վարչապետի՝ մեզ արդեն ծանոթ գնահատականները՝ ամփոփ ձևով։ Համենայն դեպս, հասարակության սպասելիքներն ավելի շատ էին, որ կլսենք ավելի հայեցակարգային մոտեցումներ, վարչապետի տեսլականը տնտեսության զարգացման և այլ հարցերի շուրջ։

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal