Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Կա կրթության որակի անկում, որը շարունակվում է, ուստի քննությունների արդյունքները սպասելի էին»

INTERVIEW

Այս օրերին քննությունների ակտիվ շրջան է: «Փաստը» գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի ծառայությունից տեղեկանում է մասնավորաբար «Հայոց լեզու և գրականություն» առարկայի միասնական և կենտրոնացված կարգով անցկացված քննությունների վերջնական արդյունքներին: Պատկերը հետևյալն է. այդ առարկայի միասնական քննության արդյունքներով 5370 դիմորդից դրական միավորի շեմը չի հաղթահարել 1045-ը (մասնակիցների 19,5 տոկոսը): Այս տարի միջին միավորը 11,6, իսկ 1820 միավոր հավաքածների թիվը 493 է (մասնակիցների 9,2 տոկոսը): Նախորդ տարի միասնական քննությանը մասնակցել էր 2715 դիմորդ: Միջին միավորը եղել էր 12,2, դրական միավորի շեմը չէր հաղթահարել 435 դիմորդ, իսկ 18-20 միավոր հավաքել էր 386-ը:

9-րդ դասարանի «Հայոց լեզու» առարկայի կենտրոնացված քննության դեպքում ունենք հետևյալ պատկերը. քննություն հանձնել է 31 021 սովորող: Նրանցից 1 686-ը կամ 5,4 %-ը ստացել է անբավարար գնահատական: 1920 միավոր ստացել է 152 աշակերտ կամ քննություն հանձնածների 0,5 %-ը: Միջին միավորը կազմել է 12,16: Նախորդ տարի 29 186 սովորողից դրական միավորի շեմը չէր հաղթահարել 331-ը կամ 1,1 %-ը: 19-20 միավոր ստացել էր 1 612 աշակերտ կամ 5,5 %-ը: Միջին գնահատականը եղել էր 12,69:

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը «Փաստի» հետ զրույցում նախ հիշեցնում է, որ կենտրոնացված քննության ժամանակ բոլոր աշակերտները քննությունը հանձնում են մի քանի դպրոցներում: Ի դեպ, այս տարի բացի թեստային առաջադրանքներից, աշակերտները նաև շարադրություն են գրել

«Այս դեպքում անցած տարվա համեմատ ունեցանք արդյունքների նվազեցում, թեև միջին թվանշանը համարյա նույնն է, ավելացել են անբավարարները և պակասել են գերազանցները: Բայց, իմ կարծիքով, սա էլ չի արտացոլում իրականությունը, որովհետև ընդամենը 5 տոկոսն է ստացել անբավարար, ինչը շատ քիչ է: Այդպիսի ցուցանիշ ունենում են աշխարհի առաջատար երկրները:

Եթե մեզ մոտ իսկապես այդ հինգ տոկոսն է անբավարար, ապա համաշխարհային առաջատար երկիր ենք: Բայց բոլորս էլ գիտենք, որ աշակերտները միմյանց օգնել են, հուշել, և մի քիչ իրականությունից կտրված պատկեր ենք ստացել, որովհետև ընդամենը 1600 անբավարարը նշանակում է, որ ամեն դպրոցում, միջին հաշվով, ունենք ընդամենը մեկ երեխա, որը չի հաղթահարում պետական ծրագիրը:

Եթե այդպիսի դպրոցներ ունենայինք, բախտավոր կլինեինք: Բոլորս էլ գիտենք, որ ամեն դասարանում կան մի քանի հոգի, որոնք չեն կարողանում դրական շեմը հաղթահարել: Խոսքը չի վերաբերում հայտնի դպրոցներին, որտեղ միայն լավ սովորողներ են հավաքված», - ասում է Խաչատրյանը:

12-րդ դասարանի միասնական քննությունների դեպքում աշակերտները քննություն են հանձնում բուհ ընդունվելու համար: «Այս դեպքում հայոց լեզվից մոտ 20 տոկոսն անբավարար է ստացել: Այստեղ նախարարությունը նախորդ տարիների համեմատ մի փոքր ավելի շատ է փոխել շտեմարանային հարցերը, և շատերը եկել են անակնկալի», - նշում է կրթության փորձագետը: Նա ընդգծում է, որ Հայաստանում քննություններն անցկացնում են երկու ձևով. «Կա շտեմարանային մոտեցում, որտեղ տպում են առաջադրանքների բանկը և այդ բանկից հանձնարարում խնդիրներ կամ առաջադրանքներ, մյուսը ծրագրային մոտեցումն է, երբ ասում են՝ քննությունների ժամանակ մոտավորապես այսպիսի առաջադրանքներ են լինելու, բայց հստակ չեն ասում, թե ինչ կլինի, որպեսզի քննություն հանձնողներն ավելի լավ պարապեն, անգիր չանեն: 

Հայաստանում գործում էր ծրագրային մոտեցումը, բայց այդտեղ կային կոռուպցիոն ռիսկեր: Հատկապես «Հայոց լեզու» առարկայի դեպքում ասեկոսեներ կային, որ թեսթ կազմողներն իրենց աշակերտներին ասում են, թե ինչ առաջադրանքներ են լինելու: Հենց այդ պատճառով Արմեն Աշոտյանի՝ նախարար լինելու տարիներին անցում կատարվեց շտեմարանային մոտեցմանը:

Այս դեպքում լավն այն է, որ բոլորին նույն գրքից են տրվում առաջադրանքները, և հատկապես շտեմարանը լավ է այն երեխաների համար, որոնք չեն պարապում կրկնուսույցների մոտ, ինքնուրույն են պատրաստվում», - ընդգծում է Խաչատրյանը: Նա շեշտում է, որ կրթության որակի անկումը շարունակվում է:

«Իհարկե, մեզ մոտ կա կրթության որակի անկում, որը շարունակվում է, և այն արդյունքները, որ ունենք, սպասելի էին: Ուղղակի առաջադրանքներն անակնկալ են եղել, դրա համար էլ միասնական քննության դեպքում անբավարարներն ավելի շատ էին», եզրափակում է կրթության փորձագետը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal