ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 ՀՈՒՆԻՍԻ). Բացվել է պաղպաղակի առաջին գործարանը, ստեղծվել է ՈՒԵՖԱ-ն
SOCIETYՏՈՆԵՐ
Հայաստան՝ Պետական խորհրդանիշների օր, Կոստա Ռիկա՝ Ծառատնկման օր, Ղըրղըզստան՝ Հրշեջների օր, Կորեայի Հանրապետություն՝ Գյուղատնտեսության օր, Ճապոնիա՝ Սաննո Մացուի փառատոն:
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1899-ծնվել է հայ խորհրդային նկարիչ-արձանագործ Երվանդ Քոչարը:
1912-ծնվել է հայ կենսաքիմիկոս Գագիկ Հովակիմյանը:
1915– Կ. Պոլսում կախաղան է բարձրացվել հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, գրող, Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության անդամ Փարամազը, իսկական անուն-ազգանունը` Մատթեոս Սարգիսյան։
1935– տեղի է ունեցել առաջին հայկական հնչյունային ֆիլմի` «Պեպոյի» պրեմիերան։
1957-ծնվել է նկարչուհի, Հայաստանի վաստակավոր նկարիչ Թենի Վարդանյանը:
1978-վախճանվել է արձակագիր, մանկագիր Արաքսը (Արաքս Ավետիսյան):
1988-Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը տվել է իր համաձայնությունը Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը իր կազմ ընդունելուն և այդ առիթով դիմել է ԽՍՍՀ Գերագույն խորհրդին:
2006-ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր համանախագահ է նշանակվել ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով տեղակալի օգնական Մեթյու Բրայզան:
2005- Արցախում կայացել են խորհրդարանական ընտրություններ։
2006– ընդունվել է Հայաստանի զինանշանի մասին նոր օրենքը։
2009-հայաստանաբնակ իրանցիները ցույց են կազմակերպել Երևանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան դիմաց` բողոքելով Իրանում անցկացված նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքներից:
2011-Մինաս Ավետիսյանի որմնանկարների` Գյումրիից Երևան տեղափոխելու շուրջ ստորագրահավաք է նախաձեռնվել նկարչի 4 որմնանկարները վերադարձնելու պահանջով:
2017-«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդես է եկել Չայկովսկու անվան սիմֆոնիկ մեծ նվագախումբը՝ աշխարհահռչակ դիրիժոր, 85-ամյա Վլադիմիր Ֆեդոսեևի ղեկավարությամբ:
2018- Վճռաբեկ դատարանն ազատ է արձակել առաջին ատյանի կողմից վեց տարվա ազատազրկման դատապարտված Սամվել Բաբայանին:
ԱՇԽԱՐՀ
313-Բյուզանդիայի թագավոր Կոնստանտինը հայտարարել է խղճի ազատություն և հրամայել է քրիստոնյաներին վերադարձնել բռնագրավված ունեցվածքը:
1215– Անգլիայի թագավոր Հովհաննես I Անհողի կողմից ստորագրվել է մի փաստաթուղթ, որը հետագայում դարձել է Մեծ Բրիտանիայի սահմանադրական-օրենսդրական հիմնարար փաստաթղթերից մեկը:
1389-Կոսովյան դաշտում տեղի ունեցած ճակատամարտում սերբական բանակը պարտություն է կրել սուլթան Մուրադ Առաջինի բանակից, սերբերի առաջնորդ Լազարը սպանվել է:
1502-Կոլումբոսը հայտնագործել է Մարտինիկա կղզին:
1580-Ֆրենսիս Դրեյկի՝ շուրջերկրյա ճանապարհորդություն իրականացնող արշավախումբը անցել է Բարեհուսո հրվանդանը:
1667-ֆրանսիացի բժիշկ Ժան-Բատիստ Դենին իրականացրել է առաջին հաջողված արյան փոխներարկումը՝ 15-ամյա տղային փոխներարկել է գառան արյուն:
1836-Արկանզասը դարձել է ԱՄՆ-ի քսանհինգերորդ նահանգը:
1844-Չարլզ Գուդիերը արտոնագրել է ռետինի վուլկանացումը
1851-կաթնագործ Ջեկոբ Ֆուսսելը Բալթիմորում հիմնել է պաղպաղակի՝ աշխարհում առաջին ֆաբրիկան:
1869-Նյու Յորքում Ջոն Խայատը արտոնագրել է ցել յուլոիդը:
1896-Ճապոնիայի Սանրիկու նահանգում տեղի ունեցած ստորջրյա երկրաշարժի արդյունքում առաջացած հսկայական ցունամի ալիքը ծովն է լցրել ավելի քան 10 000 շինություն և 27 000 մարդու:
1918-Օսմանյան Թուրքիան իրականացրել է քուրդ-եզիդների ցեղասպանություն:
1924-Ֆորդ ընկերության հոսքագծից դուրս է եկել տասը միլիոներորդ մեքենան:
1932-սկսվել է պատերազմ Բոլիվիայի և Պարագվայի միջև:
1954– ստեղծվել է Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը` ՈՒԵՖԱ։
1946-ծնվել է հույն երգիչ Դեմիս Ռուսոսը:
1985-Էրմիտաժում Ռեմբրանտի «Դանայա» կտավը փչացրել են՝ այն ցողելով ծծմբական թթվով:
1996– մահացել է ամերիկացի հայտնի ջազային երգչուհի Էլլա Ֆիցջերալդը։
Կամո Խաչիկյան