Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ինչ­պե՞ս է Վա­շինգ­տո­նը խա­ղում «ղա­րա­բա­ղյան խա­ղը»

INTERNATIONAL NEWS

regnum.ru-ն գրում է, որ Բաքվի և Երևանի պաշտոնական ներկայացուցիչները հաստատել են, որ Ադրբեջանի ու Հայաստանի արտգործնախարարներ Էլմար Մամեդյարովի ու Զոհրաբ Մնացականյանի հաջորդ հանդիպումը տեղի կունենա հունիսի 20-ին Վաշինգտոնում` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ:

Հիշեցնենք, որ նրանց միջև վերջին բանակցությունները տեղի են ունեցել Մոսկվայում` Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի միջնորդությամբ:

«Ուրիշի դաշտում» Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած անձնական շփումներից հետո ավարտվել է մի կարևոր բանակցային փուլ: Ներկայումս ամերիկյան կողմն է նախաձեռնություն հանդես բերում:

Ըստ Ադրբեջանում ԱՄՆ-ի փոխդեսպան Ուիլ յամ Գիլի, «հույս կա, որ հետագայում կարող են որոշ դրական լուրեր հաղորդվել»: Բաքուն ենթադրում է, որ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ներգրավվել է բանակցային գործընթացում, որը, ընդհանուր առմամբ, տրամաբանական է նրանով, որ ԱՄՆ-ը հանդիսանում է համանախագահ երկրներից մեկը: Ըստ Մամեդյարովի, «Ռուսաստանի հետ միայն ջանքեր գործադրելը եռակի-քառակի ավելացնելով կարելի է հուսալ, որ հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց կլինի»:

Նախարարը սրանով ցույց է տալիս, որ Պոմպեոն կարող է շարունակել Մոսկվայում Լավրովի կողմից սկսված աշխատանքը: Այնուամենայնիվ, մեր կողմից պայմանականորեն «Դուշանբեի ցիկլ» կոչված գործընթացը սպառված է, և Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակը զգալիորեն վատթարացել է:

Բաքուն ու Երևանը կրկին միմյանց են մեղադրում: Սրանից բխում է, որ Վաշինգտոնը բանակցային գործընթացին միանալու դեպքում կարող է շատ բան սկսել «մաքուր թղթից», ինչն իր հերթին ենթադրում է ակտիվ դիվանագիտական նախապատրաստություն, որը ամենևին էլ տեսանելի չէ: Կա ևս մեկ բան:

Կարելի է եզրակացնել, որ հակամարտող կողմերի միջև բանակցությունների օրակարգ ընդհանրապես չկա, չնայած ԵԱՀԿ Մինսկի խումբն է ամերիկյան հանդիպումը պատրաստողը: Հակառակ դեպքում ամեն ինչ կորցնում է իր իմաստը: Այսպիսով, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ «ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների հիմնական մասը կարող է իրականացվել միայն այն դեպքում, եթե Ադրբեջանի գրավյալ տարածքները ազատագրվեն»: Դա նշանակում է, որ կա նաև «բանակցությունների ոչ հիմնական

մաս», որի մանրամասները չեն բացահայտվում: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ ի՞նչ կարող է անել Վաշինգտոնը նման իրավիճակում: Ենթադրվում է, որ քիչ հավանական է, որ Պոմպեոն (եթե միանա բանակցություններին) հեռանա առաջարկվող բանակցային օրակարգից: Սա՝ առաջին հերթին: Երկրորդ՝ հնարավոր չէ, որ ԱՄՆ-ը այս փուլում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար փորձի սահմանել ընդհանուր սկզբունքներ:

Ամենայն հավանականությամբ, լինելու է կենտրոնացում միջանկյալ հարցերի շուրջ: Հնարավոր է, որ ԱՄՆ-ը փորձի վերադառնալ «Քերիի պլանին», որը եղել է 2016 թվականի ապրիլ յան պատերազմից հետո Վիեննայում։

Ըստ այդ ծրագրի հիմնական դրույթների, պետք է լինի հրադադարի վերականգնում և աջակցություն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի ընդունմանը, որը դատապարտում է ցանկացած լուրջ ռազմական գործողություն, հայտնաբերում է սադրողին միջազգային մշտադիտարկման համակարգի միջոցով և նրան հրապարակայնորեն պատժում՝ տնտեսական պատժամիջոցների կիրառման ու օգնության դադարեցման միջոցով: Սրանք իրոք առաջնային կոնկրետ միջոցառումներ են, իսկ մնացածը, մինչև բանակցությունների հիմնական հարցին անցնելը, երկրորդական բնույթ է կրում:

Ընդհանրապես, ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված իրավիճակի ներկայիս սրացումը չի կարող պատահականություն լինել: Սա տեսանելի շղթա է հիմնականում անտեսանելի իրադարձությունների շարքում, որոնք կապված են ինչպես տարածաշրջանային ուժերի բաշխման, այնպես էլ մեծ աշխարհաքաղաքականության հետ:

Սրան գումարվում է այն, որ ներքին իրավիճակի հետ կապված ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Հայաստանում տարբեր պատճառներով փորձում են բարձրաձայնել միայն հաջողություններ՝ հակառակորդին «գցելու» հաշվին: Ի դեպ, պատահական չէ, որ բաքվեցի շատ փորձագետներ, որոնք որպես վարդագույն լուր էին մատուցում այն, որ «Վաշինգտոնը ճնշում է Մոսկվային ղարաբաղյան ուղղությամբ», այժմ թերահավատորեն են վերաբերվում Մամեդյարով-Մնացականյան բանակցությունների հեռանկարներին և նույնիսկ այն անվանում են «անառարկա»: Սակայն հետաքրքիր է դիտարկել, թե ինչպես են ամերիկացիները այս անգամ իրականացնում իրենց «ղարաբաղյան խաղը»: 

ԱՄՆ-ի համար Հայաստանում Փաշինյանի իշխանության գալով նրա հետ գերակշռում է գաղափարական մոտեցումը, իսկ Ադրբեջանի հետ ամեն ինչ գործնական է, ավելի ճիշտ` սպառողական: Ըստ Diplomatic Courier հրատարակության, 1992 թվականին ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև երկկողմ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո Բաքուն լրջորեն ակնկալում էր, որ իր էներգետիկ պաշարները կվերածվեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության՝ ցանկալի սցենարով լուծման քաղաքականության, որը և հաճախ բերում էր Մոսկվայի հետ հարաբերությունների անհավասարակշռության, բայց ոչինչ էլ չեղավ: Այժմ էլ Վաշինգտոնի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում չի փոխվել:

Բայց հիմա կարևոր է այն, որ Բաքվի ու Երևանի աչքերում «փրկվի իր դեմքը», քանի որ ԱՄՆ-ում կայանալիք Մամեդյարով-Մնացականյան բանակցությունների ձախողումը լուրջ վնաս կհասցնի Վաշինգտոնի հեղինակությանը: Այլ բան է, եթե նրանք ցանկանում են ակտիվացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը, այլ ոչ թե կառավարել հակամարտությունը, ինչպես նաև պնդել, որ կարևոր է վստահության միջոցների ամրապնդումը։ Միայն այս դեպքում Վաշինգտոնը կստանա ծափահարություններ, այդ թվում՝ նաև Մոսկվայից:

Կամո Խաչիկյան

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal