Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Մենք ենք, մեր սա­րը», կամ՝ ինչ­պես բնու­թյու­նը պահ­պա­նե­լու ճա­նա­պարհ­նե­րին քա­րե­րը թո­նիր դար­ձան

SOCIETY

«Պոստերը»՝ մեկ տարի անց

Առաջինում՝ նարդի, մյուսում՝ լուսանկարներ, հաջորդում՝ ձեռքի աշխատանքներ ու թոնիր, որին գումարվում է ջերմ ընկերական մթնոլորտը: Այս ամենին կարելի է ականատես լինել Ամուլսար տանող ճանապարհների երեք «պոստերում». հանքի շահագործման դեմ իրենց բողոքը հայտնող քաղաքացիները գրեթե մեկ տարի առաջ՝ 2018թ. հունիսի 22-ին, իրենց կողմից քաշեցին այն բաժանարար «գծերը», որոնք հետո «պոստեր» անվանումը ստացան: Դեպի հանք տանող երեք ճանապարհների սկզբնական հատվածում են «պոստերը»:

Մեկ տարի անց մարդիկ դեռ այստեղ են՝ հերթապահում են 24-ժամյա ռեժիմով՝ «Լիդիան Արմենիա» ընկերությանը չթույլատրելով հանքի շահագործման հետ կապված որևէ աշխատանք կատարել: Ի՞նչպես են ապրում մարդիկ, որոնք մեկ տարի շարունակ իրենց առօրյայի մեծ մասը նվիրել են պայքարին, որոնք անգամ զարմանում են լրագրողների այցից, որովհետև, ինչպես իրենք են նշում, իրենց շատ քիչ են այցելում:

Մարդ կա՝ գիրք է կարդում, մարդ կա՝ նարդի խաղում

Արշալույսը «Ամուլսարի» պահապաններից է: «Փաստի» հետ զրույցում պատմում է, որ «պոստերում» առօրյան անցնում է խաղերով, գրքերով ու այլ հետաքրքիր զբաղմունքներով. «Մարդ կա գիրք է կարդում, մարդ կա՝ նարդի խաղում: Յուրաքանչյուրս տանից սնունդ ենք բերում, ամեն օր պարտադիր հերթապահում ենք, բայց եթե ինչ-որ մեկին այդ օրը հարմար չի լինում՝ խնդիր չի ստեղծվում, որովհետև փոխարինող միշտ լինում է»:

Ամուլսարի հարցը մտերմացրել է Վայոց ձորի մարզի Գնդեվազ գյուղի, Ջերմուկ քաղաքի և հարակից գյուղերի տարբեր սերունդների ներկայացուցիչներին: Կես կատակ ասում են՝ չկա չարիք՝ առանց բարիք:

Իսկ բնությունը պահպանելու երեք ճանապարհներին փոքր քարերը ստեղծարարության շնորհիվ նոր շունչ են ստացել:

«Մենք ենք, մեր սարը». քարերն ավելացրեցին՝ դարձավ թոնիր

Գնդեվազ գյուղի բնակիչ Էդգար Ղազարյանը «Փաստի» հետ զրույցում պատմում է մեծ թոնրի ստեղծման պատմությունը:

«Որպեսզի մեր ժամանակն ավելի բովանդակալից անցնի՝ թոնիր ենք սարքել, բայց սկիզբը երեխաներն են դրել: Պարզապես քարեր էին շարել, հետո ամեն մեկս մեր քարն ավելացրեցինք, դարձավ թոնիր, ինչը ծառայում է նպատակին: Իսկական ժամանցի վայր է, ու բացի այդ՝ թոնրի մեջ լավ խորոված է լինում»,-հավաստիացնում է Էդգարը:

Թոնրին նաև անուն են տվել՝ «Մենք ենք մեր սարը»: «Պոստերում» հավաքվածները պատմում էին, որ այս ընթացքում աշխատանքները վերսկսելու մի շարք փորձեր են եղել, բայց իրենք «Լիդիանի» աշխատակիցներին թույլ չեն տվել մուտք գործել տարածք: Հայտնեցին, որ նման դեպք նաև օրեր առաջ է եղել:

Ուզում էին համոզել. «Լիդիանից» շատ՝ «Լիդիանի» մասին

Ասում են՝ հույս ունեն, որ որոշումն ի օգուտ ժողովրդի կլինի:

«Մեզ փորձաքննությունները, մեծ հաշվով, չեն հետաքրքրում, որովհետև որոշել ենք՝ հանքը չի աշխատելու, մենք «ո՛չ» ենք ասել հանքի շահագործմանը»,-ասում է թոնրի շուրջ հավաքված Ջերմուկի բնակիչներից մեկը:

Գնդեվազի բնակիչ Գագիկ Գրիգորյանն էլ հավելում է՝ չգիտեն՝ վերջն ի՞նչ է լինելու, իսկ ամենադժվարը հենց դա է:

«Միթե՞ կառավարությունից մի երկու հոգի չեն լսել, թե այստեղ ինչ է կատարվում, որ գան, ասեն՝ տղերք ջան, գնացեք ձեր տները:

Չնայած մի անգամ ուղարկել են… Իսկ հենց մեր ոտքերը քաշեցինք, տեսանք, որ ուզում են տեխնիկա մտցնել, աշխատել, բայց այդպես չի լինի: Գնում ենք մարզպետարան՝ մարզպետն ասում է՝ ««Լիդիանի» փողերը»…

Բայց ինքն ինչո՞ւ է մտածում «Լիդիանի» փողերի մասին»,-ասում է Գ. Գրիգորյանը:

 

Ներկաներից մյուսն էլ հավելում է. «Ու այնպես է ասում, կարծես «Լիդիանից» շատ է մտածում «Լիդիանի» փողերի մասին: Ուզում էին համոզել մեզ, բայց հետո տեսան, որ անիմաստ է: Ուզում էին փափուկ բարձ դնել, բայց մենք դեռ հույս ունենք, որ կառավարությունը չի դավաճանի մեզ»:

Թեև Գնդեվազ գյուղի բնակիչ Վարդան Պողոսյանն ավելի ավագ սերնդի ներկայացուցիչ է, բայց նա ևս հերթապահում է «պոստերում»:

«Հանքը միանշանակ պետք է փակել, մենք այլ տարբերակի չենք համաձայնի: Եթե հանկարծ կառավարությունը թողնի, ժողովուրդը չի թողնելու: Չենք թողնելու, որովհետև արդեն ականատես ենք եղել, թե ինչ է կատարվել դաշտում, մեր գյուղում: Եթե հանքն աշխատեց, այստեղ մնալն անիմաստ է»,«Փաստի» հետ զրույցում ասաց բնակիչը:

Այլընտրանքներն ու ներդրողի հնարավորությունները

Ջերմուկ քաղաքի բնակիչ Ահարոն Արսենյանը նկատում է՝ մարզում շատ այլընտրանքներ կան:

«Նախ՝ այն մեծ պոտենցիալը, որն ունի Ջերմուկն իր առողջարանային կենտրոններով: Օրինակ՝ Հայկը հիմա իր տունը պահում է այգեգործությամբ: Ու շատ մարդիկ են իրենց տունն այդպես պահում: 2000 խոշոր ձեռնարկություններում աշխատելու հնարավորություն ունենք, բայց միայն այն ինֆորմացիան, որ այստեղ կարող է հանք լինել, հերիք է, որ ամբողջը փակվի, որովհետև եթե Ջերմուկի մոտակայքում հանք կա, չեք գա, որ բուժում ստանաք: Վերջերս ևս մեկ առողջարանի շինարարություն ավարտվեց, և այն միանշանակ ավելի երկարաժամկետ օգուտ է տալու, ինչը չենք կարող ասել հանքի մասին, որը 10 տարվա մեջ բացի վնասից ոչինչ չի կարող տալ»:

Հայկն էլ հավելում է՝ «խոսքը մեր ապագայի, մեր երեխաների կյանքի մասին է, ի՞նչ ներդրող»:

 

«Լիդիան» ընկերության դիրքորոշումն այլ է: Ըստ հայտարարությունների, մեծ հաշվով, նրանք դիտարկելու են բոլոր իրավական հիմքերն իրենց իրավունքները պաշտպանելու համար: Հղում անելով դատարանի վճռին՝ ոստիկանությունից պահանջում են վերականգնել «Լիդիանի» անխափան մուտքն իր իսկ տարածք:

Ավելի վաղ «Լիդիան Ինթերնեշնլը» հաղորդագրություն է տարածել՝ նշելով՝ ՀՀ վարչական դատարանը պարտավորեցրել էր ոստիկանությանը հեռացնել ներխուժում կատարած անձանց և նրանց գույքը ընկերության Ամուլսարի ծրագրի տարածքից:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Նյութը պատրաստվել է «Հանուն հավասար իրավունքների» հ/կ-ի կողմից կազմակերպված «Լրագրողական ցանց, միջհամայնքային մեդիատուր» ծրագրի շրջանակներում։

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal