Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Վրեժխնդ­րու­թյան» գոր­ծի՞ք, թե՞ «կա­րև­որ դա­սեր քա­ղե­լու» մի­ջոց

INTERNATIONAL NEWS

russian.eurasianet.org-ը «Հայաստանը սկսում է 2016 թվականի ապրիլ յան պատերազմի իրադարձությունների հետաքննությունը» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանի խորհրդարանը ստեղծել է 2016 թվականի «ապրիլ յան պատերազմի» հանգամանքները ուսումնասիրելու հանձնաժողով: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 20-ին հայտարարել է հանձնաժողով ստեղծելու մասին, քանի որ ժամանակը եկել է մի շարք հարցերի պատասխաններ ստանալու համար, որոնք վերաբերում են բոլորին:

Փաշինյանը չի նշել, թե կոնկրետ ինչ հարցեր պետք է փնտրվեն հետաքննության շրջանակներում: Սակայն 2016 թվականի քառօրյա պատերազմի վերաբերյալ, որը 1994 թվականի հրադադարի համաձայնագրի ստորագրումից ի վեր Լեռնային Ղարաբաղում հայ- ադրբեջանական առավել արյունալի բախումն էր, երկար ժամանակ է, որ կասկածներ կան:

Այս հակամարտության ընթացքում հայկական կողմը զինադադարից հետո առաջին անգամ կորցրել է որոշակի տարածքներ, որը Երևանում ու Ստեփանակերտում մտահոգություն է առաջացրել զինված ուժերի՝ ակտիվորեն դիմակայելու ունակության վերաբերյալ: Բախումներից հետո տեղեկություններ են եղել զենքի պակասի մասին և պնդումներ, որ Երևանի քաղաքական ղեկավարությունը, թերևս Մոսկվայի խնդրանքով, զինվորականներին հրամայել է դադարեցնել հարձակումը նույնիսկ այն ժամանակ, երբ նրանք արդեն առավելություն ունեին: Ըստ հայկական հարցերով վաշինգտոնյան վերլուծաբան Էմիլ Սանամյանի, «հանձնաժողովը, հնարավոր է, որ ընդամենը որոշակի հիմնարար փաստեր հավաքագրի, օրինակ, թե քանի զինծառայող է զոհվել և երբ, բայց չկա համոզվածություն, որ հանձնաժողովը ձևավորվել է հենց դրա համար, ավելի հավանական է այն, որ դա արվում է Սերժ Սարգսյանին և Բակո Սահակյանին պատժելու համար»:

Փաշինյանի՝ հանձնաժողով ստեղծելու մասին հայտարարությունը համընկնում է 2008 թվականի դեպքերով մեղադրվող նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին Ղարաբաղի նախկին և ներկա նախագահների միջնորդությամբ դատարանից ազատ արձակելու փաստի հետ: Փաշինյանը, ի պատասխան դրա, դատապարտել է Հայաստանի դատական համակարգը և Ղարաբաղի ղեկավարությանը՝ մեղադրելով նրանց նրանում, որ գործում են նախկին իշխանությունների շահերից:

Ըստ Սանամյանի, հենց իր այդ ելույթում է Փաշինյանը առաջին անգամ հանձնաժողով ստեղծելու մասին խոսել, և դա ուղղված է զուտ հաշիվներ մաքրելուն:

Հանձնաժողովը կգլխավորի Հայաստանի պաշտպանության նախարարի նախկին առաջին տեղակալ Անդրանիկ Քոչարյանը և կազմված կլինի «Իմ քայլը» դաշինքի ու ընդդիմության 11 պատգամավորներից: Մինչ այժմ հանձնաժողովը միայն մեկ փակ նիստ է անցկացրել: Ըստ «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի, «հանձնաժողովի աշխատանքները հիմնականում փակ կլինեն, և հանձնաժողովը ինքը կորոշի, թե ինչ նյութեր կարելի է հրապարակել»: 

Առաջին նիստից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում Անդրանիկ Քոչարյանը նշել է, որ հանձնաժողովի աշխատանքը կտևի մոտ վեց ամիս, և կպարզաբանվեն բազմաթիվ հարցեր, ներառյալ ռազմական գործողությունների ընթացքում հրամանատարների կողմից ընդունված որոշումների նպատակահարմարությունը, ինչպես նաև զինված ուժերի պատշաճ հագեցվածությունը և հետախուզության տրամադրած տեղեկատվությունը:

: Հանձնաժողովին հասանելի են պետական գաղտնի փաստաթղթերը, և այն իրավունք ունի հարցաքննել վկաներին, սակայն չի կարող վկաներին ստիպել ցուցմունք տալ: Հիմնական վկաներից մեկը կարող է լինել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, որը 2016-ի պատերազմի ընթացքում եղել է առաջին փոխնախարար: Ըստ ՔՊ կուսակցության մամուլի քարտուղար Վահան Կոստանյանի, հանձնաժողովի այլ անդամներ իրավունք չունեն հանձնաժողովի աշխատանքի մասին պաշտոնական հրապարակածից դուրս որևէ այլ տեղեկություն հրապարակել:

Ըստ ՀՀԿ ներկայացուցիչ Արմեն Աշոտյանի, «Փաշինյանը կփորձի կաշկանդել ՀՀԿ-ին, Սերժ Սարգսյանին և Բակո Սահակյանին, որոնց նկատմամբ կարող են ապօրինի հետապնդումներ սկսվել»:

Իսկ Երևանի տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը կարծում է, որ պաշտպանական գերատեսչության նկատմամբ վերահսկողական գործողություններին խորհրդարանի մասնակցությունը Հայաստանի խորհրդարանի համար որոշ չափով ներուժ է ստեղծում` ավելի ակտիվ ու վճռական դերակատարություն ունենալով որպես գործադիր ճյուղի համակարգային հակակշիռ: Ըստ նրա, հանձնաժողովը կարող է նաև օգնել «կարևոր դասեր քաղել», որոնք հետագա բարեփոխումների համար հիմք կդառնան: 

Միևնույն ժամանակ, Կիրակոսյանը նաև նշել է, որ հանձնաժողովի կազմը տագնապ է առաջացնում, քանի որ այն չունի ռազմական ոլորտի փորձառություն կամ գոնե բավարար ռեսուրսներ` համապարփակ և անկողմնակալ քննություն անցկացնելու համար:

Նա կոչ է անում նաև չօգտագործել հետաքննությունը, որպես «վրեժխնդրության» գործիք նախկին իշխանության հանդեպ, և եթե դա տեղի ունենա, ապա դա ոչ միայն կվնասի ներկայիս պաշտպանության նախարարությանը, այլ նաև կնվազեցնի վստահությունը զինված ուժերի նկատմամբ և կթուլացնի խորհրդարանը:

Ըստ քաղաքագետ Անահիտ Շիրինյանի, ակնհայտորեն քննարկվելու են զգայուն հարցեր, և սա նաև ցույց է տալիս, որ «Հայաստանի համար պատշաճ պետական կառավարման խնդիրներն այսօր ավելի բարձր առաջնահերթություն ունեն, քան ռազմահայրենասիրական հռետորաբանությունը, որը հաճախ օգտագործվում է վատ կառավարումը և կոռուպցիան թաքցնելու համար»:

Ապրիլ յան պատերազմից կարճ ժամանակ անց պաշտպանության նախարարության մի շարք պաշտոնյաներ մեղադրվել էին կոռուպցիայի մեջ և հեռացվել իրենց պաշտոններից: Սա Փաշինյանի առաջին հիմնավորումն է ապրիլ յան պատերազմի հետաքննության անհրաժեշտության հարցով:

Դեռևս 2017 թվականի հոկտեմբերին, երբ Փաշինյանը դեռ ընդդիմադիր գործիչ էր, կոչ էր արել ստեղծել հանձնաժողով: Բայց այն ժամանակ, ըստ երևույթին, նա փորձում էր ամեն ինչում մեղադրել Ռուսաստանին:

Ըստ Փաշինյանի, «ԵԱՏՄ-ին միանալուց հետո Հայաստանը կորցրել է իր տարածքների մի զգալի մասը և դրանում մեղավոր է խորհրդարանում մեծամասնություն կազմող ՀՀԿ-ն, որը հաստատել է ԵԱՏՄ-ին միանալու պայմանագիրը»:

Կամո Խաչիկյան

Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer