Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Միայն երեխաները չեն որդեգրվում, այլ նաև մեծերը

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մենք գիտենք, որ...

Մարդիկ տարբեր պատճառներով որդեգրում են երեխաների: Այս կերպ ծնողազուրկ երեխաները ընտանիք են ձեռք բերում, իսկ անպտուղ ընտանիքները՝ երեխա:

Իրականում միշտ չէ այդպես:

Պարզվում է, որ կարող են որդեգրվել նաև մեծահասակները: Նշենք, որ այս երևույթը բավականին տարածված է այնպիսի զարգացած երկրում, ինչպիսին Ճապոնիան է: Օրինակի համար ասենք, որ 2012 թվականին Ճապոնիայում եղել է ավելի քան 80 000 որդեգրման դեպք, որից 90% դեպքերում որդեգրվել են 20-ից 30 տարեկանները:

Ընդ որում, այնպես չէ, որ ճապոնացիների համար որդեգրման ենթակա երեխաներ չեն եղել: Ըստ տվյալների, ճապոնական մանկատներում ապրում է 30-40 հազար որբ երեխա, որոնք այդպես էլ որբ մեծանում են: Քանի որ Ճապոնիայում շատ քիչ է պատահում, որ ծնողներին զրկեն ծնողական իրավունքից, այս երեխաների մեծ մասն ունեն ծնողներ, չնայած հաճախ նրանք չեն էլ տեսակցում իրենց երեխաներին:

Այնուամենայնիվ, պետք է նշել, որ այս երեխաներին որդեգրելը որոշակի դժվարությունների հետ է կապված, քանի որ սովորաբար նրանց բիոլոգիական ծնողները դեմ են լինում դրան, սակայն իրականում դա չէ պատճառը, որ ճապոնացիները որդեգրում են մեծահասակներին: Այս երևույթը երկու պատճառ ունի:

Ճապոնացիները ավանդապաշտ ու նահապետական կարգերով ապրող մարդիկ են, և նրանց մոտ ազգանունը փոխանցվում է հայրական գծով: Մեծահասակ որդեգրելու առաջին պատճառն այն է, որ ներկայումս այդ երկրում ծնելիության մակարդակը խիստ ցածր է, և հաճախ է լինում, որ ընտանիքում երեխա չի լինում կամ միայն մեկն է լինում, այն էլ՝ աղջիկ: Այս դեպքում հատկապես հարուստ և ճանաչված ընտանիքներում պահանջ է առաջանում որդեգրել երիտասարդի, որը կարող է վերցնել ազգանունը և շարունակել տոհմը, ընդ որում՝ դա կարող է լինել ինչպես փեսան, այնպես էլ այլ մարդ: 

Երկրորդ պատճառն այն է, որ որդեգրված երիտասարդը, եթե ընտանիքը հարուստ չէ, լրացուցիչ ֆինանսական աջակցության աղբյուր է հանդիսանում, կամ էլ սկսում է օգնել ընտանեկան բիզնեսում: 

Ընդ որում, շատ են դեպքերը, երբ անգամ ընտանիքում չափահաս ժառանգների առկայության դեպքում ընտանեկան բիզնեսը ժառանգում են որդեգրվածները, եթե ընտանիքի մեծը համոզված է լինում, որ իր տղաները ուղղակի կմսխեն ունեցվածքը, կամ էլ որդեգրվածը ավելի հաջող կվարի գործերը, քան իր արյունակից զավակները:

Ճապոնիայում փեսային որդեգրելը անգամ հատուկ անուն ունի՝ մակոյոշի: Որդեգրման ենթակա երիտասարդ գտնելը, որը նաև դառնալու է ընտանիքի դստեր ամուսինը, ինչպես նաև ընտանեկան բիզնեսի ժառանգորդը, կարևոր խնդիր է շատ ընտանիքների համար:

Թեկնածու փնտրում են ինչպես սոցիալական ցանցերով, այնպես էլ հատուկ գործակալությունների օգնությամբ: Արդյունքում որդեգրյալը ընտանիք է գտնում, իսկ ընտանիքը՝ ժառանգ:

Մակոյոշիին մանրազնին ստուգում են, նայում նրա համատեղելիությանը ապագա կնոջ հետ: Իհարկե, այնպես չէ , որ չի կարևորվում նրանց հետագա համատեղ երջանիկ կյանքը: Երբ մակոյոշին փոխում է իր ազգանունը և փաստացի դառնում աներոջ որդին, նա չի խզում կապերը իր հին ընտանիքի հետ: Ընդհակառակը, նման որդեգրումը նրա բիոլոգիական ընտանիքի համար հպարտանալու պատճառ է, քանի որ իրենց որդին ժառանգելու է հաջողակ ընտանեկան բիզնես, և նրա առաջ լայն հորիզոններ են բացվելու:

Ըստ Գինեսի ռեկորդների գրքի, ամենահին ընտանեկան բիզնեսը արձանագրված է Ճապոնիայում: Դա Զենգրո Հոշիի հյուրանոցն է, որը ունի 1 300 տարվա պատմություն և տնօրենների 47 սերունդ է փոխել: Այս հյուրանոցի բոլոր տնօրենների անունները եղել է Զենգրո Հոշի: Պարզ է, որ այս ընտանիքում բազմաթիվ մակոյոշիներ են եղել:

Նշենք նաև, որ հանրահայտ Suzuki ավտոարտադրող ընկերության ներկայիս տնօրեն Օսամու Սուձուկին հանդիսանում է այդ ընկերության արդեն թվով չորրորդ մակոյոշին՝ որդեգրյալը:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal