Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Մարդ­կանց պետք է շա­հագրգ­ռել, ոչ թե սար­քել անաշ­խա­տու­նակ»

SOCIETY

Եղեգնաձորի կենտրոնից քիչ հեռու մի մեծ դարպաս կա՝ կողքին ալ յումինե փոքր դուռ: Աննշան թվացող դռան աջ կողմը տանում է մի փոքր արտադրամաս՝ իր մեծ աշխատանքներով: Դիմավորում է վարպետը՝ Հայկ Իսախանյանը, որն այստեղ զբաղվում է թե՛ գինու տակառների արտադրությամբ, թե՛ կյանք տալիս հներին, թե՛ փայտից ստեղծում այլ իրեր: Հայկ Իսախանյանը Վայոց ձորում միակն է, ով զբաղվում է տակառագործությամբ: Ասում է՝ աշխարհի տարբեր ծայրերից այստեղ նաև զբոսաշրջիկներ են գալիս:

«Երբ արտասահմանից ապարատներով գալիս են, ասես-չասես, ինչքան դուռ կա՝ պիտի բացեն: Էս վերջում սեյֆս էին բացել, որ նկարեն»,-«Փաստի» հետ զրույցում ասում է նա ու պատմում, թե ինչպես որոշեց զբաղվել այս գործով:

1998 թվականին ՄԱԿ-ն իր ծրագրով ուսումնասիրեց Վայոց ձորի ամբողջ տարածաշրջանը, գտան հիմնական ճյուղերից մեկը՝ գինեգործությունը, իրենց համար բացահայտեցին բարձրորակ Արենի տեսակի խաղողը, որից թե՛ մենք, թե՛ մեր պապերը գինի ենք պատրաստել: Քանի որ կային գինու զարգացման մեծ հեռանկարներ, մասնագիտությամբ ինժեներ լինելով, որոշեցի տակառների արտադրությամբ զբաղվել»,-ասում է մեր զրուցակիցը:

Տակառներ պատրաստելու հաստոցները վարպետը չի գնել, այլ սարքել է իր ձեռքերով. «Դրանք սարքելու համար անհրաժեշտ նյութերը գնել եմ շուկայից, հավաքել փողոցներից, Պարսկաստան տարվող հին սարքեր եմ գնել, ձևափոխել ու տակառի արտադրության համար հաստոցներ ստեղծել, քանի որ գնելը թանկ հաճույք է. մոտ 1 միլիոն 200 հազար դոլար՝ տակառների նման արտադրության համար: Հաստոցներ սարքելը 5 տարի տևեց»:

Հետո հազարներով տակառ է արտադրել, գործունեություն ծավալել 10-12 տարի: Հինգ լիտրից մինչև մեկ տոննա տարողությամբ տակառներ են պատրաստում, բայց ասում է, որ պատվերների դեպքում արդեն անգամ տասը տոննա տարողությամբ կարող են սարքել:

Հայկ Իսախանյանը պատմում է, որ տարեցտարի արտադրությունը ծաղկեց, բայց 2012թ.-ին բախվեցին անօրինականությունների. «Աշխատեիր, չաշխատեիր, գալիս ու ակտ էին գրում ու ասում՝ այսքան պիտի տանես ու մուծես»:

Հինգ տարի շարունակ դատական գործընթացների մեջ ընկնելով՝ կորցրել է պատվիրատուներին, բայց, ի վերջո, իր օգտին դատական վճռից հետո ուզում է վերականգնել արտադրամասի նախկին շունչը ու ավելի զարգացնել այն:

«Վերջերս դիմեցինք, որ մեր տնտեսությունը կարողանա կառավարությունից սուբսիդավորված վարկ վերցնել, սակայն գնացինք ու էլի մի բյուրոկրատական հզոր ապարատի հանդիպեցինք»,-ասում է նա ու ընդգծում, որ սարքավորումները գրավ չեն վերցնում, և ստիպված հրաժարվել է:

«Եթե մեր պետությունը ցանկանում է, որ տնտեսությունը զարգանա, իր քաղաքացին աշխատանք ունենա, հստակ քայլեր պիտի ձեռնարկի: Բայց ասում են՝ աշխատատեղ ստեղծի, իմ քաղաքացուն ապահովի: Բայց չէ՞ որ պետությունը ևս պետք է շահագրգռված լինի, որ իր քաղաքացին մյուսի համար աշխատանք ապահովի:

Ասում են՝ «գյուղացին բռնեց, կովը վաճառեց, որ 18 հազար դրամ նպաստ ստանա կամ ոչխարները վաճառեց, որ էլի ընկնի նպաստի տակ»: Հակառակը պետք է լինի՝ պետությունը պետք է ասի՝ ով հինգ հատ կով է պահում, ես, օրինակ, նպաստ եմ տալիս կով պահելու համար: Ասածս այն է, որ մարդկանց պետք է շահագրգռել, ոչ թե սարքել անաշխատունակ: Հիմա գյուղացին գյուղացի չի, քաղաքացի էլ չի, չգիտենք՝ ինչ է, ո՛չ հողն է մշակում, ո՛չ անասուն է պահում, ո՛չ մի բան»,մտահոգվում է նա:

Վարպետի խոսքով, կարևորն օրենքներն են. «Օրենքը պետք է նպաստի տնտեսության զարգացմանը: 10, 20 տարի առաջ չինովնիկը այնպիսի օրենք է մտածել, որ տնտեսվարողը ժամանակ առ ժամանակ պտտվի, գա ու իրեն բարևի, իսկ այդ բարևն արժեք ունի: Իսկ այդ օրենքները դեռ գործում են: Պետք է գրել այնպիսի օրենքներ, որոնք կնպաստեն ոչ թե չինովնիկի գրպանի պարունակության ավելացմանը, այլ մեր տնտեսության զարգացմանը: Վաղուց հայտնի մի խոսք կա. մեկն ասում է՝ պատերազմը տանուլ տալու երեք հիմնական պատճառ կար, առաջինն այն էր, որ վառոդը խոնավ էր: Դիմացինն էլ ասում է՝ մյուս պատճառները մի թվարկի, որովհետև, եթե վառոդը խոնավ էր, դու չէիր կարող հաղթել:

Հիմա մեր երկիրը կզարգանա միայն այն դեպքում, երբ թվարկածս հարցերը լուծվեն: Մթությունը պետք է լուսավորել, ինչպե՞ս աշխատեմ նոր իրավիճակում, երբ նոր պայմաններ չեն ստեղծվել: Օրենքներին բոլորը պետք է ենթարկվեն, օրենք պետք է լինի, հակառակ դեպքում՝ ոչ մի ներդրող մեր երկիր չի գա»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal