Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հե­տև­ո­ղա­կան­գրոհ դա­տա­կան հա­մա­կար­գի ուղ­ղու­թյամբ

ANALYSIS

Ազգային ժողովը հինգերորդ փորձից՝ ձայների 99 կողմ, 22 դեմ հարաբերակցությամբ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրեց նախագահի ներկայացրած թեկնածուին՝ Վահե Գրիգորյանին։

Իհարկե, Գրիգորյանը նախագահի թեկնածուն է հարաբերականորեն, որովհետև ակնհայտ է՝ նրա թեկնածության լոբբինգով զբաղված էին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա՝ խորհրդարանական մեծամասնությունը, և Արմեն Սարգսյանն, ըստ էության, տեղի տվեց իշխանության ցանկություններին։ Իշխանությունն ամբողջովին անտեսեց հնչած մտահոգությունները, որ Գրիգորյանի առաջադրումը խոցելի է իրավական լեգիտիմության տեսանկյունից ու նաև որոշակի խնդիրներ է հարուցում այն հանգամանքը, որ ՍԴ նորընտիր անդամը քաղաքական առումով անաչառ լինել չի կարող։

Անմիջապես ընտրությունից հետո Գրիգորյանը հույս է հայտնել, որ Հրայր Թովմասյանի հետ արդյունավետ կաշխատեն՝ ինչ տևողությամբ էլ լինի: Բարձր դատարանի նախագահի պաշտոնը իշխանափոխությունից հետո էլ շարունակում է զբաղեցնել նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Հրայր Թովմասյանը, բայց Գրիգորյանը չէր թաքցրել՝ պատրաստ է աշխատել նաև ՍԴ նախագահ:

«Որքան էլ որ ձեր համար շատ տարօրինակ կարող է հնչի, ես այն պատկերացնում է բացառապես արդյունավետ՝ ինչ կարգավիճակում և ինչ տևողությամբ էլ որ դա կլինի»,-հիմա ասում է նա:

Թվում է՝ «համատեղ արդյունավետ աշխատելու» և ՍԴ նախագահ դառնալու պատրաստակամության մասին հայտարարությունները հակասական են, սակայն դա այդպես է միայն առաջին հայացքից։ Վահե Գրիգորյանը կամ նրան սատարող իշխանությունը փորձելու են հասնել Հրայր Թովմասյանի հրաժարականին ու ՍԴ նախագահի պաշտոնում Գրիգորյանի ընտրությանը, ու հենց դրան է միտված ՍԴ նորընտիր անդամի «ինչ կարգավիճակում և ինչ տևողությամբ» ձևակերպումը։ Չմոռանանք նաև, որ իշխանության որոշ պատգամավորներ ու նաև Նիկոլ Փաշինյանի թիմի հետ սերտ հարաբերություններ ունեցող նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանն ակնարկել են ՍԴ կազմի արմատական վերանայման մասին։

Իհարկե, դեռ պարզ չէ՝ դա տեղի կունենա վեթթինգի ու իրավական-օրենսդրական կարգավորումների՞ միջոցով, թե՞ գործ կունենանք ԲԴԽ նախադեպի հետ, երբ խորհրդի անդամների կեսը հրաժարական տվեց՝ իշխանությանը հնարավորություն տալով ԲԴԽ-ն համալրել «սեփական» կադրերով։

Վեթթինգն, ըստ էության, մեկնարկել է, ու դրա համար անհրաժեշտ չեղան նույնիսկ օրենսդրական փաթեթի ընդունում կամ գործող օրենսդրության փոփոխություններ։

Նիկոլ Փաշինյանի մայիսի 20-ի ելույթը ու դատարանների մուտքերի արգելափակումը դարձան այն իրադարձությունները, որոնք տվեցին գործընթացի փաստացի մեկնարկը։

Մի քանի օր առաջ խորհրդարանի փոխխոսնակ Լենա Նազարյանն ասել է, որ դատավորների վեթթինգով զբաղվելու է ԲԴԽ-ն։

Համենայն դեպս, օրենսդրական փոփոխությունների միջոցով այդ թեզն, ըստ ամենայնի, ամրագրվելու է ԱԺ-ի կողմից։ Սա արդեն իսկ ուրվագծում է այն մոտիվացիան, որի պատճառով անցյալ օրերին «ինքնաբուխ» հրաժարականներ էին տալիս ԲԴԽ անդամները։ Բարձրագույն դատական խորհուրդը շուտով կհամալրվի իշխանության վստահությունը վայելող իրավաբաններով, որոնք էլ փաստորեն կիրականացնեն մյուս դատավորների, այսպես կոչված, «զտման» գործընթացը։ Սա, ըստ էության, վեթթինգի ոչ տոտալ, այլ մասնակի կիրառման փորձ է, որի հետևանքով դատական համակարգը կձերբազատվի որոշ անցանկալի դատավորներից, սակայն ինստիտուցիոնալ առումով դարձյալ կմնա գործադիր իշխանության կցորդը։ Կարճ ասած՝ ոչ թե վերանում, այլ փոխվում է դատական համակարգի քաղաքական «տանիքը»։

Նույն սցենարն է գործելու նաև ՍԴ-ում։ Վահե Գրիգորյանի ընտրությունից հետո Հրայր Թովմասյանը թերևս պետք է «հասկանա» (իսկ նրան իշխանություններն ու, իշխանություններից առավել, Լևոն Տեր-Պետրոսյանի մոլի կողմնակիցները պարբերաբար «հասկացնում» են ), որ եկել է ՍԴ նախագահի պաշտոնից իր հեռանալու ժամանակը։ Այս դեպքում՝ վեթթինգը ՍԴ-ում կիրականացվի, այսպես ասած, մասնակի, ինչի հետևանքով Թովմասյանը նույնիսկ կարող է պահպանել դատավորի պաշտոնը, հակառակ պարագայում՝ ՍԴ «հնազանդեցման» գործընթացը կիրականացվի օրենսդրական փոփոխություններով ու դատավորների առնվազն մի մասի պաշտոնանկությամբ։

Իհարկե, շատ դժվար է ասել՝ ինչի կբերեն նման փոփոխությունները, սակայն արդեն ակնհայտ է՝ հեղափոխության թիմը հետևողականորեն գրոհում է դատական համակարգի ուղղությամբ։

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal