Yerevan, 09.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հա­յաս­տա­նի խորհր­դա­րա­նի նա­խա­գա­հը ժխտում է ան­մե­ղու­թյան կան­խա­վար­կա­ծը

INTERNATIONAL NEWS

regnum.ru-ն հրապարակել է Արտաշես Գեղամյանի՝ «Ոչ ադեկվատ կառավարությունը վտանգ է ներկայացնում Հայաստանի ազգային անվտանգության համար» վերնագրով հոդվածը, ուր հեղինակը գրում է, որ այնքան էլ հաճելի չէ Հայաստանի խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարություններին արձագանքելը մի շարք պատճառներով, բայց կատարել դա անհրաժեշտ է:

Սկզբի համար ասենք, որ Հայաստանի ներկայիս խորհրդարանը այնքան էլ լեգիտիմ չէ: Բացի այն, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցել է ընտրողների միայն 48,63 %-ը, պետք է նաև նշել, որ այդ ընտրությունները կազմակերպվել են հակասահմանադրական գործողությունների արդյունքում՝ խորհրդարանի շենքի շրջափակում, վարչապետի թեկնածուների առաջադրման արգելում և այլն:

Եվ հիմա այս նոր խորհրդարանի նախագահ Արարատ Սամվելովիչը, լինելով «հեղափոխականներին» ափսեով մատուցված իշխանության էյֆորիայի տակ, սկսել է իր հին գործը՝ խրատներ տալն ու սովորեցնելը, ընդ որում` այս անգամ, ոչ ավել, ոչ պակաս, Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

Որպեսզի ամեն ինչ պարզ լինի, հիշեցնենք, որ դեսպանը Հայաստանի հասարակական-քաղաքական և գործարար շրջանակների հետ հանդիպումների շրջանակում հանդիպել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Եվ այս հանդիպումը խիստ դուր չի եկել Հայաստանի խորհրդարանի նախագահին:

Ըստ նրա, ինքը չի ողջունում Ռուսաստանի դեսպանի այդ հանդիպումը, չնայած, իհարկե, որևէ երկրի դեսպան կարող է հանդիպել երկրի քաղաքական ամբողջ դաշտի ներկայացուցիչների հետ, սակայն այստեղ ինչ-որ այլ բան է, քանի որ այն մեղադրանքները, որոնք առաջադրվել են այդ մարդուն, դուրս են մղում նրան մաքուր քաղաքական դաշտից: Ուղղակի հիշեցնենք, որ «այդ մարդը»՝ Ռոբերտ Քոչարյանը, Արցախի հերոսի կոչում ունի, Ֆրանսիայի Պատվավոր լեգեոնի Մեծ Խաչի կրող է և «Ոսկե Արծիվ» շքանշանակիր, նա պարգևատրված է նաև Լեհաստանի, Լիտվայի, Վրաստանի և Հունաստանի բարձրագույն պարգևներով:

Իհարկե, նա Միրզոյանի պես չի աշխատել «HSBC Հայաստան» բանկում և չի անցել ԱՄՆ-ի USAID կազմակերպության ֆինանսավորմամբ ընթացած Ընտրական համակարգերի միջազգային ֆոնդի ժամանակակից քաղաքական գործիչների վերապատրաստման կուրսեր, սակայն ամեն մարդու կենսագրությունը խոսում է իր մասին:

Այստեղ ամենավտանգավորն այն է, որ Հայաստանի բարձրագույն պաշտոնյաներից մեկը կոպիտ կերպով խախտում է քրեական դատավարության հիմնական սկզբունքներից մեկը՝ անմեղության կանխավարկածը: Լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք որպես քաղաքական գործիչ Քոչարյանի և Վլադիմիր Պուտինի հնարավոր հանդիպումը կարող է ազդել Քոչարյանի դատավարության վրա, Միրզոյանը խրոխտ պատասխանել է, որ ոչ մի դեպքում դա հնարավոր չէ, քանի որ որևէ երկրի նախագահի հանդիպումը երկրի վարչապետի կամ այլ մարդու հետ չի կարող ազդել մեղադրանքի, արդար դատաքննության և դատավճռի վրա:

Հայաստանի իշխանության ներկայացուցիչների ներկայիս ոչ ադեկվատ պահվածքը, որն արդեն իսկ բազմիցս է ցուցադրվել, անմիջական սպառնալիք է երկրի ազգային անվտանգության համար: Այս փաստը մեծ աղետ կբերի, եթե «ժողովրդական վարչապետ» Նիկոլ Փաշինյանը հրաժարական տալու կամքի ուժ չունենա: Նա չի կարող չհասկանալ, թե ինչու է իշխանության եկել, ինչու հենց իրեն են զիջել իշխանությունը: Ամեն ինչ պարզից էլ պարզ է: Ում, եթե ոչ նրան, ով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ունի պարտվողական տրամադրություն, «վստահվել է» Հայաստանի համար այս տխուր հարցի լուծումը:

Հիշեցնենք ընթերցողին, թե ինչ էր գրում «ժողովրդական վարչապետ» Փաշինյանը 2001 թվականի մայիսի 22-ին «Հայկական ժամանակ» թերթում հրապարակված «Իմացե՛ք, երկիրը պահում են սիրով» հոդվածում. «Ուստի, զարմանում եմ, որ մեր երկրում կան մարդիկ, որոնք պատրանքներ ունեն գրավյալ տարածքների մասով:

Եկեք նրբորեն շրջանցենք այս խնդրի ցավոտ կողմը և խնդրին նայենք խաղի կանոնների տեսանկյունից: Ես չեմ ընդունում այն տեսակետը, որ լավ դիվանագիտությունը կարող է ապահովել տարածքները Ադրբեջանին չվերադարձնելը... Ի վերջո, այս երկիրը (իմա՝ Հայաստանը) չունի տեր, և մենք, որ պետք է լինենք այդ երկրի տերերը, թողնելով մերը՝ ցանկանում ենք դառնալ օտարի տերը»:

Որպես վերջաբան՝ ցանկալի չէ հոդվածը ավարտել տխուր նոտաներով: Ի սկզբանե թվում էր, թե դեսպան Սերգեյ Կոպիրկինի հանդիպումը Ռոբերտ Քոչարյանի հետ լավ նշան է: 

Փաստացի այս հանդիպումը անուղղակի կերպով հաստատում է Հայաստանում արդարադատության հաղթանակի հանդեպ հավատը, որի դեպքում ոչ մի կողմից չի լինի որևէ քաղաքական ճնշում:

Ի դեպ, Ռոբերտ Քոչարյանի արդարացման հարցում վստահությունը կասկած չի հարուցում ոչ միայն Ռուսաստանի դեսպանի, այլ նաև ցանկացած խելամիտ մարդու մոտ, նույնիսկ եթե նա չունի իրավական գիտելիք, բայց կարող է տարբերակել արդար դատավարությունը քաղաքական պատվերից, ըստ էության, քաղաքական վենդետտայից:

Նշենք նաև, որ Կոպիրկինի հանդիպումը Քոչարյանի հետ միաժամանակ նաև որոշակի աջակցություն է «ժողովրդական վարչապետին», որը բազմիցս հայտարարել է իր բացարձակ չմասնակցելը այս իրավական գործընթացին:

Օրինակ՝ կարծում ենք, որ հանդիպելով Ռոբերտ Սեդրակիչի հետ՝ Կոպիրկինը ցանկանում էր ռուսական ներդրումային հեղինակավոր «Սիստեմա» ընկերության անկախ տնօրեններից մեկի՝ Քոչարյանի հետ օր առաջ քննարկել Հայաստանի տնտեսության մեջ ապագա ներդրումների հնարավորությունը:

Ակնհայտ է, որ Հայաստանում կեղծավոր ժողովրդավարների իշխանության գալով՝ կտրուկ նվազել է օտարերկրյա ներդրումների ծավալը: Ցավոք, ռուսական կողմի՝ այս հարցում օգնելու ցանկությունը Արարատ Միրզոյանի «արդար բարկությունն» է առաջացրել: Անգամ պետք չէ խոսել այն մասին, որ Ռուսաստանի դեսպանը կարիք ունի լսել Լեռնային Ղարաբաղի առաջին նախագահի և Հայաստանի երկրորդ նախագահի կարծիքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հնարավոր ուղիների վերաբերյալ: Մի խոսքով, ոչ ադեկվատ իշխանությունները սպառնալիք են Հայաստանի ազգային անվտանգության համար:

"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded