Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Տու­րիս­տա­կան ըն­կե­րու­թյուն­նե­րի հետ առնչ­վե­լիս ինչ­պե՞ս խու­սա­փել խա­բե­ու­թյան զոհ դառ­նա­լուց

INTERVIEW

Ամառային հանգստի մեկնարկը տրված է: Շատերն արդեն մեկնել են հանգստի, ոմանք էլ ձեռք են բերում փաթեթներ և ավիատոմսեր առաջիկա ամիսների համար:

Փաստաբան Սյուզաննա Մալխասյանի հետ զրույցում «Փաստը» որոշակի պարզաբանումներ ստացավ հանգստի մեկնող մեր համաքաղաքացիների համար, մասնավորապես՝ փաթեթներ ու ավիատոմսեր ձեռք բերելուց ինչի՞ն է պետք ուշադրություն դարձնել, ի՞նչ կարևորություն ունի պայմանագրի կնքումը, և ամենակարևորը՝ ի՞նչ անել, եթե խաբեության զոհ եք դառնում:

Մալխասյանը նշում է, որ տուրիստական ընկերության հետ, որից որոշում եք գնել տուրփաթեթ, պետք է անպայման ստորագրել տուրիստական ծառայությունների մատուցման պայմանագիր, ընդ որում՝ այն պետք է կնքել ոչ թե ընկերության աշխատակցի, այլ հենց ընկերության հետ:

«Պայմանագրում պետք է հստակ սահմանված լինի վճարման չափը, ժամկետները, կարգը, որը ցանկալի է լինի բանկային փոխանցումով ընկերության հաշվեհամարին, ինչպես նաև հյուրանոցը, որը պետք է նրանք ամրագրեն, նաև ամրագրված օրերի քանակը:

Փոխանցումները պետք է պարտադիր արվեն բանկի միջոցով, այսինքն՝ մարդիկ գումարը չտան ընկերության որևէ աշխատակցի, քանի որ դեպքեր ենք ունենում, երբ ընկերությունը լինում է բարեխիղճ, բայց ունենում է շատ անբարեխիղճ աշխատակիցներ, որոնք գրպանում են գումարները թե՛ ընկերություններից, թե՛ հաճախորդներից: Սրանք այն հիմնական կետերն են, որոնց հաճախորդը պետք է ուշադրություն դարձնի այս կամ այն փաթեթը գնելիս, այսինքն՝ ժամկետի հստակ սահմանում, հյուրանոցի անունը, հաճախորդի հետ մեկնող հյուրերի տվյալները պայմանագրում, այսինքն՝ քանի հոգով են մեկնում, և թե ինչ է ներառում փաթեթը: Հաճախորդները պետք է ունենան այնքան բարձր իրավագիտակցություն, որ պահանջեն պայմանագիր, հասկանան, որ փոխանցումներ կատարելու համար պետք է գնալ բանկ, այլ ոչ թե վստահել, և գումարը կանխիկ փոխանցել ինչ-որ մեկին: 

Պայմանագրի մեջ պետք է լինեն հստակ սահմանումներ, թե ինչ պատասխանատվություն է կրելու ընկերությունը, օրինակ՝ եթե հաճախորդը մեկնում է հանգստի, և հյուրանոցն այնպիսին չի լինում, ինչպիսին նրան խոստացել էին, կամ էլ օրերի քանակը քիչ լինի, այսինքն՝ պետք է լինեն տուգանքներ», - ասում է փաստաբանը:

Նա նշում է, որ շատ հարցերում կա նաև հաճախորդների մեղավորությունը:

«Գոյություն ունի ապրանք, ապրանքի ինքնարժեք և շուկայական արժեք: Մարդը դիմում է մի քանի տուրիստական գործակալությունների, հինգ ընկերություն առաջարկում է, օրինակ՝ մի հյուրանոցի արժեքը 1500, 1400 և 1300 դոլար, դա նորմալ է, որ գները կարող են այդպես տատանվել, բայց երբ այդ նույն հյուրանոցը մեկ այլ գործակալություն առաջարկում է 1000 դոլարով, և հաճախորդը մեծ ուրախությամբ նախընտրում է մատչելի տարբերակը, ահա հենց այդտեղ է նրա սխալ:

Նա չի գիտակցում շուկայական արժեք, ինքնարժեք և ինքնարժեքից էական ցածր գին հասկացությունները:

Նա պետք է որպես գիտակից մարդ ուղիղ համեմատական անցկացնի և ձեռք չբերի այն տարբերակը, որն անհամեմատ ցածր է բոլորից: Այդտեղ հաստատ լինելու է խնդիր», - նշում է մեր զրուցակիցը:

Մալխասյանը հիշեցնում է՝ եթե հաճախորդն ամեն դեպքում հայտնվում է խաբված վիճակում, ապա պետք է դիմի ոստիկանություն: «Նա պետք է հաղորդում ներկայացնի ոստիկանություն: Եթե տուրիստական ընկերությունն, օրինակ, Արաբկիրում է, ապա պետք է դիմի Արաբկիրի ոստիկանության բաժին և հաղորդում ներկայացնի հանցագործության վերաբերյալ, եթե Կենտրոնում է, ապա Կենտրոնի ոստիկանության բաժին, և այսպես շարունակ:

 Եթե մարդը չունենա որևէ փաստաթուղթ, բնականաբար, ինքը չի կարողանա փոխհատուցում ստանալ: Եթե ունենա պայմանագիր, հստակ կատարված փոխանցումներ ոչ թե առձեռն, այլ փոխանցումով, իսկ կանխիկի դեպքում պետք է պարտադիր պահանջել ընկերության կնիքով և տնօրենի ստորագրությամբ դրամարկղային մուտքի օրդեր, ապա, ներկայացնելով դրանք ոստիկանության համապատասխան բաժին՝ կարող է ակնկալել փոխհատուցում», - ասում է փաստաբանը:

Նա ընդգծում է, որ ինչքան էլ նախաքննության մարմինը հասկանա, որ քաղաքացին խաբված է, պետք է ապացույցներ ունենա, որ հաստատի խաբողի մեղքը, խաբված քաղաքացին կարողանա հատուցում ստանալ, իսկ մեղավոր անձն էլ պատասխանատվություն կրի իր կատարածի համար:

«Շատ կարևոր է տուրընկերություն և հաճախորդ փոխհարաբերությունների գրավոր ձևակերպումը, պայմանագրի շրջանակներում իրավունք-պարտականությունների մանրամասն նախատեսումը և ընկերության կողմից փաթեթի շրջանակում մատուցվող ծառայությունների հատ-հատ ամրագրումը»,- հավելում է Մալխասյանը:

Հաճախորդները չխաբվելու համար կարող են և պետք է ուշադրություն դարձնեն ևս մի կարևոր հանգամանքի: «Բոլոր ավիատոմսերի վրա գրված է ավիաընկերության անունը: Հաճախորդը կարող է տեղեկատվության ցանկացած աղբյուրով ճշտել, թե ով է դրա ներկայացուցիչը Հայաստանում, անձնագրով գնալ գրասենյակ և ստուգել՝ իր անունով ավիատոմս կա՞, թե՞ ոչ: Նույնն էլ գործում է հյուրանոցների դեպքում:

Կարելի է զանգել հյուրանոց և տեղեկանալ՝ կա՞ տվյալ անձի անունով ամրագրում և քանի՞ օրվա համար է», - եզրափակում է փաստաբան Սյուզաննա Մալխասյանը:

 

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal