Yerevan, 09.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հե­ղա­փո­խա­կան հեր­թա­կան «էքս­պի­րի­մեն­տը»

ANALYSIS

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Ռուստամ Բադասյանին արդարադատության նախարար նշանակելու մասին։

Հասկանալի է՝ ըստ Սահմանադրության, վարչապետի առաջարկությամբ, այսինքն՝ փաստացի վարչապետի նշանակմամբ:

Նոր նախարարն ընդամենը 28 տարեկան է ու, բնականաբար, լակոնիկ կենսագրություն ունի, ինչը նույնիսկ առաջին հայացքից հուշում է նրա ակնհայտ անփորձության մասին։

Երեկվանից սոցիալական ցանցերում մարդիկ անկեղծորեն քննարկում էին այն հարցը, թե ո՞վ է նոր նախարարը։ Տվյալ դեպքում հնչեցվող հարցադրումն ամենևին էլ վիրավորական չէ. մարդիկ անկեղծորեն ուզում են հասկանալ, թե որ արժանիքների համար է Բադասյանը նշանակվել, կամ ինչ առաքելություն է նա իրականացնելու պատասխանատու պաշտոնում։

Բանն այն է, որ արդարադատության նախարարությունը ֆունկցիոնալ բազմաշերտ ու շատ կարևոր դերակատարություն ունի ու, ըստ էության, կոչված է ապահովել ադապտացիոն շրջանի օրենսդրական բազան ու ստեղծել դատական նոր համակարգի ինստիտուցիոնալ հիմքերը։

Արտակ Զեյնալյանը պաշտոնանկ արվեց, որովհետև խորհրդարանական մեծամասնությունը նրան, ըստ էության, մեղադրում էր անգործության մեջ, իսկ վարչապետն էլ արձանագրեց, որ դատական ռեֆորմի տեմպերի շուրջ որոշակի ներդաշնակության պակաս կար իր ու նախկին նախարարի միջև։

Դա գուցե հենց այդպես է, սակայն այդ պարագայում ի՞նչ տեսլական ունի Բադասյանը, արդյո՞ք նա գալիս է ռեֆորմի իր տեսլականով, թե՞ իր կերպարով մեկն է, որ արդարացնելու է ցանկացած նախաձեռնություն, որ գալու է վարչապետից։

Օրինակ՝ երեկվա իր առաջին կարճ հարցազրույցում անդրադառնալով նրան, թե ինչ տեսակետ ունի դատարանների մուտքերն արգելափակելու ակցիայի մասին՝ Բադասյանը նշել է, որ վարչապետը սպառիչ պարզաբանել է, թե ինչ նպատակ էր հետապնդում ակցիան։ «Կարծում եմ, որ դա դատարանների նկատմամբ ճնշում գործադրելու գործիք չէր, այլ նպատակ ուներ ցույց տալ իշխանության աղբյուրը»,- հավելել է նա:

Այսպիսի ձևակերպումն ուղղակի ապշեցրել էր հատկապես իրավաբաններին ու քաղաքագետներին: Ինքնին հասկանալի է, որ կաբինետի անդամն իրավունք չունի հրապարակավ հակադրվել վարչապետին։

Դա առնվազն կոռեկտ չէ թիմային աշխատանքի տրամաբանության տեսանկյունից, մյուս կողմից՝ նախարարը տեխնիկական պաշտոնյա չէ ու հնարավորություն ունի իր պատասխաններում հստակ ներկայացնել առանձնահատուկ տեսակետ կամ դիվանագիտորեն խուսանավել այն ձևակերպումներից, որոնք միանշանակ ընկալում չունեն մեր հասարակության ու միջազգային հանրության մոտ։

Բադասյանի դեպքում այդպես չի լինելու՝ գոնե առաջին տպավորությամբ։ Նա, ըստ ամենայնի, նախարարի պաշտոնը ստանձնել է ոչ թե ռեֆորմի կոնկրետ ծրագրով, տեսլականով, այլ արդեն իսկ թիմի կողմից մշակված (իսկ ավելի կոնկրետ՝ պահի տակ առաջարկվելիք) քաղաքականության համատեքստում։

Մյուս խնդիրն այն է, որ արդարադատության նախարարն անհրաժեշտաբար պետք է խարիզմատիկ կերպար լինի, որովհետև բարդ է վերահսկել, ղեկավարել մի նախարարություն, որտեղ ընդգրկված են ԴԱՀԿ-ի կամ ՔԿԾ-ի նման բարդ, տարիների ընթացքում կոռումպացված ու կոորպորատիվ շահեր հետապնդող համակարգեր։

Բադասյանի կարծիքով՝ իր տարիքային առանձնահատկությունները որևէ կերպ չեն ազդելու նախարարությունը կառավարելու արդյունավետության վրա:

«Ավելի փոքր տարիքում նաև մասնավոր ոլորտում եմ հաջողություններ ունեցել, մասնավորապես՝ առաջատար փաստաբանական գրասենյակներից մեկում եղել եմ բաժնետեր-գործընկեր ընդամենը մեկ տարվա գործունեությունից հետո: 

Այնպես որ, կարծում եմ, բավական է իմ աշխատանքային փորձն արդարադատության նախարարության համակարգը ղեկավարելու համար, որովհետև մասնավոր ոլորտում աշխատելով՝ ծանոթ եմ թե՛ դատարանների, և թե՛ պետական ոլորտի խնդիրներին»,- ասաց Բադասյանը:

Նորանշանակ նախարարի այս ինքնավստահությունը գուցե ողջունելի է, սակայն միայն այն հանգամանքը, որ նա զբաղվել է Նիկոլ Փաշինյանի կամ Գարիկ Սարգսյանի իրավունքների պաշտպանությամբ, դեռ բավարար չէ հեռուն գնացող մասնագիտական հետևություններ անելու համար։

«Նեղ օրվա ընկերը» բոլոր դեպքերում չէ, որ իրեն կարող է արդարացնել պետական ծառայության մեջ, ու դրանում մենք համոզվել ենք անցած մեկ տարվա կամ նույնիսկ ամիսների ընթացքում։ Մենք ունենք նախարարներ, մարզպետներ, որոնց միակ արժանիքն, ըստ էության, «քայլելն» է, ու ընդամենը մեկ տարվա կամ նույնիսկ ամիսների ընթացքում նրանց գործունեությունը դարձել է բուռն քննարկումների, նույնիսկ՝ սկանդալների ու հումորի թեմա։

Հիմա արդարադատության նախարարի պաշտոնը ստանձնել է երիտասարդ մի մասնագետ, որի ծայրահեղ ինքնավստահ հռետորաբանությունը տեղավորվում է հեղափոխական թրենդի մեջ, ու մենք ընդամենը մտավախություն ենք հայտնում, որ կրկնվելու է նույն պատմությունը, ինչն արձանագրվել է հեղափոխության մյուս կադրերի պարագայում։

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded