Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Արև­մուտ­քը Սո­րոս չէ, Ռու­սաս­տա­նն էլ ՈՒՀԱ չէ

INTERNATIONAL NEWS

eadaily.com-ը «Հայաստանի արտաքին քաղաքական հետնամուտքերը» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանի վարչապետի կադրային փոխատեղումների և հայռուսական հարաբերությունների մասին շատ է գրվել: Վերջին շրջանում հայ-ռուսական հարաբերությունների խնդրահարույց բնույթը գրեթե ամեն օր նոր դրսևորումներով է արտահայտվում:

Հարկ է նշել՝ հետխորհրդային պատմության մեջ արձանագրվել է միակ դեպքը, երբ Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը, ի դեմս վարչապետի, Ռուսաստանի օրվա կապակցությամբ չի այցելել Հայաստանում Ռուսաստանի դեսպանատուն, այլ սահմանափակվել է միայն շնորհավորական ուղերձով:

Դժվար է միանշանակորեն որոշել այդպիսի դեմարշի պատճառները, սակայն սոցիալական ցանցերի շատ օգտատերեր այս փաստը կապում են Ռուսաստանի ԱԳՆ մամլո քարտուղար Մարիա Զախարովայի գրառման հետ, որտեղ նա ընդամենը մեջբերում է կատարել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթից.

«Երբ բոլորը դժգոհ են, պետք է անել այնպես, որ բոլորը գոհ լինեն»: Փաշինյանի կողմնակիցները, ինչպես նաև իշխանության տարբեր պաշտոններ զբաղեցնող անձինք «փոթորիկ բարձրացրին» Մարիա Զախարովայի դեմ՝ անգամ իսկ պահանջելով «ներողություն խնդրել», և սկսեցին անձնական վիրավորանքներ հնչեցնել:

Կարելի է հիշել նաև ԵԱՏՄ նիստում Ռուսաստանի վարչապետ Մեդվեդևի հետ կապված միջադեպը կամ դեռևս թարմ սկանդալը՝ կապված Ռուսաստանի դեսպանի՝ Ռոբերտ Քոչարյանին այցելելու հետ: Ներկայացված օրինակները ցույց են տալիս, որ երկու երկրների միջև հարաբերություններում լարվածություն կա, և չնայած Հայաստանի իշխանությունների բազմաթիվ հավաստիացումներին առ այն, որ «ամեն ինչ կարգին է և ավելի լավ չի լինում», շատ դժվար է այն, ինչ կատարվում է, համարել սովորական իրավիճակ:

Թվում է, թե Հայաստանի իշխանությունները կա՛մ անփորձության, կա՛մ մշակութային և հաղորդակցական կոդերի ու փորձի լուրջ տարբերությունների պատճառով (հարաբերությունների կանխամտածված վատթարացման տարբերակը դեռևս չի քննարկվում) ռուսական կողմի հետ հարաբերություններում անընդհատ խնդիրներ են ստեղծում, իսկ հետո սկսում տենդագին փնտրել դրանց լուծումները, բայց արդյունքում առաջանում են միայն նոր խնդիրներ, և ամբողջ գործընթացը դառնում է ցիկլային:

Ակնհայտ է, որ վարչապետի մոտ արտաքին հարաբերությունները ուղղորդողների հարցը սուր է և հին: Ենթադրվում էր, որ արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդատու Արսեն Խառատյանը զբաղվելու է արևմտյան ուղղությամբ:

Այնուամենայնիվ, 2018 թվականի օգոստոսի վերջին խորհրդականի պաշտոնում կարճ (մոտ երեք ամիս) աշխատանքից հետո նա անսպասելիորեն հրաժարական տվեց: 

Հիշեցնենք, որ Արսեն Խառատյանը սերտորեն փոխկապակցված է ԱՄՆ պետական մարմինների և հիմնադրամների հետ: Հնարավոր է, որ Խաչատուրովի ձերբակալությունը և Խառատյանի հրաժարականը փոխկապակցված են, քանի որ Խառատյանն է համոզել Փաշինյանին Խաչատուրովին ձերբակալել առանց ՀԱՊԿ անդամ երկրներին ծանուցելու:

Ակնհայտ է, որ «Սորոսի կադրերի» վրա խաղադրույք կատարելը դժվար թե կարող է բերել արևմտյան գործընկերների հետ կապված մի շարք հարցերի լուծման: Բանն այն է, որ Սորոսը Արևմուտք չէ և նույնիսկ նրա բաղադրիչը չէ:

Ավելին, մի շարք արևմտյան երկրների հազիվ թե կարելի է Սորոսի «երկրպագուներ» համարել՝ չխոսելով անգամ նրա բազմաթիվ գլոբալիստական նախաձեռնությունների նկատմամբ անմիջական ու բաց թշնամանքի մասին:

Որոշ հարցերում, իհարկե, որոշ երկրներ ու կորպորացիաներ երբեմն կարող են մարտավարական եւ տեխնիկական դաշինքների գնալ Սորոսի և նրա կառույցների հետ՝ կապված որոշակի ընդհանուր շահերի հետ, բայց նրանց միջև հավասարության նշան դնելը առնվազն միամտություն է:

Նաև միամտություն է հուսալ, որ հաջողության կարելի է հասնել արևմտյան գործընկերների մոտ այն դեպքում, որ ժամանակին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը բարձրացրել էր Փաշինյանի և Թրամփի հանդիպման հարցը ... և դա ՄԱԿ-ի դաշտերում... ԱՄՆ-ի կոնգրեսականների, առավել ևս դեմոկրատ կոնգրեսականների հետ հանդիպումներում: «The Armenian Interest» -ի ղեկավար, «Forbes» - ի հրապարակախոս, ամերիկագետ Արեգ Գալստյանը այս ամենը անվանել է «վիրավորանք ԱՄՆ-ի օրենսդիր համակարգի համար, քանի որ կոնգրեսականները չեն հանդիսանում նախագահի քարտուղարներ»:

Արևմտյան ուղղությամբ Փաշինյանի գրասենյակը ուղղորդողների հարցում դեռևս հաջողություններ չի ունեցել: Իսկ ի՞նչ իրավիճակ է հյուսիսային և, մասնավորապես, ռուսական ուղղությամբ:

Միջխորհրդարանական հարաբերությունների մասով երկկողմ օրակարգի կամ առնվազն «լավ հարաբերությունների» հեռանկարները շատ պղտոր են: Հայաստանի Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը բազմաթիվ հրապարակային ոչ կոռեկտ հայտարարություններ է արել Ռուսաստանի և ռուս գործիչների մասին: 

Վերջին ժամանակներս շատ է խոսվում վարչապետի «հասարակական հիմունքներով» խորհրդական Արտակ Գասպարյանի մասին, որը նախկին ՈՒՀԱ-ի անդամ է և երկար ժամանակ ապրել է Մոսկվայում:

Գասպարյանը շատ ակտիվ է եղել «հեղափոխության ժամանակ», նպաստել է ռուսաստանահայերի շրջանում «հեղափոխության գաղափարների» տարածմանը և աջակցել Փաշինյանի գործունեությանը: Սակայն Գասպարյանի նշանակումից ի վեր մամուլում նա հիշատակվել է միայն նախկին երգիծաբան, այժմ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ ընկերության համատեքստում: Ընդ որում, այդ հիշատակումները դրական չեն եղել և կապված են եղել քաղաքապետարանի կասկածելի գնումների հետ (նոր տարվա տոնածառ, աղբահավաք մեքենաներ և այլն):

Շատ տարօրինակ իրադարձություն էր նաև Գասպարյանի հրապարակումը Ֆեյսբուք սոցիալական ցանցում առ այն, որ ինքը Մոսկվա վերադառնալու մտադրություն ունի, իսկ Հայաստանի իշխանություններին մաղթում է «մեծ հաղթանակներ»: Բացի այդ, պարզվել է, որ Գասպարյանը իր էջից հեռացրել է անցյալ տարվա մայիսին տեղադրված՝ Փաշինյանի հետ համատեղ լուսանկարը և վարչապետին հասցեագրված գովաբանական տեքստը: Սակայն լրատվամիջոցների հրապարակումից հետո Գասպարյանը վերադարձրել է լուսանկարը և ուղեկցող տեքստը (թարմացված տարբերակով) և նաև ջնջել «հրաժեշտի գրառումը»:

Հայաստանում հումորիստների առատության համատեքստում նշենք, որ Մոսկվայի հետ հարաբերությունները կայունացնելու հարցում նպատակահարմար է հիշել երգիծական իմաստությունը՝ եթե դու «շատ փայտ ես ջարդել», ապա գոնե ցույց տուր, որ պատրաստվում ես ձմռանը ...

Կամո Խաչիկյան

Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer