Yerevan, 07.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Նապոլեոնի խայտառակ պարտության իրական պատճառները. ռուսական խստաշունչ ձմեռը որևէ կապ չունի

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մենք գիտենք, որ...

Ռուսաստանում Նապոլեոնի պարտության պատճառը եղել է ռուսական խստաշունչ ձմեռը:

Իրականում այնքան էլ այդպես չէ:

Պարզվում է՝ իրականում Նապոլեոնի բանակը Ռուսաստանում այդպես էլ իսկական ձմեռ չի տեսել: Կարելի է հասկանալ մեծ զորավարին: Նրա ռուսական արշավանքը անփառունակ վախճան է ունեցել՝ իր 450 հազարանոց բանակից միայն 25 հազար զինվոր է հետ վերադարձել, այն էլ՝ առանց գեթ մեկ ձիու, Նապոլեոնը կորցրել է իր հպարտությունը հանդիսացող ամբողջ հեծելազորը, որը այդպես էլ հետագայում չի կարողացել վերականգնել:

Այդ խայտառակ պարտության համար ինչ-որ պատճառ պետք է նշվեր, և Նապոլեոնը այն վերագրել է ռուսական ձմռանը: Նապոլեոնի արշավանքը Ռուսաստան սկսվել է 1812 թվականի հունիսին: Ռուսական 193 հազարանոց բանակն անընդհատ խուսափել է վճռական ճակատամարտից և սկսել է նահանջել երկրի խորքը: Նապոլեոնի բանակը տառապել է սովից, տոթից, աղտոտվածությունից և դրանց հետևանքով առաջացած հիվանդություններից. մինչև հուլիսի կեսերը դասալքել են ամբողջական ջոկատներ:

Գլխավոր ճակատամարտը տեղի է ունեցել սեպտեմբերի 7-ին Բորոդինո գյուղի մոտ, բայց Նապոլեոնին վճռական հաղթանակ չի բերել: Ռուսական բանակը նորից ստիպված է եղել նահանջել, և սեպտեմբերի 14-ին Նապոլեոնի բանակը մտել է Մոսկվա: Դրանից անմիջապես հետո բռնկված հրդեհը ոչնչացրել է քաղաքի մեծ մասը: Հույս ունենալով հաշտություն կնքել Ալեքսանդրի հետ՝ Նապոլեոնը առանց լուրջ պատճառի երկար մնացել է Մոսկվայում և, ի վերջո, հոկտեմբերի 19-ին դուրս է եկել քաղաքից ու շարժվել հարավ-արևմտյան ուղղությամբ: Ռուսական բանակը հետևել է զուգահեռ քայլերթով՝ հակառակորդին հարված հասցնելով ինչպես ճակատամարտերով, այնպես էլ պարտիզանական գործողություններով: Տառապելով սովից՝ Մեծ բանակի զինվորներն սկսել են կատարել կողոպուտներ ու բռնություններ. կատաղած բնակչությունը պատասխանել է ոչ պակաս դաժանություններով:

: Նոյեմբերի կեսերին Նապոլեոնը մտել է Սմոլենսկ, սակայն այնտեղ չի գտել պարենի պաշար: Այդ պատճառով նա ստիպված է եղել շարունակել նահանջը դեպի ռուսական սահմանը: Նապոլեոնի հսկայական բազմազգ բանակը այլևս չուներ նախկին հեղափոխական ոգին, հայրենիքից հեռու՝ Ռուսաստանի դաշտերում, այն արագորեն սպառվում էր: Լուր ստանալով Փարիզում տեղի ունեցած հեղաշրջման փորձի մասին և չցանկանալով նոր բանակ հավաքել՝ Նապոլեոնը դեկտեմբերի 5-ին ուղևորվել է Փարիզ:

Նապոլեոնի այս պարտության պատճառը իրականում նրա ոչ ճիշտ պլանավորումն է եղել: Օրինակ՝ Մոսկվայից դուս գալով և նահանջելով՝ բանակը ունեցել է անասնակերի և սննդի ընդամենը մեկ շաբաթվա պաշար: Իսկ հակառակ ընդունված կարծիքի՝ այդ տարի եղանակը իրականում միշտ օգնել է Նապոլեոնին: Մոսկվայից դուրս գալիս օդի ջերմաստիճանը եղել է +10 աստիճան:

Այդ տարի ջերմաստիճանը անգամ միջին տարեկան ցուցանիշից մի քիչ բարձր է եղել: Նույնիսկ նոյեմբերի վերջին Բերեզինա գետը դեռևս սառույցով ծածկված չի եղել, չնայած հետագայում Անդրե Մորուան իր նոթերում գրել էր, որ ռուսական հրետանու պայթյուններից գետի հաստ սառույցները կոտրվում էին: Ըստ նրա գրառումների, դեկտեմբերի 3-ին ջերմաստիճանը գիշերը եղել է -16 աստիճան:

Համաձայնեք, որ սա այն կործանարար ձմեռը չէ , ինչ նկարագրել է Նապոլեոնը և ինչ ասում էին Ռուսաստանից փրկված զինվորները ՝ չցանկանալով ժխտել իրենց զորավարի ասածը: Այդ տարի, իհարկե, ցուրտ ձմեռ եղել է, բայց եղել է այն ժամանակ, երբ Նապոլեոնն արդեն Փարիզում էր:

Նապոլեոն Բոնապարտին նվիրված պատմագիտական ուսումնասիրությունների քանակը հասնում է տասնյակ և հարյուր հազարների։ Նապոլեոնյան պատմագրությանը հատուկ է եղել երեք տեսակետ, որոնք փոխարինել են մեկը մյուսին։ Առավել վաղ հեղինակները ձգտել են Բոնապարտի մեջ ընդգծել նրա «գերմարդկային» ընդունակություններն ու արտասովոր էներգիան, եզակիությունը մարդկության պատմության համար։ Երկրորդ տեսակետի կողմնակիցները փորձել են Նապոլեոնի մասին եզրակացությունները հարմարեցնել ընթացիկ իրադրությանը, «պատմական դասեր» քաղել նրա գործերից՝ Բոնապարտի կերպարը վերածելով քաղաքական պայքարի զենքի։

«Երրորդ ալիքի» ուսումնասիրողները փնտրել են «մեծ գաղափար» Նապոլեոնի նպատակներում ու ձեռքբերումներում, ինչի հիման վրա կարելի էր հասկանալ նրան ու նրա դարաշրջանը։ Ինչպիսի տարբեր մոտեցումներ:

Նյութը հրապարակման պատրաստեց  Past.am-ը

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal